Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ Արմեն Չարչյանը բացում է փակագծերը «Հայոց Տուն» նախաձեռնության մասով (տեսանյութ Դատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր Թավաքալյան Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Ցավում եմ, որ այսօր նա ապաշխարելու փոխարեն ատելություն է տարածում մեր հայրենակիցների մեջ․ Անուշ Պողոսյան 2026-ին Նիկոլ Փաշինյանին սպասում է Գյումրու սցենարը (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել ՀՀ-Իրան համատեղ զորավարժությունների վերաբերյալ «ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն»․ ՔՊ-ականը՝ Արցախի մասին 

Վարչապետի պաշտոնի համար պայքարում կհաղթի Արևմուտքը

Հրապարակումներ

Վե՛րջ։ Ամեն ինչ կարծես ընկավ իր տեղը։ ԿԸՀ-ն հրապարակեց 2013 թվականի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները և ինչքան էլ, որ անհավանական էր ու անսպասելի, գործող նախագահ Սերժ Սարգսյանն արդեն փաստացի վերընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում: Այսուհետև, արդեն անհրաժեշտ է միայն համբերություն։ Ո՞ւմ… Բոլորին, բոլոր փոփոխություն ակնկալողներին, իսկ այդպիսիք Հայաստանի Հանրապետությունում կազմում եմ ահռելի մեծամասնություն: Ըստ տրամաբանության՝ յուրաքանչյուր ընտրությունից հետո դրականի փոփոխումն ամենացանկալի երևույթն է հասարակության համար: «Ընտրությունները կեղծվա՞ծ են, թե՝ ոչ», «Ո՞վ է հաղթել իրականում դրանց արդյունքում», այս ամենից զատ քաղաքացին միշտ էլ նորի սպասում ունի, իսկ այսօր ՀՀ նախագահը փաստացի Սերժ Սարգսյանն է։ Այսինքն, հետևություն. քաղաքացին, այնուամենայնիվ, փոփոխություն պետք է սպասի հենց ՀՀ նախագահից: Սակայն իրականում փոփոխություններն արդեն իսկ մեկնարկել են, բայց այսօրվանից հետո մեկնարկում է արդեն իրական փոփոխությունների ժամանակաշրջանը, այլ ոչ թե պարտության հետևանքով մեկնարկած պատիժների փուլը: Իսկ այդ պաշտոնների բուրգի գագաթում էլ հենց գտնվում է վարչապետի աթոռը, ում լիազորություններն ավելի քան ազդեցիկ են ներքաղաքական դաշտում: Իսկ այդ աթոռի համար պայքարողների շարքը օր օրի համալրվում է նորանոր անուններով: Հիմնական թեկնածուների՝ Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի, կողքին, ավելանում են «Տաշիր»–ի Կարեն Կարապետյանի և նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունները, ովքեր ևս ունեն «շանսեր»՝ լինել բուրգի գագաթին: Բայց նախևառաջ մինչ վարչապետի պաշտոնին հավակնելը, սկզբում անհրաժեշտ է հասկանալ, թե նշված գործիչները արդյոք ընդհանրապես տեղ կունենան այդ նոր կառուցվելիք բուրգի թեկուզ ամենաստորին հատվածում:

Նախ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով կարծես անհետացավ ընդհանրապես թե՛ քաղաքականությունից և թե՛ ՀՀ–ից, այլևս չի դասվում ՀՀ-ում որևէ պաշտոն զբաղեցնելու հավակնորդների շարքին, սակայն իրականում իրավիճակը ահա թե ինչպիսին է։ 2012 թվականին դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչապետի պաշտոնի համար ՌԴ-ի «առաջարկած» թեկնածուն հենց Կարեն Կարապետյանն էր, որի հետ չհամաձայնելու դեպքում ՀՀ-ում գազի գինը կկրկնապատկվեր: Այդպես չեղավ, որի արդյունքում էլ գազի գնի առումով բանակցությունները դեռ տարվում են ու, ամենայն հավանականությամբ, գինը կբարձրանա, եթե իհարկե վարչապետի պաշտոնը չզբաղեցնի Կարեն Կարապետյանը, սակայն դա էլ հնարավոր չէ մի պարզ պատճառով՝ գերտերությունների հավասարակշռությունը մեր երկրում ապահովելու համար:

Իսկ ահա մյուս թեկնածուն, ում հնարավոր կլինի տեսնել վարչապետի պաշտոնում, Կարեն Կարապետյանն է՝ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը, ով իր գործունեությունը հիմնականում ծավալում է ՌԴ-ում՝ չնայած վերջին շրջանում Սամվել Կարապետյանին պատկանող «Դալմա Գարդեն Մոլ»–ի հետ կապված շահարկումներին, որը, իհարկե, անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հարաբերությունների վրա։ Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնին նշանակվելը հնարավոր կլիներ, եթե, իհարկե, չլիներ նորից նախորդ պատճառը, այն է՝ արտաքին ուժերի գործոնը:

