«Ամենացանկալի հայուհին» հիացած է, որ Սիրուշոյի և Նազենի Հովհաննիսյանի հետ նույն ցուցակում է
ՀասարակությունԵրգչուհի Իվետա Մուկուչյանը գլխավորել է «Էլ Սթայլ» ամսագրի անցկացրած 2012թ-ի «30 ամենացանկալի հայերի ցուցակը»: Armstar.am-ը փորձեց պարզել երգչուհուց, թե ինչ է վերջինս զգում ամենացանկալի հայը կոչվելու կապակցությամբ։ «Հիանալի զգացողություն է լինել այնպիսի հմայիչ կանանց ցուցակում, ինչպիսիք են Սիրուշոն և Նազենի Հովհաննիսյանը»,- ասաց այս տարվա ամենացանկալի հայուհին:
Տեղեկացնենք, որ ամենացանկալի հայերի ցուցակը կազմվել է ամսագրի ընթերցողների քվեարկությամբ, իսկ քվեարկության արդյունքներն ամփոփվել են «Էլ Սթայլ» ամսագրի կազմակերպած երեկույթի ժամանակ: Ինչ վերաբերում է «30 ամենացանկալի հայերի ցուցակի» մյուս անդամներին, ապա նշենք, որ մնացած բոլոր հորիզոնականները բաշխվել են պատահական հերթականությամբ՝ շոու բիզնեսի մյուս ներկայացուցիչների միջև լարվածություն չառաջացնելու նպատակով:
Ի դեպ, մրցույթի հաղթող Իվետա Մուկուչյանը լինելու է «Էլ Սթայլ» ամսագրի նոր շապիկին: