Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ) «Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել Հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալ Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրեր Սրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ) Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Մատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքով 

«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է՝ հանուն ճշմարտության և արդարության: Այսպիսին է Տավուշից սկիզբ առած ու շարունակվող շարժման հիմնական ուղերձը: Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում շարժումը առաջադրեց իշխանափոխության պահանջ, շատերն են համոզված, որ մեր պետության շուրջ և ներսում առկա խնդիրների լուծումը պետք է սկսել գործող իշխանությունների հեռացմամբ:

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է՝ ակնկալում էր, որ շարժման պահանջը վերափոխվելու է իշխանափոխության: «Պարզ էր, որ Փաշինյանի կառավարությունը չի հրաժարվելու այն գործելաոճից, որը որդեգրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում: Խոսում ենք Հայաստանի պետական շահը հանձնելով սեփական իշխանությունը պահելու մարտավարության մասին: Կարծում եմ, որ ի սկզբանե այս հարցը չդնելը «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման տակտիկական որոշումներից է եղել: Գալիս ենք հարցի պատասխան ստանալու, չեք տալիս այդ հարցի պատասխանը, ուրեմն պետք է հեռանաք. մոտավորապես այդ տրամաբանության մեջ է եղել: Այն, որ մայիսի 9-ին հրապարակում այդ պահանջը հնչեց, ինձ համար ամենևին զարմանալի չէր և շատ սպասելի էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը:

Անհնազանդության ակցիաներ, երթեր, դասադուլներ, բերման ենթարկված քաղաքացիներ, հանդիպումներ ու քննարկումներ: Քաղաքացիներից շատերը, թերևս, ակնկալում էին, որ շարժման գործողություններն ավելի կտրուկ կլինեն, իշխանափոխությունն էլ ավելի արագ, մինչդեռ շարժման առաջնորդներն այլ մարտավարություն են ընտրել: Ինչպիսի՞ փուլում է այսօր շարժումը: «Կարծում եմ, որ հիմա շարժումը մտել է հանրային լայն շերտերի, մասնագիտական խմբերի, տարբեր կոլեկտիվների, տարբեր ոլորտները ներկայացնող շրջանակների կոնսոլիդացիայի փուլ: Ակնհայտ է, որ Բագրատ Սրբազանի մոտեցումները չեն ենթադրում ժողովրդական, այսպես ասած, ագրեսիվ գործողություններ:

Իշխանության վրա ճնշումը նա այլ ուղղությամբ է տանում, դա տարբեր շերտերի կոնսոլիդացիան է՝ ընդդեմ այս քաղաքականության: Չեմ բացառում, որ այդ կոնսոլիդացիայի մասշտաբները փորձելու են հասցնել այն մակարդակի, որ այս իշխանությունները ստիպված լինեն տեղի տալ, այսինքն՝ կոնսոլիդացվեն նաև իշխանության մեջ գտնվող որոշակի շրջանակներ, որոնք կա՛մ զղջացել են իրենց արարքների համար, կա՛մ կարծում են, որ այնքան մեղքեր դեռ չեն գործել, որ կարող է իրենց չներվի և այլն (ի վերջո, դրա փորձը մենք ունեցել ենք: Նախկինում «Քաղաքացիական պայմանագրից» որոշ պատգամավորներ 2020 թվականի պատերազմից հետո դուրս են եկել, կամ իրենք են ընդդիմացել և այլն): Այդ կոնսոլիդացիան հասցնել այն աստիճանի, որ ճնշումն իշխանության վրա մեծանա: Իհարկե, նաև չեմ բացառում, որ էլիտաների և մասնագիտական խմբերի մեծ կոնսոլիդացիայից հետո կարող է ակտիվացվել նաև հենց բուն ժողովրդի գործոնը, այսինքն՝ անհնազանդության ակցիաների ծավալներն այնքան մեծացվեն, որ իշխանությունները ստիպված լինեն հրաժարական տալ և բավարարել ժողովրդի պահանջները»,-նշում է մեր զրուցակիցը:

Իշխանափոխության պահանջից հետո սկսեց քննարկվել Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացը: Սակայն այս առումով փորձագիտական հանրույթը և հասարակությունը մտահոգություններ ունեն: Առաջին՝ կմիանա՞ն քպական անհրաժեշտ քանակի պատգամավորներ այդ գործընթացին, և երկրորդ՝ այն չի՞ մաշեցնի շարժումը: «Այդ մտահոգությունները ես էլ ունեմ: Չգիտեմ, թե ոնց է արվելու, որ իմպիչմենտի գործընթացը լիարժեք իրականացվի: Կարծում եմ, որ այստեղ հաշվարկն էլի հանրային ճնշումն է, այսինքն՝ հանրային ճնշումներով հասնել նրան, որ քպական պատգամավորները ստիպված լինեն գնալ քվեարկության:

Մոտավորապես կիրառվի նույն տեխնոլոգիան, որը կիրառվել է 2018 թվականին, երբ հանրապետականները քվեարկել են իրենց հրաժարականը պահանջող իշխանության օգտին: Այդ ձայները տվել են, ենթարկվել են ժողովրդի պահանջին: Կարծում եմ, որ ամեն դեպքում դրան է պետք ձգտել, այսինքն՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի նույնքան ուժեղ ճնշում լինի այս իշխանության վրա, որ իրենք ստիպված գնան այդ քայլին: Այս պահի դրությամբ ես դրա նախադրյալները տեսնում եմ, բայց ռեալիզացիային ուղղված քայլերը դեռևս բավականին թույլ են»,-ընդգծում է վերլուծական կենտրոնի հիմնադիրը:

