Րաֆֆի Հովհաննիսյանը երդվեց, և նրա հետ երդվեցին հավաքվածները (տեսանյութ, լուսանկարներ)
ՔաղաքականԱզատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը և հավաքվածները ՀՀ Սահմանադրությունը իրենց ձեռքում երդվեցին հանուն Նոր Հայաստանի:
«Հանուն Հայաստանի Հանրապետության, ես՝ ՀՀ քաղաքացիս, այսօր լուծարում եմ իմ կապերը ներկա, անօրինական իշխանության հետ, հայտարարում եմ, որ չեմ ճանաչում կեղծ ղեկավարներին, չեմ հնազանդվելու սուտ օրենքներին, չեմ ենթարկվելու անիրավ հրամաններին, ես լիազորված եմ իրավունքով, պաշտպանված եմ սահմանադրությամբ, և ես չեմ վախենում, ես չեմ վաճառվում, և ես չեմ նահանջում: Մենք՝ Հայաստանի 4-րդ Հանրապետության քաղաքացիներս, երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուր, սիրով, հավատքով և չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ու ուժ ենք տալու իրար և մենք հաղթելու ենք: Մենք՝ նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, այնտեղ, ուր վերադառնում են բոլոր հայերը, որտեղ կա իրավունք, որտեղ կա ապագա, կա ընտրված նախագահ, երջանիկ ժողովուրդ, այդ օրը հեռու չէ, այդ օրը այսօր է»:
Երդմնակալության ավարտից հետո հնչեց «Նոր Հայաստանի» հիմներգը:
{gallery}erdum{/gallery}