«Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետ Ռեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ Գալստյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» 

Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա

Պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Մի քանի ժամ առաջ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազը պահանջել է մարդկայնության դեմ գործած և ռազմական հանցագործությունների համար ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, ինչպես նաև ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներին։ ՄՔԴ դատավորները պետք է դեռ քննարկեն և որոշում արձակեն այս կապակցությամբ։

Սա պատմական որոշում է, որն ունենալու է չափազանց լուրջ միջազգային հետևանքներ, որոնց, սակայն, այժմ չեմ անդրադառնալու։ Իսկ հիմա ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ընդամենն Իսրայելի ղեկավարների՝ Նեթանյահուի և Գալանտի դեմ ՄՔԴ-ի դատախազի առաջ քաշած մեղադրանքների վրա, որոնք ներառում են՝ 

• «[ժողովրդի] բնաջնջում պատճառելը» (“causing extermination”)

• «[բնակչությանը] սովահարումը որպես պատերազմական մեթոդ կիրառելը, այդ թվում՝ մարդասիրական օգնության մատակարարումների խափանումը» (“causing starvation as a method of war, including the denial of humanitarian relief supplies”)

• «հակամարտության գոտում գտնվող խաղաղ բնակիչների դիտավորյալ թիրախավորումը» (“deliberately targeting civilians in conflict”):

Բացի այս հիմնական կետերից, Իսրայելի ղեկավարները մեղադրվում են խաղաղ բնակչության դեմ գրոհներ ձեռնարկելու, սպանությունների, մարդկանց տառապանքներ պատճառելու և հետապնդումների ենթարկելու համար։ Ընդգծվում է նաև այն, որ Իսրայելի ղեկավարները հռչակել են այս ոճրագործություններն իրագործելու իրենց մտադրությունը՝ պաղեստինցիներին անվանելով, ինչպես Գալանտը, «մարդակերպ կենդանիներ» ("human animals") և սպառնալով զանգվածայնորեն պատժել նրանց։

Սրանք ճիշտ ու ճիշտ այն ցեղասպանական գործողություններն են, որոնք կատարել է նաև Ադրբեջանի ղեկավարությունը 2020-2024 թվականներին՝ մինչև այսօր չենթարկվելով միջազգային քրեաիրավական որևէ պատասխանատվության։ Անկախ նրանից թե որքանով է իրական առաջիկայում ՄՔԴ-ից Իլհամ Ալիևին ու նրա ֆաշիստական վարչակազմի մյուս անդամներին ձերբակալման հրամանների արձակումը, ներկա նախադեպը պետք է օգտագործել ամենայն մանրակրկիտությամբ ինչպես ՀՀ համապատասխան մարմինների ներկայացված ու ներկայացվելիք միջազգային հայցերում, այնպես էլ սփյուռքյան կառույցների աշխատանքներում։ 

Եթե մինչև վերջերս տասնամյակներով «անձեռնմխելի» համարվող Իսրայելի ղեկավարությունն է ահա այսպես հանկարծակի պատասխանատվության կանչվում միջազգային դատական ատյանի առջև (դրա պատճառները չափազանց հետաքրքիր են, բայց դրանք կքննարկենք հետագայում), մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել։ Պետք է աշխատել այդ օրը մոտեցնելու ուղղությամբ՝ իհարկե, առաջնահերթորեն ամրացնելով ՀՀ պաշտպանունակությունն ու ռազմական անվտանգությունը։