Հովիկ Աբրահամյան. ահա այն առաջին հայացքից ամենահավանական թեկնածուն, որի շանսերը որքան հավանական են, նույնքան էլ՝ հակասական, քանզի այս նախագահական ընտրություններից հետո ասել, թե Հովիկ Աբրահամյանը բարեհաջող կատարեց իր պարտականությունները, սխալ կլինի, քանի որ այս անգամ Սերժ Սարգսյանի պարտությունն ակնհայտ էր և դա տրամաբանորեն կարելի է կապել Հովիկ Աբրահամյանի պարտականությունների կատարման թերացման հետ կամ էլ նույն պարտականությունների գերակատարման հետ: Այս պարագայում, չնայած նրան, որ Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցային նոտայով Սերժ Սարգսյանին հասկացրեց, որ նվազագույնը ինքը պաշտոնավարելու է մինչև իր պաշտոնավարման համար նախատեսված ժամկետի ավարտը, կարող է բոլորովին այլ «էֆֆեկտի» հանգեցնել, այն է՝ Սերժ Սարգսյանի ցասումին, ինչը մենք մեկ անգամ չէ, որ տեսել ենք: Իսկ կոնկրետ Հովիկ Աբրահամյանի հետ կապված ցասումի վառ արտահայտությունը 2011-ին էր, երբ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց: Ստացվում է, որ ավելի շատ անհնար է նրան վարչապետի պաշտոնում տեսնելը, քան՝ հավանական: Իսկ ինչ մնում է ԱԺ նախագահի պաշտոնը մինչև ժամկետի ավարտը պաշտոնավարելուն, ապա ինչպես ցույց է տվել ժամանակը, այն կախված է միմիայն երկրի նախագահի որոշումից:

Եվ վերջապես չարչարված Տիգրան Սարգսյան, ով այս հինգ տարիների ընթացքում տեսավ ու ապրեց ամեն ինչ: Իսկ իր պաշտոնավարման հեռանկարի մասին ժամանակին ասել էր՝ «այսքան համբերել եք, մի քանի ամիս էլ համբերեք»: Վարչապետի այս արտահայտությունից ակնհայտ է, որ ինքը՝ որպես անհատ, հեռանալու ցանկություն ունի, չէ որ ցանկացած անօրինականություն նախարարություններում առաջին հերթին հարված էր հենց իրեն, եթե իհարկե խոսքը չէր գնում իր՝ վարչապետի պաշտոնից հեռացման մասին: Այն, որ Տիգրան Սարգսյանը հինգ տարի առաջ հենց վարչապետի պաշտոնում «հայտնվել էր» Արևմտյան թևի կշիռը մեր երկրում ապահովելու համար, պարզից էլ պարզ էր։

Այսպիսով, եթե այս ամենի հետ հաշվի առնենք նաև 2012-ի վերջին Տիգրան Սարգսյանի այցելությունն ԱՄՆ, ապա այն թույլ կտա եզրակացնել, որ հենց նա էլ կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում: Սակայն, միևնույն ժամանակ այս բոլոր թեկնածուներից զատ չի կարելի չդիտարկել նաև «անծանոթ դեմքեր»–ի հայտնվելը: Այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնի հիմնական նշանակությունը հենց գերտերությունների ազդեցությունների հավասարակշռումն է մեր երկրում:

Գևորգ Ավետիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ ԱՄՆ-ի ֆինանսական բորսայում արժեթղթերը կտրուկ արժևորվել են Արմեն Չարչյանը բացում է փակագծերը «Հայոց Տուն» նախաձեռնության մասով (տեսանյութԴատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Apple-ն իր արտադրությունը տեղափոխում է Միացյալ Նահանգներ. Թրամփ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր ԹավաքալյանԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Պենտագոնի ղեկավարը Չինաստանին մեղադրել է գլոբալ ռազմական նկրտումների մեջԹրամփը կասեցրել է ավելի քան 75 երկրի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՑավում եմ, որ այսօր նա ապաշխարելու փոխարեն ատելություն է տարածում մեր հայրենակիցների մեջ․ Անուշ Պողոսյան2026-ին Նիկոլ Փաշինյանին սպասում է Գյումրու սցենարը (տեսանյութ) ԱՄՆ-ը կարող է պահանջել ԵՄ-ից՝ վերսկսել ռուսական գազի գնումները. ԶԼՄ-ներԵվրամիությունը հաստատել է ԱՄՆ-ի նկատմամբ 22 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքերը ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունըԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել ՀՀ-Իրան համատեղ զորավարժությունների վերաբերյալ «ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն»․ ՔՊ-ականը՝ Արցախի մասին Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը չի խանգարի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ինՄելիքբեկյա'ն, հեռացի'ր. «FFA mafia». երկրպագուների նոր ակցիան` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով (տեսանյութ) Արևմուտքում բացահայտել են Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի մտադրությունըՉինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84% ԵԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց օլիմպիական չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, արտաքսում է երկու ռումինացի դիվանագետներիԱԳՆ գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը Վայքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արսեն Զախարյանի գործակալ. Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղա ԵՄ-ն և Ուկրաինան Բրյուսելում հինգ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել Թուրքիան բաժանվել է երկու մասի. Էրդողանին «ծանր կյանք» է սպասվում (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով Գայի պողոտայում ծառը կոտրվել, ընկել է մեքենաների վրա 2021թ․ ընտրություններին Ռուսաստանն աջակցեց Փաշինյանին, Պուտինն առաջին շնորհավորողն էր․ Մարկեդոնով Ինչ են քննարկել Լավրովն ու Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչՄիայնակ տարեց կնոջ տուն խուզարկության եկած իրավապահները կոտրել են դուռը․ Մելիքյան (տեսանյութ) Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա տուժած«Ավելացվել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանին»․ ԵՄ դիտորդական առաքելություն «Մտել եք իշխանությունների քամակը».Սուրեն Աբրահամյանը պատասխանում է ՀՖՖ նախագահին (տեսանյութ)«Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը (տեսանյութ) Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից Ճապոնիան եւ Կանադան մտադիր են համագործակցել համաշխարհային շուկայում կայունության պահպանման համարՊարզվել է, որ յուղայնությամբ սննդակարգը վտանգավոր ազդեցություն ունի Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության առաջատարներից է Արտակարգ դեպք՝ Երևանում Գերմանիան կարող է փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ․ վերլուծաբանԵթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան․ Յուրա Մովսիսյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնության մասին Առաջին անգամ է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում․ արագիլ է եկել Գորիս
Ամենադիտված