«Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզում Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարից ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել 

Տարոն Մարգարյանի լուրջ «բլթը». Սերժ Սարգսյանը բավարարված է

Վերլուծական

Անթիվ-անհամար խորհրդակցություններ, PR` սոցցանցերում, հեռուստատեսությամբ, ռադիոյով. լավ, հայերի մի մասը, բայց ոչ երևանցին հավատաց, որ Երևանում ձյան մաքրման աշխատանքները բավականին լավ են իրականացվում, շատ լավ, ուղղակի խոսքեր չկան: Անշուշտ, փառք ու պատիվ Երևանի քաղաքապետարանին՝ մարզերից և մյուս քաղաքներից. չէ՞ որ գոնե Երևանում լուրջ ֆոտոսեսիա է իրականացվում: Այդ մասին գրելը կամ բարձրաձայնելն այլևս ժամանակի անիմաստ կորուստ է` նվազագույն առումով: Միևնույնն է, ձյունը գալիս է, ու փողոցներից այն վերանում է, երբ միայն հալչում է, դրա մասին խոսելն այլևս արդիական չէ, բայց…:  Այս ամենը դեռ կարելի է հանդուրժել, դեռ կարելի է «Տարոն ջան, գեղեցիկ չէ, ինքդ էլ տեսնում ես»-ով հարցեր լուծել, բայց մինչև ե՞րբ: Մինչև այն պահը, երբ սեփական անձը վարկաբեկված, խայտառակվա՞ծ կլինի:

Օրեր առաջ, երբ Սերժ Սարգսյանն իր հերթական նախընտրական քարոզարշավն էր իրականացնում, այս անգամ էլ սիրելի Սամվել Ալեքսանյանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գրանցվեց հերթական զավեշտը: Սերժ Սարգսյանը հավանաբար քաջ գիտակցում էր, որ այդ համայնքում կարող են առաջանալ բարդություններ, չէ որ այդտեղ նա ընդամենը երրորդն է՝ Սամվել Ալեքսանյանից և Հիսուսից հետո: Հենց այդպես էլ եղավ. Սերժ Սարգսյանի` հազվադեպ հանդիպող չստացված քարոզարշավներից մեկը: Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը խոսեց թափուր աշխատատեղերի մասին` 150 հազար դրամ աշխատավարձով: Դե իհարկե, ներկաները զարմացան, որից հետո Սերժ Սարգսյանը նույնպես զարմացավ և հրճվանքով դիմեց հավաքվածներին` վաղվա պոտենցիալ ընտրողներին, էլի.

-Ուզում ե՞ք...

Այնուհետև ձեռքի հստակ շարժումով «իշմար տվեց» քաղաքապետին ու ասաց. 

-Տարոն, խնդրեմ, ասա, թե քանի վարորդի կարիք ՈՒՆԵՆՔ:

Կանգնեց խուճապահար եղած Տարոն Մարգարյանը, ում թուքը երևի այդպես էլ կուլ չգնաց, և սկսեց.

-150 վարորդի աշխատատեղ ունենք, 200 աշխատատեղ ունենք կոմունալ ծառայություններում, խնդրեմ քաղաքապետարանը միշտ հայտարարել է, ցանկացողները դիմեն քաղաքապետարան:

Այդ ընթացքում Սերժ Սարգսյանը մատնացույց էր անում Տարոն Մարգարյանին, հիշեցնում նրա խոսքերը, իբր` տեսեք, տեսեք..
Բայց դե ազգն էլ «հո լրիվ ոնց որ չի խառնում սաղ», գտնվեցին մարդիկ, ի դեպ` լրագրողներ, ովքեր փորձեցին «աշխատանքի» անցնել վերոնշյալ թափուր աշխատատեղերում…

Իսկ արդյունքն այս էր՝ սպասեք: Ինչպես հաճախ ասում են դրան` «կռուտիտ»: Հետևաբար, երբ բարձր ամբիոններից են ստում, գրասենյակային աշխատողների «կռուտիտները» կանխագուշակելի պետք է որ լինեին։ Այս ամենից կարելի է գալ երկու հավանական եզրահանգման.