Աստվածն առաջ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավելի լավ չէ՞ր մահացած ծնվեիր, մի սերունդ էլ հետդ փուռը չտայիր. Սամսոն ԳրիգորյանԻրավաբանը Պետրոս Ղազարյանին հիշեցրել է, թե ինչպես է Փաշինյանը ոչ վաղ անցյալում գնահատել Պետրոսի «ջանքերը» ` նախկինների օրոքՆերկայի Հայաստանը որևէ ատրիբուտով այլևս պետության չի նմանի. փորձագետՍամվել Բաբայանը վերածվել է Նիկոլ Փաշինյանի էժանագին քարոզիչի․ Մեսրոպ Առաքելյան Վահիդ Խաղանյանը՝ որպես Իրանի Նախագահի թեկնածու Պորտուգալիայում ավիաշոուի ժամանակ երկու ինքնաթիռ է բախվել․ իսպանացի օդաչուն զոհվել էԳերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը խստորեն դատապարտում է Սարդարապատի հուշահամալիրի մոտ տեղի ունեցած անթույլատրելի ու ամոթալի ոստիկանական գործողությունները Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժենալու, քանի դեռ ուշ չէ` դուրս եկեք այդ ստորաքարշ պարտականությունների դաշտից․ Տիգրան Աբրահամյանը՝ ոստիկաններին Սյունյաց թեմը հրավիրում է նշելու Վահանավանքի ուխտի օրը Հացադուլի 41-րդ օրը ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ՀՀ-ից մեկնեց Ֆրանսիա Բաքուն ՄԱԿ–ի համաժողովում պատրաստվում է ՀՀ քարտեզը ներկայացնել ադրբեջանական տեղանուններով. Տաթև Հայրապետյան Իրավախախտ վարորդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից Բանակը պիտի կոչված լինի հայրենապաշտպանությանը, ոչ թե հայրենահանձնմանը, ինչպիսի՞ երկիր ենք ուզում (տեսանյութ) Սրբազան շարժումն է որոշում նիկոլի ու նրա կնոջ տեղաշարժը և անելիքները․ Հենրիխ Դանիելյան Մենք առաջին իսկ օրից Սրբազանի կողքին ենք, մինչև վերջին օրը կլինենք, քանի որ սա արդար պայքար է (տեսանյութ) Ինչպես պետք է լինի Փաշինյանի հեռացման իրական ճանապարհը․ քաղաքագետ Իրանում հունիսի 28-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ․ գրանցվել է նախագահի 20 թեկնածու «Ադրբեջանցիների որոշ մասը ծաղրում էր, որոշները գոռում, անգամ՝ հայհոյում»․ Անահիտ Խաչատրյանը տեղահանվել է Մարտակերտի շրջանից (տեսանյութ)Կարևորը՝ իրենք կուշտ լինեն Խափանման միջոցը փոխելու միջնորդության քննության համար հրատապ նիստ է նշանակվելՄալդիվներն արգելել են Իսրայելի քաղաքացիների մուտքը երկիր«Էս երևույթը ԱՄՆ-ից եկած ծանոթին ասում էր՝ «ինձ համար Ամերիկայում գործ ճարի՝ գամ»․ Մենուա Սողոմոնյան Վանաձոր, Վարդենիս, Սյունիք ենք գնալու, իշխանությունը Տավուշից մինչև Մեղրի այս աղետը կշարունակի (տեսանյութ)Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կալինինգրադը հեղեղվել է․ մեքենաները «լողում են» փողոցներում, մարդիկ փակված են մնացել տներումԴեբեդ գետի հեղեղման պատճառով փլուզված հատվածի երկայնքով տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներԻրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին. այն կուղարկվի աղետի գոտի Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները. Լոռու մարզպետը Խոշոր ավտովթար՝ Կոտայքում, մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ կան վիրավորներԱյս պայքարը կես ժամում չի ավարտվելու, հոգնել ու հիասթափվել չկա, պիտի միասին պայքարենք. Դանիելյան (տեսանյութ)Դեռ 27 հոգի անազատության մեջ են. փաստաբանը կարդում է բոլոր ձերբակալվածների անունները (տեսանյութ)30 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի այգին միշտ ջրած պահելու համարՊարո´ն փոխնախարար, զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավարի արձագանքըՀագուստիցս բացի այլ բան չունեմ կորցնելու այս կյանքում, սա չակնկալիքների պայքար է, հիշե'ք. Սրբազան (տեսանյութ)ԿԳՄՍ փոխնախարարը մեր Թովմասին մայր է հայհոյել, ասել է` դերիադ հանի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին. Բագրատ Սրբազան 7 հոգով մա՞րդ են ծեծում, տղերք, խիստ կերպով դատապարտում ենք ոստիկանական բռնությունները. Սրբազան (տեսանյութ)Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում ենՓոքրիկների տրամադրությունն ապահովելու համար փրկարարները աղետի գոտի են տեղափոխել խաղալիքներՃանապարհդ հարթ լինի. Սուրբ Աննայի բակում Սրբազանը ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ այրվել է իրանական համարանիշներով բեռնատարըՉուլ Նիկոլ, դատարկ փողոցում ո՞ւմ էիր բարև տալիս. չե՞ս ամաչում, որ ապրում ես. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է շաբաթըԳնացի ԱՄՆ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի նկատմամբ. Լևոն ԱրոնյանԴավիթ Չալոյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցելԲագրատ Սրբազանը այսօր «Սուրբ Աննա» եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ
Ամենադիտված