Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել «Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի (լուսանկար) Կրեմլում խոսել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասին Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Ջրերը չը՜ռ թողած, ասում եք՝ ջուր չկա հանրապետությունում». Փաշինյանը՝ Շվանիձորում (տեսանյութ) Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն Հովասափյան 

Ովքե՞ր են իրականում աքսորական հայ գրողները

Գիտություն և Մշակույթ

Օրերս ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ տեղի ունեցած մահափորձին արձագանքեցին նաև վտարանդի հայ գրողները, ովքեր իրենց կողմից ուղարկված բաց նամակում մասնավորապես նշում էին, որ Հայրիկյանի դեմ կատարվածը տեղի ունեցավ ճիշտ այն պահին, երբ նա գործնական քայլեր էր ձեռնարկում աքսորական հայ գրողների հայրենիք վերադարձն ապահովելու համար: Հայաստանից աքսորված գրողներից ոմանք արդեն իսկ պատրաստվում էին վերադառնալ՝ նրանց պաշտպանության համար ոչինչ չխնայելու Հայրիկյանի խոստման ապավինելով:

Հայրիկյանը վերջին շաբաթներին մոտիկից ծանոթանում էր նրանց խնդրին և խոստաացել էր աքսորական հայ գրողների խնդիրը միանգամից լուծել նախագահ ընտրվելու դեպքում ու երաշխավորել հայ գրողների անվտանգ վերադարձը հայրենիք` մասնակցելու ապագա Հայաստանի կերտման գործընթացներին: Նա միակն էր նախագահի բոլոր թեկնածուների մեջ, որ համապատասխան լրջությամբ վերաբերվեց աքսորական հայ գրողների խնդրին:

Lurer.com-ը թատերագետ Լևոն Մութաֆյանից հետաքրքրվեց` արդյոք ճանաչում է վտարանդի հայ գրողներին, ի՞նչ գործունեություն են նրանք ծավալել հայրենիքում, և ինչո՞ւ են իրենց անվանում վտարանդի: Մեր հարցերին ի պատասխան` թատերագետն ասաց.

Անկեղծ ասած, մեծ զարմանք ապրեցի՝ կարդալով «վտարանդի հայ գրողների» մասին: Շա՜տ վաղուց այս հասկացությունը չի եղել մեր գրականության պատմության մեջ, քանզի վտարանդի հասկացությունը միայն ու միայն կապակցվեց քաղաքական դրդապատճառներով հայրենիքը թողած և օտար ափերում հանգրվաններ հյուսած անուններին, մասնավորաբար` Ավետիս Ահարոնյանին, Նիկոլ Աղբալյանին, Լևոն Շանթին, ովքեր, ճշմարիտ հայրենասերներ լինելով, միաժամանակ հանդիսանալով ՀՅԴ նշանավոր գործիչներ` չընդունեցին խորհրդային իրականությունը, ոմանք նաև հոգու խորքում դատապարտեցին իրենց այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ 1920-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Գտնվելով Հայաստանից հեռու` նրանք ահռելի ներբերում ունեցան հայրենի մշակույթի, հայագիտության, կրթության կազմակերպմանը: Հիմնեցին ու ղեկավարեցին կրթական հաստատություններ, կազմեցին դասագրքեր, որոնք մինչև այսօր չեն կորցրել իրենց արդիականությունն ու նշանակությունը:

Մի պահ վտարանդիի կարգավիճակում էր նաև Ավետիք Իսահակյանը, ով, սակայն, վերադարձավ Խորհրդային Հայաստան և ծավալեց մի նոր գործունեություն: Սփյուռքի տարբեր հատվածներում ապրել ու ստեղծագործել են հայ գրողներ՝ Համաստեղ, Մուշեղ Իշխան, Անդրանիկ Ծառուկյան, այլք, ովքեր ունեցել են գաղափարական հակամարտություններ սովետահայ իրականության հետ, սակայն իրենց վտարանդիներ չեն համարել, որովհետև երբեք չեն եղել Հայաստանում:

Անկախության հռչակման նախօրյակին կամ դրանից հետո Հայաստանից հեռացան Ստեփան Ալաջաջյանը, Կարեն Ա Սիմոնյանը, Ռուբեն Ավետիսյանը, Գարուշ Հարյանցը, ուրիշներ: Նրանք, որքան տեղյակ եմ, երբեք իրենց վտարանդի չեն համարել կամ չէին կարող այդպիսին կոչվել, քանզի նրանց հեռացումը չէր եղել բռնի պայմաններում: Ոմանք, իհարկե, ունեցել են ինչ-ինչ գաղափարական հակասություններ, սակայն հրապարակային քաղաքականության մեջ երբեք սուր հակասություններ չեն եղել նրանց և գործող իշխանությունների միջև: Գուցե Կարեն Ա Սիմոնյանը, Ռուբեն Ավետիսյանը և էլի մեկ-երկուսն ե՞ն իրենց վտարանդի համարում: Չեմ կարող հաստատել սա այն պարզ պատճառով, որ նրանց առջև խոչընդոտներ չկան, չկան հալածանքներ, կարող են ցանկացած պահ վերադառնալ Հայաստան և շարունակել իրենց ներկայությունը հայ գրականության ընթացքի մեջ:

Թերևս, միակ աքսորյալ գրող կարող է համարվել Վանո Սիրադեղյանը, ով հեռացել է երկրից քրեական հետապնդումների հետևանքով: Ինձ զարմացնում է, որ «աքսորական հայ գրողներն» իրենց անունները չեն հրապարակում, իրենց մասին տեղեկություններ չեն հրապարակում: Միայն այդ դեպքում հնարավոր կլիներ սկզբունքային գնահատական տալ և արժևորումների մասին մտածել…

Նելլի Ավետիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել«Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի (լուսանկար)Կրեմլում խոսել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասինԱրարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Ջրերը չը՜ռ թողած, ասում եք՝ ջուր չկա հանրապետությունում». Փաշինյանը՝ Շվանիձորում (տեսանյութ) Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն ՀովասափյանՄեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում ապրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՍերբիայի փոխվարչապետը բացատրել է, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում իր երկրինԵրևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ) Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ (տեսանյութ) Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն» Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի Մկրտության արարողության ժամանակ արված խմբակային լուսանկարը` ուրիշի կնոջը սիրահետելու և ծեծի ենթարկվելու առիթ Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան Ի՞նչ արդյունք կարող են տալ հայ-ադրբեջանական բանակցությունները Թուրքիայում՝ հայասպան պետության հովանու ներքո․ Արմեն ԱյվազյանԹրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին Գազ չի լինի Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա Չվհատվեք, շատ փորձություններով եք անցել, ոտքի կանգնել․ հանդիպում` ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը Միրզոյանը Անթալիայում արդեն ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղության մասին ակնարկ․ Մելիքյան Ամեն անգամ ինձ ավելի բարդ է տրվում Եվրոպայի չեմպիոնի կոչումը. Մալխաս Ամոյան Քննարկումներ Շվանիձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել․ Արման Թաթոյան Գեղարքունիքում հայրը 16-ամյա որդուն կախված է գտել Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համար Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով․ ՏԿԵՆ Երևանում կազմակերպվել է Հայոց gեղաuպանnւթյան 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն
Ամենադիտված