Lurer.com-ը փակեց Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը
ԱՐԽԻՎ
Ուրախ ենք տեղեկացնել, որ Lurer.com-ի՝ երեկ կատարած այն հրապարակումից հետո, ըստ որի՝ Երևանի թիվ 32 գրադարանը վերածվել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի, գրադարանի պատերից հանվել են Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները և գրադարանին վերադարձրել իր նախկին տեսքը:
Սակայն, ուրախանալով, որ գրադարանը փրկվել է նախընտրական շտաբ դառնալու, մեղմ ասած, վտանգից, այդուհանդերձ, պետք է ցավով փաստել, որ ազգի կրթության երաշխիք հանդիսացող հաստատության շենքն այս պահին անասելի վատ վիճակում է: Գրքերը, որոնք տարիներ շարունակ կրթել են տեղի երեխաներին, խոնավությունից հետզհետե ավելի են փչանում:
Հորդոր պատասխանատու մարմիններին՝ վերակառուցե՛ք գրադարանը, չէ՞ որ գիրքն է ազգի կրթման ու զարգացման անժխտելի գործոններից մեկը, նրանով է սկսվում ու ավարտվում մեր հասարակության զարգացումը։
