Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ 

Լուսինե Զաքարյանի գերդաստանի պատմությունը

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Կ. Դանիելյանի «Լուսինե Զաքարյան» գրքից մեկ փոքրիկ հատված:

1860-ական թվականների սկզբներին, լեհական ապստամբության ճնշումից հետո, այստեղ աքսորվեցին մի քանի լեհ զինվորականներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք: Աքսորականների թվում էր Պետերբուրգի կայսերական օպերայի մեներգիչ' Իոսիֆ (Հովսեփ) Պետրովիչ Տոմաշևիչի հայրը` Պյոտր Տոմաշևիչը, ծագումով հայ մի զինվորական, որն, ըստ երևույթին, սերում էր լեհահայ այն ընտանիքներից, որոնք բռնի կրոնափոխվեցին XVII դարի 40-ական թվականներին:

Հովսեփ Տոմաշևիչը իր ձայնը մշակել էր նախ Պետերբուրգում, հետո մեկնել Իտալիա: Նա ծնված պետք է լիներ 1870-ական թվականներին: Դարասկզբին Տոմաշևիչը Պետերբուրգի օպերային թատրոնի մեներգիչներից էր, Շալյապինի բարեկամը և ընկերը, ձայնային հարուստ տվյալներով օժտված մի իսկական բոս-պրոֆունդո:

Տոմաշևիչի ընտանիքին էր պատկանում Ախլցխայից հինգ-վեց վերստ հեռավորության վրա գտնվող Օրփոլա գյուղը: Այստեղ ապրում էր Հովսեփի կրտսեր եղբայրը` Պետրոսը, բարձրագույն կրթություն ստացած մի երիտասարդ գյուղատնտես, որ բոլորովին նման չէր շրջական կալվածատերերին: Պետրոսը գիտեր եղբոր հաջողությունների մասին պետերբուրգյան լրագրերից, բայց երբեք չէր պատրաստվում թողնել հայրենի կալվածքը: Նա կապված էր հողի և գյուղացիների հետ, փորձում էր ամեն կերպ օգտակար լինել նրանց: Ամուրու ժուժկալ, բարեբարո կյանք էր վարում, մինչև որ իմացավ եղբոր տնտեսական դժվարությունների մասին և հրավիրեց իր մոտ:

Հովսեփ Տոմաշևիչը արդեն տարիքն առած մարդ էր: Ախալցխա հասավ կնոջ և աղջկա` Վերոնիկայի հետ այն ժամանակ, երբ Վրաստանում նոր միայն հաստատվել էին սովետական կարգեր: Մինչ այդ, Մոսկվայից վերադարձի ճանապարհին, նա կանգ էր առել Թիֆլիսում և մի քանի տարի ապրել այնտեղ` եղբոր ուղարկած դրամական միջոցներով:

Ախալցխայում երգիչը ստիպված էր աշխատանք որոնել: Օրփոլան արդեն չկար, Պետրոսը մահացել էր և անհրաժեշտ էր եկամուտի այլ աղբյուրներ որոնել: Ախլցխայի ռուսական դրամայում Տոմաշևիչը երգում էր և մասնավոր դասեր տալիս: Հետո կազմակերպեց մի քանի երգչախմբեր: Ստեղծեց կոմերիտական ակտիվիստների երգչախումբը: Մեծ վերափոխումների ալիքը հուզում էր երգչին, և նա ինքն էլ ցանկանում էր որևէ բանով նպաստել կյանքի վերաշինության առաջընթացին: Կինը` Ելենա Պավլովնան, օգնում էր նրան: Նա դաշնակահարուհի էր: Հին ախալցխացիները մինչև հիմա էլ հիշում են համակրելի դեմքով, միջահասակ, գեղեցիկ այդ կնոջը, որ նվագակցում էր համր կինոյում, բեմի աջ անկյունում նստած, շարժանկարի մեջ կատարվածին անտարբեր:

