Անդրեաս Ղուկասյան, Պարույր Հայրիկյան, Արամ Հարությունյան...ո՞վ է հաջորդ հացադուլավոր նախագահի թեկնածուն
ԱՐԽԻՎԱյսօր ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե Անդրիաս Ղուկասյանը չդադարեցնի հացադուլը, ինքը մի քանի օրով կմիանա նրան և կփորձի համոզել, որ դադարեցնի: Այնուհետև հավելեց, որ հացադուլն օգտակար բան է, և ինքը տարվա մեջ մի քանի անգամ «հացադուլ» է անում։
Ըստ ԱԻՄ նախագահի Անդրիաս Ղուկասյանն արմատական վերաբերմունք ցուցաբերեց, ինչի արդյունքում էլ շատ մարդկանց վանեց իրենից։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանն արդեն երկրորդ օրն է հացադուլի մեջ է, իսկ ՀՀ նախագահի մյուս թեկնածուն՝ Արամ Հարությունյանը, այսօր իր հերթին հայտարարել է, որ փետրվարի 7-ին ինքը նույնպես սկսելու է հացադուլ, այն տևելու է մեկ օր, որից հետո նախագահի թեկնածուն հանելու է իր թեկնածությունը: