ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը․ ով է հանձնվել Ավստրիայի իրավասու մարմիններին Լկտի հայհոյանքներով աչքի ընկած թաղապետը խուսափում է մեկնաբանել իր վարքագիծը (տեսանյութ) Ծեծ կուզեն՝ ծեծ կստանան, եթե էդ ճանապարհով մեր հետ գնան․ Անի Խաչատրյան (տեսանյութ) Նշանակվել է ավելի քան 3 միլիարդ դրամ տուգանք. ՄՊՀ Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործից Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին Գևորգ Պապոյանը և Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Խնածախում ՍԴ որոշման հիման վրա դատախազությունը պետք է անհապաղ ձեռնարկի հետևյալ քայլերը. Դավիթ Հարությունյան Հայաստանում ԵՄ առաքելությունը ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին Արևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրը (տեսանյութ) Շարմազանովն ու Իվետա Տոնոյանը խեղճացնում են ադրբեջանցիներին (տեսանյութ) 

Սամվել Բալասանյանը՝ քաղաքական նոր իրողության հիմնադիր

Քաղաքական

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ ԲՀԿ անդամը որոշել է զանց առնել կուսակցության տեսակետը և սեփական խաղը խաղալ նախագահական ընտրություններում:

«Ես 2008-ին էլ եմ սատարել Սերժ Սարգսյանին, այս ընտրություններում էլ կսատարեմ նրան»,- ասել է Բալասանյանը:

2008թ.-ի նախագահական ընտրարշավում Սերժ Սարգսյանի մրցակիցներից մեկն էլ Արթուր Բաղդասարյանն էր, ում կուսակցության՝ ՕԵԿ-ի գիրը, ինչպես հայտնի է, ՕԵԿ խմբակցության նախկին ղեկավար Բալասանյանի «ճակատի կենտրոնական հատվածում էր դրոշմված» ՕԵԿ-ի հաջողակ շրջանում: Ճիշտ է, Սամվել Բալասանյանն այդպես էլ ՕԵԿ-ի գիրը չջնջեց (լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա միայն տեղեկացրել էր, որ իր ճակատը բավական լայն է և այնտեղ գրելու հնարավորություն կա նաև ԲՀԿ-ի համար. այս հարցը խիստ հետաքրքրում էր լրագրողական շրջանակներին՝ Բալասանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելուց հետո), սակայն, փաստորեն, «չջնջված ճակատով», ՕԵԿ-ական գրով հանդերձ, Բալասանյանը դեռ մինչև ԲՀԿ-ին անդամակցելը 2007-ին արդեն իսկ զանց էր առել իր նախկին կուսակցապետ Արթուր Բաղդասարյանին՝ պաշտպանելով Հանրապետական կուսակցության թեկնածուին: Իհարկե, մի բան էր 2007թ. շարքային Բալասանյանի պաշտպանությունը, մեկ այլ բան 2012-ի՝ Գյումրու քաղաքապետ Բալասանյանինը:

Այսպիսով, կարելի է փաստել, որ Սամվել Բալասանյանն ինքն իրենով Հայաստանում քաղաքական մի նոր իրողության հիմք է դնում: Քաղաքական «գաստրոլյորությունը» հայտնի կատեգորիա է։ Հայաստանում քաղաքական «գաստրոլյորների» ցանկն ավելի քան բազմաբովանդակ է, սակայն Բալասանյանին այսուհետ նման որակում տալ չի կարելի: Սամվել Բալասանյանն արդեն վաղուց վեր է նման նեղ, սահմանափակ ընդգրկում ունեցող հասկացություններից: Բալասանյանին ամենաքիչը հարկավոր է «լայն սպեկտրի քաղաքական գործիչ» անվանել, սակայն որակումը երևի թե դեռ ճշգրտման և սրբագրման կարիք ունի: Բալասանյանն ավելին է, քան նեղ կուսակցականը, նա, կարելի է ասել, «բազմակուսակցական» է և, այս առումով, թերևս միակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում՝ հատկապես նման «տարողունակ ճակատի» առկայությամբ, որտեղ (սա ևս արժե ինչպես հարկն է գնահատել) միայն առաջատար կուսակցությունների «գրեր» են. Բալասանյանը երկրորդական կուսակցությունների հետ գործ չունի:

Այն, որ Սամվել Բալասանյանն արդեն վաղուց է անցել քաղաքական տրիվիալ հասկացություններն ու ըմբռնումները և ինքն իրենով դարձել է միանգամայն նոր իրողությունների «մունետիկ», հատկապես վերջին շրջանում այլևս անհնար եղավ թաքցնել: ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում խորհրդարանական ընտրություններում թիվ 35 ընտրատարածքում որևէ մեկին սատարելուց, եթե սատարեր, երևի թե պետք է սատարեր իր հետ բանակցությունների մեջ գտնվող ՀԱԿ թեկնածուին, Բալասանյանը վերցնում ու հայտարարում է, թե սատարելու է ՀՀԿ անդամ Արման Սահակյանին, քանի որ «տղայական» խոսք էր տվել: Նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն հայտարարում է, թե չի մասնակցելու և, քանի որ Ծառուկյանը չառաջադրվեց, որևէ մեկին չի էլ պաշտպանի, Բալասանյանը վերցնում ու հայտարարում է, թե սատարելու է Սերժ Սարգսյանին:

Սամվել Բալասանյանն այն գործիչը չէ, որ բավարարվի նեղ կուսակցական որոշումներով: Նրա «կալիբրը» չի կարող տեղավորվել միայն մեկ կուսակցության՝ ըստ էության, չափից ավելի սահմանափակ շրջանակներում: Հենց այդ կետից սկսած էլ Բալասանյանը դառնում է քաղաքական նոր մշակույթի հիմնադիրը հայ քաղաքական, և ինչո՞ւ միայն հայ քաղաքական՝ ընդհանրապես, քաղաքական իրականության մեջ: Ինչո՞ւ սահմանափակվել միայն մեկ կուսակցությամբ, եթե կարելի է միաժամանակ մի քանի կուսակցությունների հետ աշխատել և համապատասխանաբար ավելի մեծ օգուտ ստանալ: Անդամակցել ՕԵԿ-ին, անգամ «ճակատին ՕԵԿ գրել», հետո դուրս գալ, «գիրը» չջնջել, ցանկություն հայտնել անդամագրվել ՀՀԿ-ին՝ պատրաստակամություն հայտնելով նույն «ճակատին զետեղել» նաև ՀՀԿ, բայց հետո, երբ ցանկությունն իրականություն չդառնա, պատեհ պահին նույն առաջարկությունն անել ԲՀԿ-ին, ընդունվել (ճակատի պահն այս դեպքում էլ ուժի մեջ է), իսկ հետո արդեն բազմաբովանդակ քաղաքական կենսագրությունը դարձնելով պատվանդան՝ դառնալ քաղաքական նոր մշակույթի «մունետիկը»:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը․ ով է հանձնվել Ավստրիայի իրավասու մարմիններինՓի Դիդին ապշեցրել է բոլորին՝ հայտարարելով իր անմեղսունակության մասին Քաշմիրում նոր ճգնաժամ. Հնդկաստան-Պակիստան լարվածությունը նոր փուլում էԼկտի հայհոյանքներով աչքի ընկած թաղապետը խուսափում է մեկնաբանել իր վարքագիծը (տեսանյութ) Ծեծ կուզեն՝ ծեծ կստանան, եթե էդ ճանապարհով մեր հետ գնան․ Անի Խաչատրյան (տեսանյութ) Նշանակվել է ավելի քան 3 միլիարդ դրամ տուգանք. ՄՊՀ Ուկրաինային կոչ են արել չկրկնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիայի ճակատագիրըԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանըՕրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանըՀակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործիցՄեդվեդևը խոսել է Եվրոպայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստինՄակրոնը խոստացել է առաջիկա 8-10 օրվա ընթացքում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Գևորգ Պապոյանը և Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են ԽնածախումՍԴ որոշման հիման վրա դատախազությունը պետք է անհապաղ ձեռնարկի հետևյալ քայլերը. Դավիթ ՀարությունյանՀայաստանում ԵՄ առաքելությունը ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին Վերլուծաբանը դժվարություններ է կանխատեսել Ուկրաինային առաջնագծումԱրևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրը (տեսանյութ) Ռադայում խոսել են Զելենսկու վերջի մասինՇարմազանովն ու Իվետա Տոնոյանը խեղճացնում են ադրբեջանցիներին (տեսանյութ)Հրդեհ Երևանի շենքերից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճանՄեդվեդևը զգուշացրել է՝ Զելենսկուն «տխուր ճակատագիր» է սպասվումՄեր բարեկամությունը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում․ Վրաստանի նախագահը՝ Փաշինյանին (տեսանյութ)Բացահայտվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ԱՄՆ-ի ծրագիրըՇվեդիայի դեսպանի հետ քննարկվել է ԼՂ բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակվող անձանց իրավունքները Զելենսկուն տխուր ավարտ է սպասվում․ Մեդվեդև«Մարդ են, նյարդերը տեղի են տալիս». Ավինյանը՝ Նորքի թաղապետի հայհոյանքների մասին (տեսանյութ) ԱԽ քարտուղարը Կատարի էմիրի հետ քննարկել է Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը Արևմուտքում բացահայտել են Մակրոնի նկատմամբ Թրամփի արհամարհանքը (տեսանյութ)Ստաս Նամինը և նրա ընտանիքի անդամները հայկական անձնագրեր են ստացել «Հին Ապարան»-ի արտադրած կարագում հայտնաբերել են անաէրոբ մանրէներՄԱԿ-ը կոչ է արել Ուկրաինայում մշտական ​​​​հրադադարիԹրամփի օգնականը Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկըԱրթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալու (տեսանյութ)Պակիստանը Հնդկաստանին սպառնացել է միջուկային հարձակմամբ. Times of India (տեսանյութ)Իշխանություններին ինչ-որ բան պարտադրելու համար ակտիվ գործողություններ են պետք․ Արցախի ԱԺ պատգամավոր Քրիս Ջենները Քիմից պահանջել է վճռականություն Քանյե Ուեսթի հարցումԱրթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալուԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. Սինիրլիօղլու Մասկն անվանել է Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրըԱրևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրըՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին Փաշինյանի որոշմամբ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել Թրամփը հայտարարել է՝ 100 օրվա ընթացքում ռեկորդ է սահմանելԱդրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետ Ռադայում բացահայտել են Զելենսկու վերաբերյալ Թրամփի ծրագիրըՎրաստանի նախագահը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)Հուսով եմ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն իր մաշկի վրա զգացել է պոլին տալու ողջ պերճանքը․ Նարեկ ՍամսոնյանԼատվիան անօդաչուների հերթական խմբաքանակն է ուղարկում Ուկրաինա (տեսանյութ) Կարևոր արձագանք՝ «ՀՀ մահվան նախարար» Արսեն Թորոսյանից. Էդգար Ղազարյան
Ամենադիտված