Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործից Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին Գևորգ Պապոյանը և Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Խնածախում ՍԴ որոշման հիման վրա դատախազությունը պետք է անհապաղ ձեռնարկի հետևյալ քայլերը. Դավիթ Հարությունյան Հայաստանում ԵՄ առաքելությունը ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին Արևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրը (տեսանյութ) Շարմազանովն ու Իվետա Տոնոյանը խեղճացնում են ադրբեջանցիներին (տեսանյութ) Հրդեհ Երևանի շենքերից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճան Մեր բարեկամությունը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում․ Վրաստանի նախագահը՝ Փաշինյանին (տեսանյութ) Շվեդիայի դեսպանի հետ քննարկվել է ԼՂ բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակվող անձանց իրավունքները «Մարդ են, նյարդերը տեղի են տալիս». Ավինյանը՝ Նորքի թաղապետի հայհոյանքների մասին (տեսանյութ) 

Երբեք չէր գնում իր պիեսների ներկայացումները դիտելու. Ստ. Զորյանը` Լևոն Շանթի մասին

Գիտություն և Մշակույթ

Ստ. Զորյանը հրատարակել է գրական, քննադատական բազմաթիվ հոդվածներ՝ նպաստելով հայ գրականագիտության ձևավորմանն ու զարգացմանը:

Զորյանի ստեղծագործության մեջ իր կարևոր տեղն ունի «Հուշերի գիրք»–ը, որում տրված են նրա ավագ ժանանակակիցների՝ Աղայանի, Թումանյանի, Տերյանի, Շիրվանզադեի, Բաշինջաղյանի, Թորոմանյանի, Կոջոյանի, Շանթի և այլոց դիմանկարները։ Այդ հուշերը ստույգ գրական փաստաթղթեր են։

Ստորև ձեզ ենք ներկայացնում Լևոն Շանթին նվիրված մի հատված:

«Միջահասակ էր և հանդարտաբարո:

Ինչպես իր բոլոր երկերը, անկախ նրանց բովանդակությունից ու խորությունից, գրված են միշտ խնամքով ու ճաշակով, և ոճի մեջ ոչ մի պոռոտ բան, - այդպես էլ ինքը` հագնվում էր խնամքով, ճաշակով: Բայց անձը ցուցադրելու ոչ մի նշան. միշտ պարկեշտ և միշտ զվարթ: Անգամ այն ժամանակ – 13 և 14 թվականներին, երբ «Հին աստվածները» դղրդում էր մեր քաղաքներում և արվեստի տոն էր տոնում – հեղինակ Շանթը չէր երևում մեջտեղ:

 Այս պիեսը երկու-երեք տարի անընդհատ խաղացվում էր Թիֆլիսի հայկական ու ռուսական բեմերում – խաղում էին դերասանական տարբեր խմբեր, երբեմն միևնույն դերի համար մրցում էին մեր անվանի դերասանները, կարելի է ասել նույնիսկ իրար ձեռքից դեր էին խլում (Վանահայրը, Իշխանուհի, Սեդա, Աբեղա …) – հեղինակն իրեն հեռու էր պահում այդ ամենից և անգամ չէր լինում ներկայացումներին: Միանգամայն հակապատկերը այն դրամատուրգների, որ առավոտ-երեկո «տեսնում են» ռեժիսորին, հաճախում են փորձերը և անում իրենց տեղի – անտեղի դիտողութոյւնները:

Հայկական քաղաքներում ու ավաններում, նաև Թիֆլիսում ու Բաքվում, իրար ետևից «գրական դատեր» էին լինելու «Հին աստվածների» գլխին (Թիֆլիսում նույնիսկ երկու անգամ), հանդես էին գալիս անողոք մեղադրողներ ու խանդավառ պաշտպաններ, ելույթ էին ունենում նաև բանիմաց շատ մտավորականներ, բայց պիեսի հեղինակը չէր երևում ոչ մի տեղ:

 Ճշմարիտ է, նա, ըստ մեծի մասին, ապրում էր Եվրոպայում, բայց և ամեն տարի լինում էր Թիֆլիսում և մնում ամիսներով, սակայն իր ներկայությունը զգացնել չէր տալիս բնավ: Եվ ամենից զարմանալին այն էր, որ չէր գնում սեփական պիեսի ներկայացումը տեսնելու:

Դա, իրոք, շատ տարօրինակ էր:

Երբ մի օր խոսք եղավ այդ մասին, պիեսը բեմադրող Արմեն Արմենյանը բացատրեց, որ Շանթը հետևում է իր որդեգրած սկզբունքին:

- Նա ասում է. «Ես կգրեմ գեղարվեստական գործ` դրամա. Կուզեն բեմադրեն, կուզեն` ոչ. իրենց գիտենալիք բանն է. ինձ բնավ չի հետաքրքրեր»: Իրեն պատասխանատու չի համարում ներկայացման համար, հետևաբար և չի գալիս թատրոն …