առաջին`  նախագահը վստահ էր, որ կան այդպիսի աշխատատեղեր, այդ իսկ պատճառով էլ հաստատում էր Տարոն Մարգարյանի խոսքերը: Սակայն պարզվեց, որ աշխատատեղեր չկան, համենայնդեպս`գոնե ներկա պահին, հետևաբար պետք է որ այս դեպքին հաջորդի նկատողություն կամ պատիժ` սուտ տեղեկատվություն տարածելու համար,

երկրորդ`  նախագահը տեղյակ էր, որ աշխատատեղեր չկան, սակայն ամբոխին բավարարելու համար տվեց պատասխան Տարոն Մարգարյանի միջոցով: Բայց այս տարբերակը այնքան էլ տրամաբանական չէ` հաշվի առնելով Սերժ Սարգսյանի հեռատեսությունը և «նյուխը»:

Այս պարագայում չի քննարկվում միայն աշխատատեղ լինել-չլինելու հարցը, այս գործընթացում ավելի կարևորն աշխատավարձի հատվածն է: Ստացվում է, որ անկախ աշխատատեղեր լինել-չլինելուց, անկախ նրանից, թե Տարոն Մարգարյանը այդ պահին ինչ կասեր, անգամ եթե ասեր այդպիսի աշխատատեղեր չկան, միևնույնն է, Սերժ Սարգսյանը թույլ տվեց նախընտրական քարոզարշավի հերթական սխալը, բայց ընդամենը հարաբերական սխալը, քանի որ այս անգամ ևս կարելի է դիտարկել տարբերակներ.

առաջին՝  Սերժ Սարգսյանին ասվել էր, որ քաղաքապետարանի վարորդները ստանում են 150 հազար դրամ, բայց իրականում այդ գումարի կեսը ստվերային եկամուտ է: Այսինքն`Սերժ Սարգսյանին ճիշտ չեն ասել: Սխալի հնարավոր ճիշտ տարբերակը: 

երկրորդ՝ Սերժ Սարգսյանը բոլոր անօրինականություններից տեղյակ է և հովանավորում է դրանք...

Այս բոլոր հնարավոր դեպքերում էլ ակներևն այն է, որ իշխանական բևեռում առկա է ստի, անվստահության, խաբեության… մթնոլորտը: Եվ ահա, ի վերջո, այս միջադեպը եկավ ապացուցելու այն, որ Սերժ Սարգսյանի համար բարդություններ չեն ստեղծում մյուս նախագահի թեկնածուները, այդ բարդությունը ինքն է ստեղծում, իր թիմն ու այդ թիմի ստորադասները: Ու պարադոքսն այն է, որ այսպիսի թիմի կարգախոսը «Ապահով Հայաստան»-ն է: Իհարկե, այս տեմպերով ապահով Հայաստան երբեք էլ չենք հասնի:

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ Իտալիայում դրական են գնահատել Թրամփի որոշումը ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը «Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզումԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից ԱՄՆ-ը և Պանաման հռչակագիր կստորագրենՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ ԱՄՆ-ի ֆինանսական բորսայում արժեթղթերը կտրուկ արժևորվել են Արմեն Չարչյանը բացում է փակագծերը «Հայոց Տուն» նախաձեռնության մասով (տեսանյութԴատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Apple-ն իր արտադրությունը տեղափոխում է Միացյալ Նահանգներ. Թրամփ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր ԹավաքալյանԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Պենտագոնի ղեկավարը Չինաստանին մեղադրել է գլոբալ ռազմական նկրտումների մեջԹրամփը կասեցրել է ավելի քան 75 երկրի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՑավում եմ, որ այսօր նա ապաշխարելու փոխարեն ատելություն է տարածում մեր հայրենակիցների մեջ․ Անուշ Պողոսյան2026-ին Նիկոլ Փաշինյանին սպասում է Գյումրու սցենարը (տեսանյութ) ԱՄՆ-ը կարող է պահանջել ԵՄ-ից՝ վերսկսել ռուսական գազի գնումները. ԶԼՄ-ներԵվրամիությունը հաստատել է ԱՄՆ-ի նկատմամբ 22 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքերը ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունըԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել ՀՀ-Իրան համատեղ զորավարժությունների վերաբերյալ «ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն»․ ՔՊ-ականը՝ Արցախի մասին Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը չի խանգարի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ինՄելիքբեկյա'ն, հեռացի'ր. «FFA mafia». երկրպագուների նոր ակցիան` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով (տեսանյութ) Արևմուտքում բացահայտել են Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի մտադրությունըՉինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84% ԵԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց օլիմպիական չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, արտաքսում է երկու ռումինացի դիվանագետներիԱԳՆ գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը Վայքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արսեն Զախարյանի գործակալ. Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղա ԵՄ-ն և Ուկրաինան Բրյուսելում հինգ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել
Ամենադիտված