Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը
Քաղաքական![Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը](/timthumb.php?src=disc/18-05-24/8db0fce96167a7fbcdc9de63d22bbc5a.jpg&w=780)
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը:
«Ուրախ էինք հյուրընկալել դեսպան Յաապ Ֆրեդերիկսին և Հայաստանում Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը: Հյուրերը միացել են Խաչիկ և Արենի գյուղերում իրականացվող պարեկությանը, որտեղ ծանոթացել են առաքելության գործունեությանը, տեղում անվտանգային իրավիճակին և անվտանգության ասպեկտներին»,- ասված է առաքելության X-ի էջում:
![](banners/armflix.jpg)