Այսպես էր բացատրում Արմենյանը, և մարդիկ Շանթի այս վարմունքը (գոնե Թիֆլիսում) ոչ մեծամտություն և ոչ համեստություն: Մարդ էր, ուներ իր, որքան էլ տարօրինակ, սկզբունքը. Չէր գնում իր պիեսի ներկայացմանը գուցեև նրա համար, որ բեմում իր ստեղծագործության մեջ որևէ փոփոխություն տեսնելով` տհաճություն չզգա:

Բայց նա քիչ էր երևում նաև Թիֆլիսի հայ գրական շրջաններում: Ուներ իր բարեկամները` Հովհ. Թումանյան, Ստ. Լիսիցյան և այլք. ժամանակը անցնում էր նրանց մոտ: Նա եղավ Գրողների ընկերության միայն մի երկույթի, ուր և ընկերության նախագահ Թումանյանը ջերմ խոսքերով ողջունեց նրա ներկայությունը: Շանթը համեստաբար, առանց որևէ խոսքի, շնորհակալություն հայտնեց գլխի շարժումներով: Այսքանը:

Ապա նա` այլ տարի եղավ գրողների մի ժողովում, ուր և Թումանյանը մի քանի երիտասարդ գրողների ծանոթացրեց Շանթին, ասելով.

- Ահա և քո ուզած երիտասարդները …

- Ուրախ եմ գրողների նոր սերունդ տեսնելով:

Ասաց նա և լռեց. կարող էի ասել ամբողջ ժողովի ընթացքում, եթե չլիներ նրա մի ռեպլիկը:

Ինչ-որ խնդրի քննության ժամանակ երիտասարդ բանաստեղծներից մեկը խոսեց տաքացած, հուզված:

- Հնադարտ, տղաս, հանդարտ, - ասաց Շանթը բարեհոգի ժպիտով: - Արվեստի խնդիրները հուզումով չեն լուծվի …

Այս խոսքերը զգաստացրին երիտասարդ բանաստեղծին և ընդհանրապես ազդեցություն ունեցան այն իմաստով, որ մարդիկ սկսեցին մտորել այդ խոսքերի վրա:

Իսկ Շանթը լռեց մինչև ժողովի վերջը:

Եվ այդ օրից ես այլևս չհանդիպեցի նրան մինչև 20 թիվը, երբ տեղափոխվել էի Երևան: Թեև քաղաքական ծանր, հուզումնալից օրեր էին, բայց և այնպես, Երևան եկած սակավաթիվ գրողները երբեմն հավաքվում էին զրուցելու գրական խնդիրների շուրջը կամ որևէ գիրք քննարկելու:

 Այդ հավաքույթներից մեկում մենք քննության առանք Հովհ. Թումանյանի նոր լույս տեսած «Քառյակները»: Ներկա էր նաև Շանթը, միակ տարիքավորը, միակ անվանի գրողը Երևանում:

Նա լուրջ, ուշադիր լսում էր յուրաքանչյուր ելույթ, յուրաքանչյուր խոսք, որոնց մեջ ընդգծված հարգանք ու սեր կար դեպի Թումանյանը. Իսկ գրքի մասին ընդհանուր կարծիքը այն էր, թե Թումանյանի փոքրիկ գիրքը ներշնչված է տխրությամբ, թե նա արտահայտում է վերջին աղետավոր տարիների ծանր ապրումները և մահվան երկյուղ …

 Վերջում ելույթ ունեցավ նաև Շանթը, և ասաց, որ Թումանյանի գրքի ոգին հեղինակի ստեղծագործության շարունակությունն է, առավել խտացած ու հստակ: Գալով մահվան երկյուղին` նա հերքեց այդ կարծիքը. – Թումանյանը չի վախենում մահից. դա բնավ չի երևում «Քառյակներից»: Ընդհակառակը, Թումանյանը մահը ընդունում է որպես մի կեցությունից մի այլ կեցության անցնելու ձև:

- Իմ կարծիքովս` Հովհաննեսը մահ, ոչնչացում չի ընդունում, քանի որ տիեզերքը մեր տունն է և անմահ … Ահա իմ կարծիքս, - եզրափակեց Շանթը իր խոսքը:

Նրա բացատրությունը թերևս ավելի մոտ էր Թումանյանի զգացողության:

Համենայն դեպս` նրա խոսքը համոզեց ոմանց:

Հետագայում ես, մի քանի անգամ ընթերցելով «Քառյակները», կազմել եմ այն համոզումը, որ Թումանյանն իրոք մահից չի սարսափում:

Այնպես որ, գտնում եմ, Շանթը իրավացի էր:

 Մեր գրական պարապմունքները թեև չէին լինում հաճախակի, բայց շարունակվում էին ժամանակ առ ժամանակ: Մասնակցում էին սակավաթիվ երիտասարդ գրողներ և շատ գրասեր մտավորականներ: Շանթը, զբաղված լինելով կամ որևէ տեղ մեկնած լինելով, չէր կարողանում մասնակցել` որքան էլ ցանկանում էր: Բայց մի անգամ, վերջին անգամ, եկավ այն երեկոյին, երբ քննարկում էինք Չարենցի «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը:

Ստ.Զորյան «Հուշերի գիրք»

Նյութը` Ք. Ա -ի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուկրաինային կոչ են արել չկրկնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիայի ճակատագիրըԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանըՕրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանըՀակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործիցՄեդվեդևը խոսել է Եվրոպայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստինՄակրոնը խոստացել է առաջիկա 8-10 օրվա ընթացքում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Գևորգ Պապոյանը և Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են ԽնածախումՍԴ որոշման հիման վրա դատախազությունը պետք է անհապաղ ձեռնարկի հետևյալ քայլերը. Դավիթ ՀարությունյանՀայաստանում ԵՄ առաքելությունը ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին Վերլուծաբանը դժվարություններ է կանխատեսել Ուկրաինային առաջնագծումԱրևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրը (տեսանյութ) Ռադայում խոսել են Զելենսկու վերջի մասինՇարմազանովն ու Իվետա Տոնոյանը խեղճացնում են ադրբեջանցիներին (տեսանյութ)Հրդեհ Երևանի շենքերից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճանՄեդվեդևը զգուշացրել է՝ Զելենսկուն «տխուր ճակատագիր» է սպասվումՄեր բարեկամությունը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում․ Վրաստանի նախագահը՝ Փաշինյանին (տեսանյութ)Բացահայտվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ԱՄՆ-ի ծրագիրըՇվեդիայի դեսպանի հետ քննարկվել է ԼՂ բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակվող անձանց իրավունքները Զելենսկուն տխուր ավարտ է սպասվում․ Մեդվեդև«Մարդ են, նյարդերը տեղի են տալիս». Ավինյանը՝ Նորքի թաղապետի հայհոյանքների մասին (տեսանյութ) ԱԽ քարտուղարը Կատարի էմիրի հետ քննարկել է Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը Արևմուտքում բացահայտել են Մակրոնի նկատմամբ Թրամփի արհամարհանքը (տեսանյութ)Ստաս Նամինը և նրա ընտանիքի անդամները հայկական անձնագրեր են ստացել «Հին Ապարան»-ի արտադրած կարագում հայտնաբերել են անաէրոբ մանրէներՄԱԿ-ը կոչ է արել Ուկրաինայում մշտական ​​​​հրադադարիԹրամփի օգնականը Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկըՈւՂԻՂ․ Արթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալուՊակիստանը Հնդկաստանին սպառնացել է միջուկային հարձակմամբ. Times of India (տեսանյութ)Իշխանություններին ինչ-որ բան պարտադրելու համար ակտիվ գործողություններ են պետք․ Արցախի ԱԺ պատգամավոր Քրիս Ջենները Քիմից պահանջել է վճռականություն Քանյե Ուեսթի հարցումԱրթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալուԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. Սինիրլիօղլու Մասկն անվանել է Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրըԱրևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրըՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին Փաշինյանի որոշմամբ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել Թրամփը հայտարարել է՝ 100 օրվա ընթացքում ռեկորդ է սահմանելԱդրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետ Ռադայում բացահայտել են Զելենսկու վերաբերյալ Թրամփի ծրագիրըՎրաստանի նախագահը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)Հուսով եմ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն իր մաշկի վրա զգացել է պոլին տալու ողջ պերճանքը․ Նարեկ ՍամսոնյանԼատվիան անօդաչուների հերթական խմբաքանակն է ուղարկում Ուկրաինա (տեսանյութ) Կարևոր արձագանք՝ «ՀՀ մահվան նախարար» Արսեն Թորոսյանից. Էդգար Ղազարյան Հնդկաստանը մտադիր է փակել օդային տարածքը Պակիստանի համար. ETՀայաստանի և Վրաստանի նախագահները քննարկել են բաց սահմանների սկզբունքով առաջնորդվելու հեռանկարը (տեսանյութ)ՔՊ-ից ոչ ոք չի միանա Փաշինյանի իմպիչմենտին, բացառում եմ. Ալխաս Ղազարյան (տեսանյութ) Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի«Յանիսին դավաճանեցին ամենամտերիմները». Աննա Սեդակովան պատմել է նախկին ամուսնու ապրումների մասինՏաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել. օրվա մամուլ (տեսանյութ)
Ամենադիտված