ԱՄՆ-ը պատրաստվում է միգրանտների ռեկորդային արտաքսմանը. The Washington Post Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին. Միրզոյան Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել «Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի (լուսանկար) Կրեմլում խոսել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասին 

«ՀԺ». Հովիկ Աբրահամյանը՝ վարչապետ դառնալու մասին

Հայկական Մամուլ

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ պատասխանել է «Հժ»-ի հարցերին:

- Պարո՛ն Աբրահամյան, Սերժ Սարգսյանի այս քարոզարշավը տարբերվում է 2008-ի քարոզարշավից, մասնավորապես նրա
հանդիպումները ընտրողների հետ դահլիճային են, ինչո՞ւ այդպես որոշվեց, ՀՀԿ-ի համար ի վերջո հասկանալի դարձա՞վ,
որ չարժե մարդկանց այդպես բերել հանրահավաքների:

- Ո՛չ, մենք քննարկել ենք այս հանդիպումների արդյունավետությունը, և իմ կարծիքով, շատ ճիշտ ռազմավարություն ենք ընտրել՝ յուրաքանչյուր մարզկենտրոնում մի բացօթյա հանդիպում, իսկ մյուս քաղաքներում դահլիճային՝ նաև հաշվի առնելով եղանակը, հաշվի առնելով, որ մարդկանց համար նորմալ լինի, կոմֆորտ լինի: 2008-ին մենք ավելի շատ բացօթյա էինք անում, որովհետև նախագահը ներկայանալու խնդիր ուներ. առաջին ժամկետն էր, նրան մարդիկ, իհարկե, ճանաչում էին, բայց մենք նախընտրեցինք, որ ինքը բացօթյա հանդիպումներ ունենա, որովհետև դահիճները սահմանափակ տեղ ունեն, շատ մարդիկ ցանկություն ունեն, չեն կարողանում մասնակցել: 

- Տարբեր ՀՀԿ-ականներ առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ այս անգամ Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենադեմոկրատական ընտրություններն են անցկացվելու, այնինչ, ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտարարեցին, որ ընտրությունների նկատմամբ անտարբերություն և հանրային անվստահություն կա, արդյոք դա արդեն իսկ չի՞ ստվերում ընտրությունները:

- Այդ գնահատականները իրականությանը չեն համապատասխանում: Ես հանդիպել եմ ԵԽԽՎ դիտորդների հետ, իրենց հետ քննարկել եմ, և մենք մեր անհամաձայնությունը հայտնել ենք իրենց դիրքորոշման հետ, մենք ապացուցեցինք, որ իրենք նույնիսկ չեն էլ ստուգել այն փաստերը, որոնք ներկայացվել են ընդդիմության կողմից, և այնտեղ կային մարդիկ, որոնք ի սկզբանե սուբյեկտիվ տրամադրվածություն ունեին: Իսկ ինչ վերաբերվում է պասիվությանը կամ անվստահությանը, ես կարծում եմ, ավելի շատ այդ անվստահության մթնոլորտը ստեղծվել է բամբասանքների հիմքերի վրա:

- Վերջին օրերին կրկին ակտիվացան խոսակցությունները վարչապետի պաշտոնանկության մասին: Վերլուծություններ կային, որ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ կարվի, խոսվում է, որ դուք կրկին փորձում եք վարչապետ դառնալ, բայց չի ստացվում: Որքանո՞վ են հիմնավոր այս խոսակցությունները:

- Ես հասկանում եմ՝ ինչու նորից այս խոսակցությունները սրվեցին, դա կապված է նախագահական ընտրությունների հետ, որ դրանից հետո ձևավորվելու է նոր կառավարություն: Ես իմ կարծիքը չեմ փոխել, որ ասել էի՝ միտք չունեմ վարչապետ դառնալ: Իսկ ինչ վերաբերում է վարչապետին, ես դրանք ուղղակի դատարկ խոսակցություններ եմ համարում: Նորմալ աշխատում է վարչապետը, և որևէ հարց մեր կուսակցության գործադիր մարմնում չի քննարկվել:

- Ասում են, որ նրա տրամադրությունը շատ վատ է, նյարդային է դարձել:

- Չեմ կարծում, որևէ նման միտում ես չեմ տեսել:

- Նաև նոր կառավարության կազմ է քննարկվում:

- Ոչ մի հարց չի քննարկվել:

- Խոսքը կուլիսային քննարկումների մասին է:

- Դե, կուլիսներում ամեն ինչ էլ քննարկվում է, բայց կուսակցությունը որևէ նման հարց չի քննարկել: Իմ կարծիքով, դա անլուրջ է այնքանով, որ նախագահական ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրությունները կավարտվեն, հետո անպայման նման քննարկումներ կլինեն:

- Դուք բացառո՞ւմ, թե՞ հնարավոր եք համարում, որ այս ընտրություններից հետո, այդուամենայնիվ, կրկին ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմվի:

-Ոչ մի բան մի՛ բացառեք: Ես չեմ բացառում: Քաղաքականության մեջ երբեք մի՛ ասեք՝ երբեք: Ամեն ինչ հնարավոր է, բայց կոնկրետ հարց չի քննարկվել, չկա նման պայմանավորվածություն:

- Ավելի շատ խոսվում է ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին:

- Ես ոչ մի բան չեմ բացառում, բայց չենք քննարկել նման հարց:

- Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ականները շատ հաճախ են ձեր շտաբ այցելում: Օրինակ՝ երեկ Վարդան Վարդանյանն է այստեղ եղել, անցյալ շաբաթ՝ Հարություն Քուշկյանը: Սա նշանակում է, որ նրանք է՞լ են սատարելու Սերժ Սարգսյանին:

- Ես չեմ տեսել: Ո՛չ Հարություն Քուշկյանին եմ տեսել, ո՛չ Վարդան Վարդանյանին: Չգիտեմ՝ ում մոտ են եկել, բայց ես չեմ տեսել:

- Համացանցում ակտիվորեն շրջանաովում է ձեր բրյուսելյան այցի «զավտրիկի» տեսանյութը: Հաճախ ե՞ք նման հումորներ անում:

- Այո՛, գոնե լավ է, որ դուք հասկացել եք, որ ես հումոր եմ արել, ես ճիշտն ասած, ուտելու հանդեպ մեծ սեր չունեմ, ուղղակի ես կատակով, քանի որ մեր հարաբերությունները շատ նորմալ են պարոն Շուլցի հետ, ասեցի՝ ինչ լավ սեղան եք պատրաստել, եթե իմանայինք, որ այսպիսի զավտրիկի սեղան կլինի, ես ուժին չէի անի: Կատակ ենք արել և սկսել մեր խնդիրները քննարկել: Բայց որոշ մարդկանց, եթե այդքան հետաքրքրում է իմ ուտելը, ես ուտել շատ չեմ սիրում, իմ համար շատ սովորական է ուտելը, և ես ընտրյալ ճաշատեսակներ էլ չունեմ:

- Դուք ձեզ շատ տնավարի՞ եք պահել եվրոպացի պաշտոնյաների հետ:

- Տնավարին շատ հարաբերական հասկացողություն է, ազատ եմ պահել, այո՛, բայց տնավարի՝ չէ: Ի՞նչ է պատահել որ, մենք մի երկիր ենք, նրանք էլ մի ուրիշ երկիր են. մենք հո՞ իրենց ստրուկը չենք:

- Պարո՛ն Աբրահամյան, այսօր ձեր ծնունդն է, ինչպե՞ս եք նշելու:

- Երեկ գիշերը ես նշել եմ իմ թոռնիկների, երեխաների, տիկնոջս հետ, և այդ ձևաչափը արդեն երրորդ տարին է, ես նախընտրում եմ, իսկ այսօր մենք աշխատում ենք սովորականի պես: Իհարկե, բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել նաև իմ բազմաթիվ կոլեգաներից, ՈԴ-ից, Ղազախստանից և այլն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ը պատրաստվում է միգրանտների ռեկորդային արտաքսմանը. The Washington Post Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՀայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին. ՄիրզոյանՌուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել«Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի (լուսանկար)Կրեմլում խոսել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասինԱրարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Ջրերը չը՜ռ թողած, ասում եք՝ ջուր չկա հանրապետությունում». Փաշինյանը՝ Շվանիձորում (տեսանյութ) Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն ՀովասափյանՄեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում ապրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՍերբիայի փոխվարչապետը բացատրել է, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում իր երկրինԵրևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ) Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ (տեսանյութ) Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն» Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի Մկրտության արարողության ժամանակ արված խմբակային լուսանկարը` ուրիշի կնոջը սիրահետելու և ծեծի ենթարկվելու առիթ Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան Ի՞նչ արդյունք կարող են տալ հայ-ադրբեջանական բանակցությունները Թուրքիայում՝ հայասպան պետության հովանու ներքո․ Արմեն ԱյվազյանԹրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին Գազ չի լինի Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա Չվհատվեք, շատ փորձություններով եք անցել, ոտքի կանգնել․ հանդիպում` ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը Միրզոյանը Անթալիայում արդեն ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղության մասին ակնարկ․ Մելիքյան Ամեն անգամ ինձ ավելի բարդ է տրվում Եվրոպայի չեմպիոնի կոչումը. Մալխաս Ամոյան Քննարկումներ Շվանիձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել․ Արման Թաթոյան Գեղարքունիքում հայրը 16-ամյա որդուն կախված է գտել Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ
Ամենադիտված