Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն 

Նա պիեսներ էր գրում՝ չունենալով պատվիրատու, չտեսնելով բեմադրողին ու խաղացողին. Հակոբ Պարոնյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հ. Հովհաննիսյանի «Հայ թատրոնի պատմություն. 19-րդ դար» գրքից «Հակոբ Պարոնյանը՝ թատերագիր»  հատվածը՝ կրճատումներով:

Պարոնյանի դրամատուրգիայի բեմական ճակատագիրը նույնքան տարօրինակ է, որքան հեղինակի դիրքն իր ժամանակի թատրոնի հանդեպ: Նա գրականություն է մտել որպես թատերագիր և իր պիեսներից ոչ մեկը բեմում չի տեսել: Հրանտ Ասատուրի տեղեկությամբ, 1868-ին տպագրված «Ատամնաբույժն արևելյանի» բոլոր օրինակները «հրապարակեն ժողոված էր, որպեսզի գրավաճառները չկարենային ծախել իր այդ գործը»: Պարոնյանի թատրոնի վարագույրը բացվել է «Մեծապատիվ մուրացկաններով» ոչ Պոլսում, այլ Վաղարշապատի Գևորգյան ճեմարանում, հեղինակի մահից ամիսներ հետո` 1891-ի մայիսի 23-ին:

Բացատրել Պարոնյանի, որպես թատրոնի մարդու, երևույթը, նշանակում է ոչ միայն տեսնել նրա գրականության ու ժամանակի թատրոնի հակասությունը, այլև ըմբռնել հեղինակի հասարակական դիրքավորումը, որ դուրս էր միջավայրի տիրապետող մտայնությունից: «Ազգային ջոջերի» հեղինակը տեր չէր նյութական ուժի, հետևորդ չէր կուսակցությունների և կրողը չէր հայրենասիրական ռոմանտիզմի ու ազգային ուտոպիայի: Պարոնյանն ազգային սկեպսիսի դրսևորումն էր պոլսահայ միջավայրում և դիտում էր կյանքի թատրոնն իր լրագրողի օթյակից, տեսնում մի անվերջանալի ներկայացում: Նրա խոսքերում երբեմն գերակշռում է տրամախոսական տարրը որպես անուղղակի անդրադարձ կյանքի թատերայնության: Հայ գրողներից ոչ մեկի խոսքն այնքան խաղացկուն չէ, որքան Պարոնյանինը, ոչ մեկն այնքան զգույշ չի անցել թատորոնի կողքով, որքան այս արտիստիկ ու հեգնական մարդը: Նա ստեղծել է խոսքային մի խաղ` իր մտահայեցողական թատրոնը, իր ինքնատիպ դրամատուրգիան, կանգ առել «Արևելյան թատրոնի» ժամանակից շուտ խարխլվող շքամուտքի մոտ ու հապաղել: Թատերախոսականներ է գրել, դեմքեր բնութագրել սպառիչ ու սպանչի խոսքերով և հեռու մնացել կուլիսներից:

… Նա տարապայման դիրքերում էր և կյանքի, և թատրոնի հանդեպ: Հասարակական գիտակցության ընդհանուր մթնոլորտում դրանք նույնանում էին: Երկուսի տեղում էլ Պարոնյանը չէր տեսնում ոչ ներկա վիճակի գիտակցումը, ոչ էլ ապագայի գաղափարը: «Ազգային խնդիրներն ալ ինքզինքնին պճնասիրության տվին», - գրում է նա: Իսկ ի՞նչ էր նշանակում պատմություն և պատմական դրամա, «ետիդ նայիլ, առջևդ տեսնել»: Ո՞ւր էր նայում թատրոնը, արծարծելով Վարդան Մամիկոնյանի թեման: «Մեկուն մեջ կը նայիս, Վարդանը պատերազմի մեջ կը մեռնի, մյուսին մեջ Տղմուտ գետին մեջ կը մեռնի, վերջապես ամեն մարդ ուզածին պես կը մեռցունե Քաջն Վարդանը: Եկուր տես, որ Քաջն Վարդանը այս ողբերգությանց մեջ ալ կը ցուցունե յուր քաջությունը, զինքը մեռցնող ողբերգուներուն մեծագույն մասն ալ ինքը կը մեռցունե»:

Ի՞նչ էր պետք թատրոնին: «Եթե կ’ուզեք, որ թատրոնն իր նպատակին հասնի, ուզելու ենք նախ, որ ազգային թատրոններն ազգային մոլություններն հարվածող կամ ծաղրող խաղեր ներկայացունեն»: Ազգի ամենամեծ մոլությունը պատրանքներն էին և դրանցից եկող կեղծ վիճակները: Դրա դեմ էր Պարոնյանի կռիվը: Նա պիեսներ էր գրում, չունենալով պատվիրատու, չտեսնելով բեմադրողին ու խաղացողին:

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ
Ամենադիտված