Անմեղ են ճանաչվել Մադաղիսի գործով մեղադրյալները
ԻրավունքՔիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն անմեղ ճանաչեց Մադաղիսի աղմկահարույց գործով մեղադրյալ երեք երիտասարդներին:
Հիշեցնենք, որ արդեն շուրջ 4 տարի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մադաղիսի զորամասում 2003թ. զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության գործը, որում մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին:
Մեղադրանքի հիմքում դրված էր միայն Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը. ինչպես բազմիցս հայտարարել են մեղադրյալները, այն կորզվել էր խոշտանգումների և բռնության միջոցով:
Հավելենք նաև, որ այսօր առավոտյան Human Rights Watch կազմակերպությունը հրատապ նամակը էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ Մադաղիսի գործի վերաբերյալ: