Նա պետք է իր ընտանիքին, իր երեխաներին. Նաիրա Զոհրաբյանն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին
ՔաղաքականՀՀ նախագահի նախկին թեկնածու, պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում շարունակում է իր հացադուլը։
Մի քանի օրվա ընթացքում վերջինիս են այցելել քաղաքական գործիչներ, պատգամավորներ, մշակութային գործիչներ, երաժիշտներ, դերասաններ:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը նշել է, որ այդտեղ է եկել իր մարդկային աջակցությունը հայտնելու Րաֆֆի Հովհաննիսյանին։
«Մարդկայնորեն ինձ համար շատ ծանր է տեսնել, որ մարդն իր քաղաքական բողոքն է արտահայտում հացադուլով: Նա պետք է իր ընտանիքին, իր երեխաներին, իր գործընկերներին: Ես ընդամենը ուզում եմ, որ նա իր առողջությանը վնաս չհասցնի»,-ասաց Զոհրաբյանը: