Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարևան Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից հետո ներքաղաքական իրավիճակն ավելի է լարվել։ Հիմա սպասվում է, որ նախագահ Զուրաբիշվիլին կարող է վետո կիրառել, սակայն խորհրդարանը հնարավորություն ունի հաղթահարելու այդ վետոն։ Իսկ մինչ այդ վրացական ընդդիմությունն անընդունելի է համարում այս օրենքը և փորձում է անընդհատ բողոքի ակցիաներ կազմակերպել, որի արդյունքում իրավապահների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունենում։ Լարված իրադրության պայմաններում ուշագրավ է Արևմուտքի դիրքորոշումը։ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից անընդհատ հայտարարություններ են հնչում այն մասին, որ իրենք դատապարտում են իշխանությունների քայլերը, աջակցում են ցուցարարներին, իսկ նրանց գործողությունները համարում են ժողովրդավարության դրսևորում։

Ավելին, Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացան Ռուսթավելու պողոտայում «գործակալների մասին» օրենքի դեմ բողոքող ցուցարարներին։ Նրանց թվում էին Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավլիոնիսը և Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը։ Եվրոպացի պաշտոնյաները ելույթ են ունեցել և իրենց աջակցությունը հայտնել ցույցի մասնակիցներին։

Ավելին, դրանից հետո էլ Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները Թբիլիսիում այցելեցին խորհրդարանի շենքի մոտ օրենքի դեմ բողոքի դուրս եկած հանրահավաքի մասնակիցներին, նրանց հետ նույնիսկ «քայլերթ» իրականացրեցին։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն թշնամական քայլ անվանեց Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարների այս քայլը։ Ու իսկապես, եթե նման երևույթ տեղի ունենար Արևմուտքում, և օտար երկրների արտգործնախարարներն այցելեին իշխանության դեմ բողոքի ակցիաների մասնակիցներին ու նրանց աջակցություն հայտնեին, ապա կհայտնվեին Արևմուտքի պատժամիջոցների ցուցակում։ Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներն այսպիսի քայլերի են դիմում այն պարագայում, երբ Վրաստանի իշխանությունները փորձում են հավասարակշռված քաղաքականություն վարել և զերծ մնալ Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական բախման հորձանուտում հայտնվելուց ու մի կողմի խամաճիկը դառնալուց։ Իսկ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում ժողովրդավարական արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում։

Օրինակ՝ Հայաստանում էլ ընդդիմադիր շարժումն է բողոքի ակցիաներ կազմակերպում, որի ժամանակ էլ իրավապահները ապօրինի գործողություններ են ձեռնարկում և բիրտ ուժ կիրառում։ Սակայն արևմտյան երկրներն ու նրանց սպասարկող իրավապաշտպանները ծպտուն անգամ չեն հանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված։ Թերևս պատճառն այն է, որ Արևմուտքին միայն «սորոսականների» կամ բացառապես արևմտյան կողմնորոշում ունեցողների իրավունքների պաշտպանությունն է հետաքրքիր։ Իսկ ավելի ստույգ՝ Արևմուտքի շահերի համար երկրների հիմքերը քայքայողների շահերը: Այդպես իրենք աջակցեցին, որ 2018 թվականին բողոքի ակցիաների միջոցով նման մարդիկ իշխանության գան Հայաստանում, հիմա էլ աջակցում են նրանց՝ որպես իշխանություն։ Իսկ Վրաստանում քննադատում են իշխանություններին և աջակցում դրսում բողոքի ակցիաներ կազմակերպող արևմտամոլներին։

Նորություն չէ, երբ Արևմուտքի աջակցությունը վայելող ուժերը գունավոր հեղափոխությունների միջոցով իշխանության են գալիս, ապա այդ երկրները մեծ կորուստներ են ունենում՝ դառնալով բախման թատերաբեմ։ Հենց այսպիսի իրավիճակ է հիմա Ուկրաինայում։ Այդպիսի վիճակում էր Վրաստանը «վարդերի հեղափոխությունից» հետո: Իսկ Հայաստանը ոչ միայն կորցրեց Արցախն, այլև շարունակում է նոր զիջումներ կատարել։ Հիմա փորձում են նորից Վրաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ, ինչի դեմ էլ այդ երկրի իշխանությունները փորձում են պայքարել։

