Րաֆֆի Հովհաննիսյանի 22-օրյա հացադուլի վերջին երեկոն Ազատության հրապարակում
Քաղաքական
Երեկ Ազատության հրապարակում իր քսաներկուօրյա հացադուլի վերջին երեկոյի ընթացքում Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մասնակցեց «Բամբիռ» ռոք խմբի եւ հայտնի երգչուհի Լիլիթ Պիպոյանի կատարումներով հագեցած համերգին:
Մինչեւ հրապարակում իր վերջին գիշերն անցկացնելու համար վրանում առանձնանալը, Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց իր ռահակիցներին՝ Նոր Հայաստանի հանդեպ վերջիններիս տածած հավատի, սիրո եւ նվիրման համար:
«Վաղը մենք միմյանց հետ հաց կկիսենք»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Եվ մենք կդնենք մեր հարության սկիզբը»:
Վաղը՝ ժամը 10:00-ին, հանրային հակիրճ հայտարարությամբ հանդես գալուց հետո, Հովհաննիսյանը կհեռանա Ազատության հրապարակից՝ եկեղեցում մատուցվող պատարագին մասնակցելու եւ Սբ. Հարության տոնն ընտանիքի հետ նշելու համար:
Հաջորդ օրը կմեկնարկի Հովհաննիսյանի չորսօրյա մարզային հանդիպումների՝ իր խոսքով «ազգային զորահավաքային արշավը», հավարտ որի՝ ապրիլի 5-ին տեղի կունենա նախապատրաստական հանրահավաք՝ ապրիլի 9-ին կայանալիք Նոր Հայաստանի երդմնակալության արարողությանն ընդառաջ:
Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հաղթարշավի ժամանակացույցը.
1 ապրիլի 2013թ. - Կապան 10:00, Գորիս 12:00, Սիսիան 13:30, Եղագնաձոր 15:30, Արարատ 17:00, Գորավան 17:45, Արտաշատ 18:00
2 ապրիլի 2013թ. – Եղվարդ 9:30, Ուջան 10:30, Թալին 11:00, Արթիկ 13:00, Գյումրի 14:00, Արմավիր 17:00, Էջմիածին 18:00
3 ապրիլի 2013թ. – Աբովյան 9:30, Նոր Հաճըն 10:30, Մարտունի 12:30, Սեւան 14:00, Իջեւան 16:00, Բերդ 18:00
4 ապրիլի 2013թ. – Նոյեմբերյան 10:00, Ալավերդի 11:30, Վանաձոր 13:00, Սպիտակ 14:30, Ապարան 15:30, Աշտարակ 17:00
Ազատության հրապարակում նախապատրաստական հանրահավաք
2013թ. ապրիլի 5-ին, ժամը 18:00-ին
Նոր Հայաստանի երդմնակալության արարողություն Ազատության հրապարակից
2013թ. ապրիլի 9-ին, ժամը 11:00-ից
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ
