Մինչ դուք զբաղված էիք իբր «խաղաղության» պայմանագրով, իշխանությունները 750 մլն դոլարով ավելացրին ՀՀ պետական պարտքը. Հրայր Կամենդատյան «Ուժ տվողը Շիրազս է, նա մեր տան մինուճարն էր». լեյտենանտ Շիրազ Սանասարյանն անմահացել է Թալիշում. «Փաստ» Հարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական վերաձևումների ներքո. ո՞րն է Հայաստանի համար ամենաձեռնտու տարբերակը. «Փաստ» Համընդհանուր հայտարարագրման «պարանը»՝ հանրության կոկորդին. «Փաստ» «Հրապարակ». Ո՞վ է Փարաքարում առաջատարը «Ժողովուրդ». Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․ զեկույց է ներկայացվելու Նոր կարգավորումներ՝ երրորդ երկրներից ներմուծված արտադրանքի մասով. «Փաստ» «Հրապարակ». Միրզոյանն ու իր «աջակիցները» Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ» Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ» «Հրապարակ». Ովքե՞ր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ» 

Ռաֆայել Իսրայելյան. Ինքնակենսագրություն

Գիտություն և Մշակույթ

Հայ ժամանակակից ճարտարապետության մեջ Ռաֆայել Իսրայելյանին վերապահվում է բացառիկ տեղ. նրա մեծաթիվ կառույցները, որոնց մեջ այնպիսի նշանավոր գործեր, ինչպես Հաղթանակի հուշարձանը, «Արարատ» տրեստի մառանները, Սարդարապատի համակառույցը և այլն, արվեստագետին արժանացրին համաժողովրդական ճանաչման:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ռաֆայել Իսրայելյանի /հոդվածներ, ուսումնասիրություներ, ակնարկներ/ ժողովածուում ընդգրկված «Ինքնակենսագրություն » հոդվածը:

Տարիներ շարունակ ծնողներս ուսուցչություն էին անում լեռնանիստ գյուղերում: Այդ գյուղերը Ղարաբաղում, ավելի ճիշտ` Արցախ աշխարհում են գտնվում: Մայրս` ավարտած Թիֆլիսի գիմնազիան, հայրս` Շուշու թեմական դպրոցը, իրենց երիտասարդ սրտերը նվիրած հայ գեղջուկ երեխաներին, ծառայում էին իրենց ժողովրդին:

Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը և ես, վեց տարեկան հասակում, ծնողներիս հետ հիմնավորվեցի Թիֆլիսում, բայց սրտումս ամուր պահվեցին այն պատկերները, որ բերել էի մեր լեռնային գյուղերից:

1917 թվականին էր, երբ ես ընդունվեցի Թիֆլիսի 3-րդ գիմնազիան, որը 3-4 տարի հետո հայտարարվեց հայկական աշխատանքային դպրոց: Ծնողներս շարունակում էին դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում և, տարված իրենց աշխատանքով, չէին հասցնում ամենօրյա ուշադրություն դարձնել ինձ վրա: Եվ մի օր, ինձ համար անսպասելի, դարձա շրջանավարտ: Ո՞ւր գնալ, ինչպե՞ս կազմակեպել ապագաս: Մոլորվել էի, չունենալով որևէ լուրջ հիմք շարունակելու իմ ուսումը բարձրագույն դպրոցում: Հայրս, գործնական մոտեցում ցուցաբերելով, ինձ տեղավորեց երկաթուղային տեխնիկում: Ընդունվեցի առանց քննության, քանի որ ավարտել էի միջնակարգ տասնամյա դպրոցը: Բայց շուտով պարզվեց, որ դա ինձ համար շատ տխուր մի դպրոց է, և ես աչքերս հառեցի ճարտարապետությանը: Երկու տարի տեխնիկումում սովորելուց հետո ընդունվեցի Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական բաժանմունքը: Մտքերս սկսեցին աշխուժանալ, ինձ համար անսովոր մի շարժում առաջ եկավ մեջս: Մինչ այդ, դպրոցում, թե տեխնիկումում, բոլորովին անտարբեր դեպի ուսումը, այստեղ այնքան տարվեցի ճարտարապետությամբ, այնքան հափշտակվեցի, որ երկու տարի հետո ձգտեցի սովորել ավելի կատարյալ դպրոցում: Եվ մեկնեցի Մոսկվա: Հանդիպելով անհաջողության, դիմեցի Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա: Նստելով նույն երկրորդ կուրսը, այսինքն կորցնելով մեկ տարի, դարձա Լենինգրադի ակադեմիայի ճարտարապետական ֆակուլտետի ուսանող: Եվ այստեղ ես իմ տարերքի մեջ էի: Շատ շուտով, մտերմանալով իմ նոր ռուս ընկերների հետ, մեծ ոգևորությամբ կատարում էի ճարտարապետական առաջադրանքներ: Ունեինք համախոհների մի փոքրիկ խումբ` ուրույն մտածելակերպով, որը անշուշտ ինձ համար մեծ կարևորություն ուներ, զարգացնում էր ինքնուրույն մտածելու ընդունակություն:

Ակադեմիան ավարտեցի 1932 թվականին: Բայց, քանի որ սովորելով ընդամենը չորս տարի, չկատարեցինք հատուկ դիպլոմային նախագիծ, մենք մեզ թերահավատ էինք համարում: Սակայն շուտով, հենց նույն 1932 թվականի աշնանը, նույն ակադեմիայում բացվեցին հատուկ դասընթացներ մեզ նման կիսավարտ մասնագետների համար: Ընդունվեցինք այդ դասընթացները և, երկու տարի հատուկ առարկաներ անցնելով, երկրորդ տարում արեցինք դիպլոմային նախագիծ և ստացանք «ճարտարապետ-նկարիչ» կոչումը: Իմ դիպլոմային թեման էր` գետափնյա նավակայան: Չնայած թեման իր բնույթով շատ հեռու էր իմ հայրենի երկրից, ուզեցի ինչ-որ ձևով արտահայտել իմ սերը դեպի մեր հարազատ լեռներն ու ժողովուրդը: Եվ այդ նախագծի գլխավոր ճակատի վրա հայերեն տառերով գրեցի` «Ջա՜ն Ղարաբաղ, ջա՜ն արև, ջա՜ն ծաղիկներ, ջա՜ն սարեր»: (Այս նախագիծը պահպանվում է Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտում):

Դրանից հետո նույն ինստիտուտում բացվեցին մասնագիտության կատարելագործման նոր դասընթացներ: Ես այս դասընթացներն էլ ավարտեցի և անմիջապես, 1936 թվականին, աշխատանքի մեկնեցի իմ կարոտած Երևան: Մինչև այդ բոլոր ամառները շրջում էի Երևանում, Հայաստանի շրջաններում` ուսումնասիրելու մեր հոյակապ միջնադրյան կոթողներն ու ժողովրդական տները:

Ընդունվելով ճարտարապետական արվեստանոց (որի ղեկավարը Գևորգ Քոչարն էր), անցա աշխատանքի: Հաջորդ տարին սկսվեց իմ տան շինարարությունը, որի մեջ ապրում եմ մինչև այսօր: Եվ դա փաստորեն եղավ իմ ամենագործնական առաջին աշխատանքը:

1937-1938 թվականներին սկսեցի նախագծել Երևանի գինու գործարանի մառանները: Սա սկզբում մի 60 մետր երկարությամբ շենք էր, երեք հարկից բաղկացած: Նախագիծն արեցի Գ. Քոչարի հետ միասին: Հետագայում, երբ Քոչարը բացակայում էր, ինձ պատվիրվեց մեծացնել շենքը: Այսպիսով, նախնական շինությունը դարձավ մեծ մառանների մի փոքր մասը, քանի որ մոտ քսան տարվա ընթացքում մառանները մեծացան` դառնալով 300 մետրից ավելի երկարություն ունեցող մի հսկա շենք:

Մինչ Հայրենական մեծ պատերազմը ես աշխատեցի «Հայպետնախագծում»: Այստեղ կատարեցի մի շարք նախագծեր, որոնցից մի քանիսը, ինչպես ծերանոցը Խարբերդում, լեռնային տեխնիկումի հանրակացարանը Երևանում, իրականացվեցին: Այդ տարիներին սկսեցի աշխատել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, սկզբում որպես լաբորանտ, հետո` ասիստենտ, իսկ 1947 թվականից` որպես դոցենտ:

Հայրենական պատերազմի տարիներին աշխատանքի անցա Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեում: Այստեղ աշխատածս երկու տարին ինձ` երիտասարդ ճարտարապետիս, մեծ հնարավորություն տվեց ավելի լուրջ ուսումնասիրելու հայրենի ճարտարապետությունը, ավելի համոզված կատարելու պրպտումները մեր ժամանակի ճարտարապետության մեջ, ավելի լավ հասկանալու նոր պահանջների իրականացումը հին տրադիցիաների հիման վրա:

1947 թ. Մոսկվայում կայացած երիտասարդ ճարտարապետների խորհրդակցությանը իմ աշխատանքները շահեցին առաջին մրցանակ: Դա ոգևորիչ հանգամանք եղավ ինձ համար: Այդ տարիներին ես արդեն աշխատում էր Հաղթանակի մոնումենտի վրա, որը նշանակալից երևույթ էր իմ կյանքում: Ես պետք է կարողանայի ճարտարապետական հայերեն լեզվով արտահայտել հաղթանակի պաթոսը: Այդ հուշարձանի կառուցումն ավարտվեց 1950 թվականին:

1951 թվականին ստացա առաջին կարգի պետական մրցանակ: 1952 թ., պաշտպանելով դիսերտացիա, որի թեման էր «Իմ ճարտարապետական աշխատանքները», ստացա ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան: Պաշտպանեցի Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում, այնտեղ, ուր ուսանել էի: Վերջին տարիներին ես արեցի մի քանի նախագծեր և դրանից հետո նաև գինու գործարանի շարունակությունը մոտ 150 մետր երկարությամբ: Միաժամանակ նախագծեցի մի շարք բնակելի տներ: Բացի ճարտարապետական աշխատանքներից, արել եմ կիրառական արվեստի համար էսքիզներ, որոնցից մի քանիսը ընդունվել են լայն արտադրության համար:

Այժմ շարունակում եմ աշխատել թե՛ պոլիտեխնիկակական ինստիտուտում և թե՛ նախագծային ինստիտուտում, որպես ճարտարապետական արվեստանոցի ղեկավար:

Վերջին տարիներին արել եմ մի շարք նախագծեր` բնակելի տներ, ակումբներ և այլն, որոնց թվում Զվարթնոցի ուղենիշը` արծվի բրոնզաձույլ քանդակով: Մյուս կառուցվածքն է Արագածոտնում, Բյուրական գյուղի բարձրունքներում շինված ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիան, Երևան-Գառնի ճանապարհի եզրին, մի բլրի վրա կանգնեցված է մի կամար, որտեղից բացվում է լայն տեսարան Արարատյան դաշտի վրա:

Իմ կյանքում նշանակալի իրադարձություն էր 1955 թվականի ուղևորությունը Ղարաբաղ: Եղա իմ հայրենի գյուղ Նախիջևանում, որը մնացել էր համարյա անփոփոխ: Տեսա Շուշին իր այժմյան ողբերգական վիճակում: Թեև մի քանի օր մնացի, բայց հասցրի ընկալել հայ ճարտարապետության ինձ համար մի նոր ճյուղ, որը մեծ հետաքրքրություն առաջ բերեց թե՛ իմ մեջ և թե՛ բոլոր նրանց, ում վերադարձիս զեկուցեցի այդ մասին:

Ղարաբաղի հայ ճարտար վարպետների կառույցները արժանի են և՛ անհետաձգելի ուսումնասիրության, և՛ մեծ խնամքի: Խոսքս վերաբերվում է Շուշի քաղաքին և հատկապես Գանձասարին, որն իր ոճով առաջավոր տեղ է բռնում ճարտարապետության այդ ժամանակաշրջանի հուշարձանների մեջ: Այդ երկուսն իրենց ուրույն բնույթով, տեղական բնորոշ գծերով ներկայացնում է ճարտարապետական և պատմական մեծ արժեք:

Մի քանի տեղեկություն ընտանիքիս վերաբերյալ:

Ամուսնացել եմ 1935 թվականին: Կինս` Սոֆիա Մուրադյանը փայտամշակման ինժեներ է: Ունենք հինգ երեխա, որոնցից երեքը սովորում են համալսարանում, երկուսը` դպրոցում:

Պարգևատրվել եմ մեդալներով` «Կովկասի պաշտպանության համար» և «Հայրենական պատերազմի հաղթանակի»: Պարգևատրվել եմ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով 1940 և 1950 թվականներին: Ճարտարապետների միության նախագահության և «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ եմ:

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մինչ դուք զբաղված էիք իբր «խաղաղության» պայմանագրով, իշխանությունները 750 մլն դոլարով ավելացրին ՀՀ պետական պարտքը. Հրայր Կամենդատյան«Ուժ տվողը Շիրազս է, նա մեր տան մինուճարն էր». լեյտենանտ Շիրազ Սանասարյանն անմահացել է Թալիշում. «Փաստ»Հարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական վերաձևումների ներքո. ո՞րն է Հայաստանի համար ամենաձեռնտու տարբերակը. «Փաստ»Անհետ կորածների ծնողների պահանջը. «Հրապարակ»Համընդհանուր հայտարարագրման «պարանը»՝ հանրության կոկորդին. «Փաստ»«Հրապարակ». Ո՞վ է Փարաքարում առաջատարը«Բազմաչափ աղքատությունն ավելացել է. տպավորություն է, որ կառավարությունը խուճապի մեջ է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ վիճակում է իրականում բյուջեն». «Փաստ»«Ժողովուրդ». Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․ զեկույց է ներկայացվելուՆոր կարգավորումներ՝ երրորդ երկրներից ներմուծված արտադրանքի մասով. «Փաստ»«Հրապարակ». Միրզոյանն ու իր «աջակիցները»Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ»Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ»«Հրապարակ». Ովքե՞ր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրաԿործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ»«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը․ մաս 1Պրակտիկայում ընտրախախտումների աղետալի ավանդույթը շարունակում է գործել. «Փաստ»«Ժողովուրդ». Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համարՀերթական փորձանքը կառավարության կողմից. «Փաստ»Գիտնականները պարզել են, թե ինչպես է ֆոտոռետուշն ազդում ինտելեկտի և գեղեցկության միջև կապի վրաՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Հաղթանակի 5-րդ բրիգադ»-ի շնորհավորանքը Նազիկ Ամիրյանին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինները գնահատող հետազոտությունը կլինի անվճար «Ինչղ օր իր հոր դիմաց դնի թեկնածությունը»․ Վարդան Ղուկասյանն ասում է, Արտյոմ Թումանյանն՝ արձագանքում Լույս չի լինի հարյուրավոր հասցեներում«Խնձորի գործով» արցախցի Ալբերտ Առստամյանը՝ դատարանում Դեմ ենք կեղծ «խաղաղությանը»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջմանը Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Բեգլարյան Սառը ցնցուղ դժոխքում, ուր հայտնվել են հայերը Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը. «Զարթոնք» ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությու՞ն», թե՞ «ռեյդերային զավթում». Հետք Պուգաչովային ստիպել են հետաձգել նոր ալբոմի թողարկումը25 միլիոն 59․065 դրամ՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառման համար․ մատակարարն էլի նույն ՍՊԸ-ն է ընտրվել Անհապաղ դադարեցրեք այս աղետաբեր քաղաքականությունը․ Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ «Վաճառեցին Հայրենիքը, նույն 30 արծաթով»․ Ռուբեն Մխիթարյանը նոր հոլովակ է հրապարակելԲաքվի դատարանում Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը պատասխանել են իրենց ուղղված հարցերին. Հետք Գուտերեշը ողջունում է Բաքու-Երևան խաղաղ բանակցությունների ավարտը Անվանվել է առանց դեղամիջոցների շագանակագեղձի քաղցկեղի պոտենցիալը բարելավելու միջոցՈրտե՞ղ է Արցախի վերջին պաշտպանության նախարարը. Վահագն Վարագյան Ոստիկանները հայտնաբերել են «BMW»-ով ծաղկի խանութից արհեստական ծառ գողացած կեղծ Կարաբալայի ընկերոջը Անի Լորակը իսպանացու հետ հարսանիքից հետո սոցցանցերում հրապարակում է արելՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ «Ոչ ոք չէր ասել, թե ինչքան դшժան հոգեբանական վիճակում եմ հայտնվելու, բոլորը նկարագրել էին մայրության միայն վարդագույն կողմը». Լարա Առաքելյան ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը BMW-ն հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում «Автотор»-ում հավաքված մեքենաների համարՍպառնացել են Ալեն Սիմոնյանին և իր երեխային, նա դիմել է իրավապահներին Խորվաթիան ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Բժիշկները բացատրել են, թե ինչպես կարելի է գնահատել ձեր առողջական վիճակը՝ հրում վարժության միջոցովՀանձնվելուց հրաժարվելու դեպքում Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականները կոչնչացվեն. Մեդվեդև
Ամենադիտված