Բաց նամակ` ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի անարգել գործունեության մասին
ՀասարակությունՀայտնի է, որ ԵՊՀ աշխատկազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը վաղուց իսկական անեծք է դարձել մայր բուհի գլխին:
Սույն երիտասարդի ձեռքով են անցնում ինչպես ԵՊՀ-ի հիմնական ֆինանսական հոսքերը, այնպես էլ մայր բուհի հսկայածավալ ֆինասնական միջոցներ: ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը իր խոսքերով հանդիսանում է մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի հիմնական գանձապահը: Եվ օգտվելով թե’ իր պաշտոնից և թե’ դե ֆակտո ունեցած ազդեցությունից, նա ռեկտոր Սիմոնյանի անունով գանձումներ է կատարում բոլոր ֆակուլտետների դեկաններիից' նշելով, թե դրանք ռեկտորի գումարներն են, այլ կերպ ասած, «ենթակա են գանձման»: Իսկ դեկանները, գիտակցելով, թե նույն երիտասարդի թեթև ձեռքով կարող են հրաժեշտ տալ իրենց պաշտոններին, հնազանդորեն իրականացնում են գանձումները: Իսկ պատճառը այն է, որ հենց ինքը, ռեկտոր Արամ Սիմոնյանը բազմիցս նշել է, որ բոլոր ֆինանսական հարցերը միայն Ալիկ Ղարիբյանի հետ պետք է լուծել: Նա է ղեկավարում նաև հեռակա կարգով ուսուցանող ուսանողներից գումարների գանձման գործըթնացը:
Ավելին, ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը միևնույն ժամանակ հանդիսանում է ԵՊՀ գնումների հանձնաժողովի նախագահը, և անմիջապես նրա ձեռքով են անցնում մայր բուհի գույքի գնումների համար նախատեսված ահռելի ֆինանասական միջոցները, նրան են պատկանում ԵՊՀ-ի տարածքում գտնվող մի շարք բիզնեսներ, օրինակ' բոլոր սուրճի պատրատսման ավտոմատ ապարատները, պատճենահանման կետերը և այլն:
Հատկանշական է նաև այն, որ Ալիկ Ղարիբյանը, հաճախ անտեսելով Ա. Սիմոնյանին, նշում է, թե իբր նա բարձրաստիճան այլ պաշտոնյաների “դաբրոյով” է նշանակված այդ պաշտոնին և անգամ իրենք են ռեկտորին հովանավորում, որպեսզի վերջինս մնա իր պաշտոնին:
Որպես ապացույց վերոնշյալի, բավանական է նշել, որ միայն վերջին երկու տարվա ընթացքում Ալիկ Ղարիբյանը, պաշտոնավարելով որպես ԵՊՀ աշխատակազմի ղեկավար, հասցրել է հսկայական առանձնատուն կառուցել Դավթաշենի Էլիտար թաղամասում, որը, ԵՊՀ աշխատակազմի ղեկավարի աշխատավորձով ապրող երիատասարդի համար ուղղակիորեն զարմանալի, սակայն, երկրորդ հայացքից, միանգամայն պարզ շքեղություն է:
Մենք, հանդիսանալով մայր բուհի դասախոսներ, չենք կարող առանց ցավի նայել դրամաշորթության այն ծավալներին, որը անպատիժ իրակակացնում է հարազատ բուհի երիտասարդ բարձր պաշտոնյան և որոշել ենք բարձրաձայնել այս խնդրի մասին: Գուցե այս կերպ կարողանանք զսպել ԵՊՀ աշխատակազմի ղեկավարի անհագ ախորժակը:
ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայցուցիչներ: