Մելիքբեկյա'ն, հեռացի'ր. «FFA mafia». երկրպագուների նոր ակցիան` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով (տեսանյութ) ԵԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց օլիմպիական չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը ԱԳՆ գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը Վայքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արսեն Զախարյանի գործակալ. Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղա Թուրքիան բաժանվել է երկու մասի. Էրդողանին «ծանր կյանք» է սպասվում (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով Գայի պողոտայում ծառը կոտրվել, ընկել է մեքենաների վրա 2021թ․ ընտրություններին Ռուսաստանն աջակցեց Փաշինյանին, Պուտինն առաջին շնորհավորողն էր․ Մարկեդոնով Միայնակ տարեց կնոջ տուն խուզարկության եկած իրավապահները կոտրել են դուռը․ Մելիքյան (տեսանյութ) Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա տուժած «Ավելացվել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանին»․ ԵՄ դիտորդական առաքելություն 

Սերժ Սարգսյանի «մեսիջը» ««ՍԱՍ»-ի Արտակներին»

Քաղաքական

Նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, քարոզարշավի մեկնարկին հարցազրույց տալով «Անդին» ամսագրին, ասել է. «Քանիցս ասել եմ, կրկնում եմ՝ ես կարիքը չունեմ որևէ մեկի ապօրինի ծառայությունների: Որևէ թեկնածուի, այդ թվում՝ ինձ, «արջի ծառայություն» մատուցելու փորձերը խստագույնս կանխվելու և պատժվելու են»:

Մենք «ՍԱՍ-ի Արտակի «նոու-հաուն»» վերնագրով հրապարակման մեջ մի քանի օր առաջ խոսել էինք հենց նման «արջի ծառայության» մասին: ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը ստիպում է «ՍԱՍ գրուպ» հոլդինգի աշխատողներին վերագրանցվել Արաբկիր համայնքում՝ ցանկանալով իր ընտրատարածքից հնարավորինս մեծ արդյունք ապահովել հօգուտ ՀՀԿ թեկնածուի, ըստ երևույթին, մտածելով այդ կերպ արժանանալ գնահատանքի և համապատասխան արտոնություններ ստանալ: Արտակի ծավալած բուռն գործունեությունը մենք հենց «արջի ծառայություն» էինք որակել, ինչն էլ հիմք է տալիս կարծելու, որ նախագահի կողմից, ամեն դեպքում, անուշադրության չեն մատնվում իր թիմակիցների համանման գործողությունները և, որ ավելի կարևոր է, նախագահի հիշյալ «մեսիջը» մեր արած ենթադրության հաստատումն է առ այն, որ նման գործունեությունը հաստատ վերևից թելադրված հրահանգ չէր և որ ««ՍԱՍ»-երի Արտակները» պարզագույն ինքնագործունեությամբ են զբաղվում՝ ավելորդ լարվածություն մտցնելով նախընտրական պրոցեսում և ավելորդ դժգոհություն առաջացնելով ՀՀ քաղաքացիների և ընտրողների շրջանում:

Որ «ՍԱՍ»-ի Արտակը միակը չէ և որ ««ՍԱՍ»-ի Արտակների» համար ընտրություններն արդեն տևական ժամանակ դարձել են ընդամենը ինքնադրսևորման հարթակ, վաղուց է հայտնի: ««ՍԱՍ»-ի Արտակները» դիմում են նման ինքնագործունեության, քանի որ արդեն որերորդ ընտրությունը Հայաստանում ընտրական մշակույթի մակարդակի էր բարձրացված «քուչի» մակարդակով ընտրության կազմակերպումը: Նախընտրական շրջանում ամենաակտիվ «պերսոնաները» շտաբի պետերի կողքին դառնում են «թաղի խուժանները»: Ընտրությունները փողոցի տականքի համար արդեն որերորդ ընտրությունը դարձել էին մի տեսակ լեգիտիմացման աղբյուր. խուժանն ինքնահաստատվում է, ինքն իրեն զգում պահանջված և բարեհաջող գոյատևման հնարավորություն ստանում մինչ հաջորդ ընտրություն:

Հասկանալի է, որ այս մեխանիզմը նաև վերևների «դաբրոյի» հետևանքով է ձևավորվել, հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն էլ, որ ավելի քան տեղյակ է երկրում տեղի ունեցող գործընթացներից, ավելի քան տեղյակ էր նաև այս ամենից: Ընդ որում, չի կարելի կարծել, թե նախագահը տեղյակ չէր նաև նրանից, որ «քուչի խուժանի» միջոցով իրականացվող նախընտրական մանիպուլյացիաները նողկանք են առաջացնում ՀՀ պարկեշտ քաղաքացիների շրջանում (որոնք ե՛ն իրականում և պե՛տք է լինեն նախագահի իրական հենարանը) և որ նման քաղաքացիների համար իշխանությունների հանդեպ անվստահության ամենաազդեցիկ փաստարկը հենց «փողոցի խուժանին» ու նրանց գործունեությունը վերահսկող քրեաօլիգարխիկ տարրերին տեղ տալն էր:

Նախագահն իր հարցազրույցում հիշատակում է նաև նրանց, «ովքեր մեծահոգությունը շփոթում են ամենաթողության հետ» և ասում, որ դրանց «ձեռքը մենք ձեզ հետ միասին բռնելու ենք և կարգի ենք հրավիրելու»:

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավը մեկնարկեց նախընտրական տեսահոլովակի շնորհանդեսով, որի ժամանակ նախագահի կողքին, կարծես թե, միայն երիտասարդներ էին. քրեաօլիգարխիկ տարրերից և ոչ ոք չկար: Ըստ երևույթին, այս քարոզարշավն էլ՝ 2008թ. նման, Սարգսյանը պատրաստվում է միայնակ իրականացնել, ինչը շատ ավելի արդյունավետ կարող է լինել՝ հաշվի առնելով, որ ներկա իշխանական «կոհորտայի» շատ ու շատ դեմքեր նախագահին վնասից բացի ոչինչ չեն տալիս: Եթե նախագահի ասածները հերթական խոստումներ չեն, եթե նախագահն իսկապես ասում է մի բան, որ անպայման կյանքի է կոչվելու (ակնհայտ առավելության շնորհիվ նախագահական ընտրություններով ձեռք բերված լեգիտիմությունն այս անգամ Սերժ Սարգսյանի ձեռքին իսկապես կարող է դառնալ հաղթաթուղթ՝ խոսքից գործի անցնելու և փոփոխություններ իրականացնելու), եթե իսկապես եկել է ««ՍԱՍ»-ի Արտակների», «նեմեցռուբոների» ու «լիսկաների» «արջի ծառայություններից» ձերբազատվելու ժամանակը (իսկ նման մարդիկ այլ բանի ընդունակ չեն էլ), ապա այս դեպքում իսկապես կարող է հույս լինել, որ Հայաստանը կարող է ապագա ունենալ և որ ապահով Հայաստանն այդքան էլ անիրականանալի երազ չէ:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը չի խանգարի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ինՄելիքբեկյա'ն, հեռացի'ր. «FFA mafia». երկրպագուների նոր ակցիան` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով (տեսանյութ) Արևմուտքում բացահայտել են Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի մտադրությունըՉինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84% ԵԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց օլիմպիական չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, արտաքսում է երկու ռումինացի դիվանագետներիԱԳՆ գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը Վայքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արսեն Զախարյանի գործակալ. Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղա ԵՄ-ն և Ուկրաինան Բրյուսելում հինգ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել Թուրքիան բաժանվել է երկու մասի. Էրդողանին «ծանր կյանք» է սպասվում (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով Գայի պողոտայում ծառը կոտրվել, ընկել է մեքենաների վրա 2021թ․ ընտրություններին Ռուսաստանն աջակցեց Փաշինյանին, Պուտինն առաջին շնորհավորողն էր․ Մարկեդոնով Ինչ են քննարկել Լավրովն ու Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչՄիայնակ տարեց կնոջ տուն խուզարկության եկած իրավապահները կոտրել են դուռը․ Մելիքյան (տեսանյութ) Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա տուժած«Ավելացվել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանին»․ ԵՄ դիտորդական առաքելություն «Մտել եք իշխանությունների քամակը».Սուրեն Աբրահամյանը պատասխանում է ՀՖՖ նախագահին (տեսանյութ)«Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը (տեսանյութ) Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից Ճապոնիան եւ Կանադան մտադիր են համագործակցել համաշխարհային շուկայում կայունության պահպանման համարՊարզվել է, որ յուղայնությամբ սննդակարգը վտանգավոր ազդեցություն ունի Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության առաջատարներից է Արտակարգ դեպք՝ Երևանում Գերմանիան կարող է փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ․ վերլուծաբանԵթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան․ Յուրա Մովսիսյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնության մասին Առաջին անգամ է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում․ արագիլ է եկել Գորիս Կարատեի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում Շենգավիթի դատարանում մահ է գրանցվել․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Խորվաթիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Գորիսում առաջին անգամ արագիլ է հանդիպել, տեղացիները համարում են բարի նշան ԵՄ-ն Ուկրաինային 1 մլրդ եվրո կհատկացնիԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին Հայաստանյան շուկան ողողված է թուրքական «Լանտուսով». Անուշ Պողոսյան (տեսանյութ) Միշտ պատրաստ եմ օգնելու հայկական ֆուտբոլին. Յուրա Մովսիսյան Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն. ՊՆ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ֊ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Արմեն Զոհրաբյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84%Նոր Նորքի 5-րդ զանգվածում 100-ից ավելի ծառ են կտրել՝ պատճառաբանելով, թե անտառ են հիմնելու. ահազանգ (տեսանյութ)Մե՞նք ենք թալանչի, այ կոռուպցիոներներ. Արմեն Նիկողոսյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Ուկրաինայում բացահայտել են՝ ինչու է Զելենսկին պատրաստ տարածքներ տալ ՌուսաստանինՀայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր Հայտնի է՝ ում է տրվել Վիլեն Գաբրիելյանի մանդատըԳերմանիան նախագահ Շտայնմայերի կողմից Արցախի դրոշի պատկերը հրապարակելու համար ներողություն է խնդրել․ ԱլիևՀայկ Կոնջորյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարները
Ամենադիտված