Բայց իշխանության ներկայացուցիչները շատ բուռն են արձագանքում անգամ կարծիքներին, որ իրենք կարող են միանալ իմպիչմենտի գործընթացին: Հակառակը՝ տարբեր հարթակներով օրեր շարունակ նաև տեղեկատվական գրոհ է ուղղված այս շարժման դեմ, մայրաքաղաքում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած, իսկ իշխանությունը շարունակում է «սահմանազատման» իր աշխատանքները, արդյունքներն է ամրագրում փաստաթղթերում:

«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես: Ինքն ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու, գնալու այլ տեղ էլ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության: Ոստիկանական ուժերը, Տավուշի, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի շարունակականությունը և այլն, հենց դրա դրսևորումներն են: Եթե իշխանությունը չունենար այդ վախերը, նա կարող էր ինչ-որ տեղ երկարաձգել սահմանազատման պրոցեսը, հետաձգել որոշ ժամանակով, այսպես ասած, համապատասխան ներքին մթնոլորտ ապահովելուց հետո այդ քայլերին գնալ: Բայց ինքը դա չի կարողանում անել, որովհետև ռեալ հասկանում է, որ ժողովրդական ճնշումները կարող են իսկապես վերահսկողությունից դուրս գալ:

Փորձում է ուժ ցույց տալ և այլն, և այլն, բայց մեծ հաշվով, դա սխալ մարտավարություն է, որովհետև, ով ինչ ուզում է ասի, բայց ոստիկաններն էլ նույն ժողովրդի մի մասն են: Հենց ժողովրդական ալիքը մեծացավ, այն կուտակվածը, որ նա պատրաստել է ժողովրդի դեմ, իր՝ Նիկոլի համար ցանկալի արդյունքը չի տալու: Դրա համար կարող եմ ասել, որ իշխանության արձագանքներն, ահա, այդպիսին են: Վախ, որը վերածվում, վերափոխվում է ագրեսիայի: Թե հիմա ինչքան կարող են այդպես պահել, դժվար է ասել: Բայց կարծում եմ, որ եթե շարժումը ճիշտ կազմակերպվի, ճիշտ ընթացքով գնա, ճնշումը մեծացվի, հնարավոր է, որ պրոցեսները շատ արագ ընթացք ստանան, և Նիկոլի այս իշխանությունը հեռացվի»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածքՄատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքովՀայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանումՄեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասինՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան (տեսանյութ)Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ)ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգՄուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Սրբազան (տեսանյութ)«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ըՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանՈՒՂԻՂ. Գյումրու թատերական հրապարակում մեկնարկվել է Սրբազան շարժման հանրահավաքըԵթե մտածում են` հարկելով կահաբեկեն Եկեղեցուն, ապա չեն ճանաչում, Եկեղեցու անդամ չեն. Միքայել Սրբազան (տեսանյութ)Թուրքը որ եկավ, համարյա մեր ոստիկանների պես ա լինելու, կարող ա անգամ ավելի թույլ. նորատուսցի (տեսանյութ)Ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրաԳեղարքունիքում փակվում են ճանապարհներ` ի աջակցություն Սրբազան շարժման (տեսանյութ)Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունՀունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբԶինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել Մեզնից է կախված, թե ինչպիսի մարդ երեխաները կմեծանան ու ինչպիսի աշխարհում կապրեն. Տավուշի մարզպետ 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը Չինաստանի հետ պատերազմը անխուսափելի չէ. Պենտագոնի ղեկավար Բագրատ Սրբազանն իր ծննդավայր Գյումրիում է (տեսանյութ) Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխելՈչ մի լավ բան չեմ տեսել Փաշինյանից. իմ հավատն ունեմ, իմ եկեղեցին, թող հրաժարական տա. գյումրեցի (տեսանյութ) ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի իմ զգեստն անվանել է «դերյա», ականջիս հայհոյել է. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Մանկապատանեկան միջոցառում նախագահի նստավայրում․ երեխաներին հյուրընկալել են Խաչատուրյանն ու Սիմոնյանը (տեսանյութ) Գյումրեցիները ողջունում են շարժման աջակից երիտասարդներին (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգում կանգնեցվել է Եվգենի Պրիգոժինի հուշարձանը (լուսանկար) 5000-7000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել․ համացանցային խարդախություններ են բացահայտվել Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան Դանիել Դանիելյան, հորդ տնի՞ց ես բերել պետական միջոցները, մարդիկ Տավուշից եկել-հասել են. Սրբազան (տեսանյութ)Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու. ԿԳՄՍ-ն Սրբազանին ընդառաջ չեղարկել է համերգը (տեսանյութ)Երեխե'ք ջան, մի վայրկյան չտխրե'ք, դուք էս բեմին կարոտ չեք, իրենք են կորցրել. Սրբազանը` երեխաներին (տեսանյութ) «Աստված օգնական». Բագրատ Սրբազանը Գյումրիում է, ողջունում է իր աջակիցներին, ոստիկաններին (տեսանյութ) Մենք՝ մեծահասակներս, պետք է պատասխանատու և հանձնառու լինենք ու դաստիարակենք սերունդ. Դավիթ Համբարձումյան
Ամենադիտված