Տոմաշևիչը փառահեղ մարդ էր: Սև գանգուրներով, պարթևահասակ, լիքը, թուխ մազերով, ջլապինդ տղամարդ էր: Քայլում էր գլուխը բարձր պահած, արժանապատվության խոր գիտակցությամբ և քթի տակ օպերային ինչ-որ մեղեդի մըռմըռալով:

Այդ ժամանակ Վերոնիկան արդեն հասած աղջիկ էր, և ծնողները մտածում էին նրան ամուսնացնելու մասին: Նրբիրան, քնքուշ, խաժ աչքերով Վերոնիկան երաժշտասեր էր: Մայրը նրան նվագել էր սովորեցրել դեռ շատ փոքրիկ հասակից: Այստեղ, Ախալցխայում, Վերոնիկան փորձում էր աշխատանք գտնել` ծնողներին օգնելու համար: Ծանր տարիներ էին: Աղքատություն էր, կարիք ամենուրեք: Արվեստի աշխատողների համար բացված ճաշարանում Վերոնիկան աշխատանք գտավ:

Մի անգամ, 1922 թվականին Հովսեփ Տոմաշևիչը թատրոնում ծանոթացավ բարձրահասակ, գեղեցիկ դիմագծերով, խիստ սև մազերով մի երիտասարդի հետ, որն իր հսկայական բասով ներս էր մտել փորձասենյակ և չգիտեր ուր տեղավորել գործիքը: Հաբեթը Տոմաշևիչի սիրելին դարձավ: Ելենա Պովլովնան չափից ավելի հոգատար էր: Մի քանի օր անց երիտասարդը ուղեկցում էր Ելենա Պավլովնային արվեստի աշխատողների ճաշարանը, ուր մարդկանց անվճար կերակրում էին: Վերոնիկան ընդառաջ եկավ մորը` աշխույժ հրճվանքով թափահարելով գեղեցիկ գլուխը և շիկահեր մազերը:

- Իմ աղջիկն է, - ժպտաց Ելեն Պավլովնան:

Հաբեթը սիրահարվեց Վերոնիկային: Նրանք ամուսնացան հաջորդ գարնանը:

Տոմաշևիչը սիրում էր Հաբեթին որպես լավ երաժշտի, ինչ փույթ, թե այդ երիտասարդը բոլորովին աղքատ մեկն էր և ապրում էր եղբոր ընտանիքի, մոր, հիվանդ և չամուսնացած քրոջ հետ: Վերոնիկան լավ ընտրություն էր կատարել: Խոհուն, խելացի աչքերով, լռակյաց ու թախծոտ Հաբեթը Վերոնիկայի սիրտն էր մտել հենց առաջին օրվանից: Նրա հաղթ բազուկները ուժ ու ապահովություն էին ներշնչում: Վերոնիկան երջանիկ էր իր ամուսնությամբ, հարսանյաց աղքատիկ սեղանով, որ կազմակերպել էին իրենց տանը և մանավանդ Հաբեթի արտաքինով, որ նախանձ էր շարժում:

Վերոնիկան և Հաբեթը որոշեցին սենյակ վարձել: Սկզբում Մյասնիկյան, հետո Չկալովի փողոցի վրա նրանք գտան մի լավ բնակարան: Հին, հաստահիմք մի շինություն էր դա. բոլորաձև աստիճանները տանում էին երկրորդ հարկը, ուր ձախակողմյան դռնից ներս մտնելով, հայտնվում էիր երկու սենյականոց լավ կահավորված ընդարձակ մի բնակարանում: Հաբեթի որդին` Դավիթը, բավական մեծ տղա էր, երբ 1937 թվականին ծնվեց նրա քույրը` Սվետլանա-Լուսինեն (Լուսինեի անունը Սվետլանայի հայերեն թարգմանությունն է: Որպես երգչուհի այդ անունով սկսեց հանդես գալ 1965 թվականից: Այստեղ վճռական եղավ երգչուհու բարեկամի և ընկերոջ` Խորեն Պալյանի միջամտությունը: Նրա ջանքերով հայտագրերի վրա երևաց Լուսինե Զաքարյան անուն-ազգանունը, որով և հանրահայտ դարձավ ամենուրեք), որ շատ նման էր Վերոնիկային և ավելի շատ հիշեցնում էր տատին` Ելենա Պավլովնային: Չկալովի տունը լցվեց ուրախությամբ: Գինովությունից ու հրճվանքից օրորվող Հաբեթը ստիպում էր Դավթին նվագել հայկական և վրացական պարեղանակներ: Վերոնիկան նվագակցում էր սև, փայլը կորցրած հնագույն այն դաշնամուրով, որ Ելենա Պավլովայի` թոռներին տված նվերն էր:

Ծանր տարիներ եկան: Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Կնոջ մահից հետո Հովսեփ Տոմաշևիչը ցնորվել էր: Ազնվական, փառահեղ այդ մարդը մոլոր քայլերով շրջում էր քաղաքի փողոցներով, մտաբերելով, երևի, երբեմնի իր փառքը, ամերիկյան հյուրախաղերը, բեմական հաղթանակները և նույն պահին իսկ մթագնվում էր ուղեղը, ընդհատվում էր մեղեդին, և պատկերների հոսքը կանգ էր առնում անորոշ ու պաղ մի գորշության առաջ:

Ախալցխայում փողոցների եռուզեռը դադարել էր: Մռայլ ու լրջախոհ երիտասարդները հապճեպով ու գործնական, երբեմն-երբեմն խռնվում էին զինկոմիսարիատի առաջ, հետո հրաժեշտ տալիս յուրայիններին ու մեկնում: Դավիթը երաժշտական կրթություն էր ստացել տատիկից: Ախալցխայի շրջանում նա արդեն հայտնի էր որպես վարպետ ակորդիոնիստ: Մեծացել էր և առնականացել: Նրա դեմքին դրոշմված էր ազնիվ բարեմտություն և խորունկ պարզություն: Հաբեթը տեղափոխվել էր հայկական բնակարանը` Ջիլիդ մեյդանում, Նորաշեն փողոցի վրա: Երկու փոքրիկ, շատ փոքրիկ սենյակ, ցածր առաստաղով, ճաքճքված պատերով, լուսամուտրից դուրս եկող վառարանի ծխնելույզով, պատսպարեց ընտանիքը: Դավիթը զորակոչվեց ռազմաճակատ:

Միայնակ մի ծառ, թոնրատուն, գոմ, հավանոց, փոքրիկ բանջարանոց և հին մի ծածկ, որի տակ կանգնեցնում էին հորեղբոր ֆայտոնը, այսպիսին էր այն բակը, ուր պատերազմի տարիներին անցավ Լուսինեի մանկությունը: Մեծ, խոշոր աչքերով, նիհարիկ ու աշխույժ Լուսինեն. գիշերները մտաբերում էր եղբորը և փորձում տխրել ու լաց լինել մայրիկի նման: Բայց չգիտես ինչու այդ նրան չէր հաջողվում: Դավիթի հետ նա զրուցում էր պարզ ու անմիջական, և եղբայրը միշտ էլ ժպտում էր: Տխրել պարզապես հնարավոր չէր:

Բակում եղած հին խորդանոցի անկյունները մի լավ մաքրելուց հետո, Լուսինեն որոշեց հավաքել ընկերներին և ներկայացում տալ: Տետրակի երկու էջ բավական էր տոմսեր պատրաստելու համար: Երբ «վաճառվեցին» դրանք, և երբ բոլորն արդեն հավաքվել էին, վարագույր-կարպետի ետևից դուրս եկավ չարաճճի, ծիծաղկոտ Լուսինեն, հասարակ մառլյայից պատրաստած գլխաշորով և հայտարարեց.

- Տրա՛մ, բացվում է վարագույրը: Выступает актриса погорелого театра.

Շուշան մամը թոռան տեսքից զգացված զարկում էր ծնկներին և ծիծաղում: Հաբեթենց ամբողջ գերդաստանը, հարևանները` մեծ և փոքր, ներկա էին: Երեխաներից ոմանք նախանձով էին նայում բեմահարթակ դուրս եկած փոքրամարմին Լուսինեին, որ արտասանում էր, երգում, ինչ-որ վազվզոցի մեջ հանկարծ կանգ առնում և ամենաիսկական դերասանի պես հեկեկում ու լալիս բարձրաձայն:

Սերգո հորեղբոր աղջիկները նույնպես մասնակցում էին ներկայացումներին և ընտանեկան թատրոնի պես մի բան էր ստացվում Ջիլիդ մեյդանի թշվառ ու խեղճ բակերից մեկի ծածկի տակ: Անհայտ ու անանուն երեխաների ստեղծագործական եռանդի ու երևակայության արգասիք այդ թատրոն-հանդեսները կրկնվում էին շաբաթը մեկ անգամ, և միշտ չարաճճի ու աշխույժ Լուսինեն մի նոր բան էր հնարում, մի նոր անուն հոլովում, մի նոր երգ երգում և, թվում էր, թե վերջ չկա ուրախության ու կենսախինդ ոգևորության այդ պոռթկումին, որ տեղի էր ունենում աղքատության ու սովի իրական դեմքը տեսած մանկահասակների չսպառվող կենսասիրության շնորհիվ:

Դավիթը Գերմանիայից նամակ գրեց և բոլորը հասկացան, որ արդեն վերջանում է պատերազմը: Վաղ առավոտյան, աքաղաղների երկրորդ կանչից էլ դեռ շատ առաջ արթնացած Շուշան մամը հենց անկողնու մեջ աղոթում էր Դավիթի համար և հետո վեր կենում հավերին կուտ տալու, կովը կթելու և նախրապանին հանձնելու: Թոնրատանը վառվում էր կրակը, և բոցի ու ծխի հսկա քուլաները միահամուռ հորձանքով նետվում էին լիզելու մրոտ երդիկը: Այդ ժամանակ տանից դուրս էր վազում Լուսինեն` գզգզված մազերով, ճմրթված վերնաշապիկով, անլվա ու նետվում թոնրատուն` կրակի վրա նոր փայտ ավելացնելու, որ նրան գերագույն հաճույք էր պատճառում: Ճարճատյունով վեր էին ցայտում բոցի լեզվակներն ու կայծերը, մոխրի մի ամպ լցվում էր աչքերը, հռնդում էր կաս-կարմիր կտրած թոնիրը, և հորեբղոր կինը վրա էր վազում նրա ձեռքից խլելու փայտերը, որովհետև թոնիրն արդեն հասել էր և պիտի հանդարտվեր, խմորը գնդված էր, և շուտով լույսի պես ճերմակ, բուրավետ ու աշխարհի ամենահամեղ հացը պիտի եփվեր այս նեղլիկ, մրածածկ թոնրատանը:

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ից մեծ քանակությամբ զենք գնելու Ուկրաինայի պատրաստակամության մասին ԱՄՆ-ն այլևս չի դիտարկում TikTok գործարքը Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հռոմի պապն անսպասելի հանդիպում է Բրիտանիայի թագավորի և թագուհու հետ Չարլզ III-ը Իտալիայում նշում է ամուսնության 20-ամյակը (լուսանկարներ) Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում 2025-ի լավագույն տոմսարկղային դեբյուտը՝ «Minecraft-ը կինոյում» Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետՍառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը ԱՄՆ-ի մաքսատուրքերից հետո ոսկու գներն աճում են Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Թրամփը Սի Ծինփինին ընկեր է անվանել Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինը․ Մակրոն Երկրաշարժ՝ Թուրքիայում Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին Ինչու է արքայազն Հարրին դիմել դատարանԵրեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ Իտալիայում դրական են գնահատել Թրամփի որոշումը ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը «Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզումԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով ԱՄՆ-ը և Պանաման հռչակագիր կստորագրենՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ
Ամենադիտված