Հ.Գ.-Ի դեպ, գնալով ավելի գերակշռող են դառնում կարծիքներն այն մասին, որ Հայաստանի հաջորդ իշխանությունները ևս, որպես առաջին քայլերից մեկը, պետք է ընդունեն երկրի հիմքերը քանդել փորձողների ֆինանսական միջոցները վերահսկող, դրանց թափանցիկությունն ապահովող օրենքի ընդունումը:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայ-լիտվական հարաբերությունները զարգանում են, դրանում ուրույն տեղ է զբաղեցնում ԱԺ փոխգործակցությունը Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Շոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում Վթարային ջրանջատում կլինի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհի պատճառով առնվազն 1200 մարդ է տարհանվելՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նշել է Գազայում հրադադարի համաձայնագրի պայմանները Այ սենց փշալար ենք գցում Ոսկեպարում, բացառված ա, որ մարդ անցնի. Փաշինյանը՝ Սյունիքում Ֆաշիստի պես երեխայի մազերը քաշող բերետըՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին Պուտինը չի հերքել Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է իսրայելական ուժերի կողմից իր աշխատակիցների գերեվարման մասին Ֆինլանդիայի նախագահը խոսել է Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում Չինաստանի առանցքային դերի մասին Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում (տեսանյութ) Երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան․ Ֆոն դեր Լայեն ԱԺԲ-ն հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ Աշխարհում 2 տոկոս է կազմում վճարովի սկզբունքով արյուն հանձնելը․ Հայաստանը, ցավոք, այդ 2 տոկոսի մեջ է․ Արթուր Դաբիկյան (տեսանյութ) Ծեծուջարդ, հայհոյանքներ, ազատազրկումներ, սա է այն հիմնական գործիքակազմը, որը կիրառվում է մեր դեմ Երևանում Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի.բժիշկները պայքարում են նրա կյանքի համա Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում արտահերթ ընտրություններին Դոնի Ռոստովի մեկուսարանում պատանդներ վերցրած կալանավորները լիկվիդացվել են Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղին վերականգնվել է Ռուսաստանի միջնորդությամբՔՊ-ի մտքի թուրքականացումն աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դրսևորվում. Արմեն Այվազյան Հանձնեց ավելի շատ մարդ, ուրախ հեծանիվ է քշում. Ասլամազյան Գերասիմ Վարդանյանը կալանավորվեցՄի՞շտ եք կիրակի աշխատում, թե՞ իմ այցի հետ ա կապված. Փաշինյանը հետևում է Սյունիքի շինաշխատանքներին (տեսանյութ) «Ասում են՝ ապացուցիր, որ դու ուղտ չես». փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ մեղադրանքի մասին Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է «Քանի էրեխա ունե՞ս՝ հի՞նգ, պա՜հ, մալադեց». Փաշինյանը Կապանում հետևում է մանկապարտեզի շինարարությանը (տեսանյութ) Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում պատանդ են վերցնել. նոր տեղեկություններ Կին ժամկետայինները ցանկանում են սպա դառնալ ու շարունակել մնալ բանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին չհայտարարված այցեր են իրականացրել ԱՄՆ փոխնախագահը վաղաժամ լքել է Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովը Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը. Ֆիդան Շիրակի երկրագիտական թանգարանի «Բենիամին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդեսը երկու շաբաթ բաց կլինի այցելուների համար Աբրահամը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում Հրդեհ Նիզամի գյուղում Զոհվել է Նիկիտա ՑիցագինըՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻշխան Զաքարյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատարան Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանանԱյս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար, փոխարենը կնստի պլաստիկ շիշ նետողը «Չունենք, ուրբաթ, շաբաթ կամ ժամ». հետախույզները զարգացնում են իրենց հմտությունները (տեսանյութ) Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան Հանուն մի թշվառ պաշտոնիկի. «ՉԻ»Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման լկտիագույն փորձ է. Գրիգորյան Հինգ անձնի նկատմամբ արագ կայացվեց կալանավորվան որոշում. Ռուբեն Մելիքյան. «Հրապարակ»
Ամենադիտված