Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Գազայի հատվածում երեխաներն ու կանայք թունավորվել են իսրայելցի զինվորականների թողած պահածոներից Ռոնալդուն նշել է կխաղա արդյո՞ք որդու հետ նույն թիմում Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Ռուսաստանը ոչ մեկին չպետք է տեղեկացներ միջին հեռահարության հրթիռի փորձարկումների մասին. Պեսկով Պուտինը կատակ չի անում և, ցավոք, մենք աստիճանաբար գնում ենք դեպի աղետ․ Վուչիչ Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի հարվածից մահացածը Զվարթնոցից էր․ Oragir.News Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համար 

Մարտիրոս Սարյանը` Հովհաննես Այվազովսկու մասին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Վիլհելմ Մաթևոսյանի «Զրույցներ Սարյանի հետ» գրքից մի փոքրիկ հատված:

Վարպետը բարձր էր գնահատում Հովհաննես Այվազովսկու և՛ կյանքը, և՛ ստեղծագործությունը:

- Իսկ նրա նկարչությունը Ձեզ անախրոնիզմ չի՞ թվում, - հարցնում եմ: - Չմոռանանք, որ նա իմպրեսիոնիստների, Գոգենի, Վան Գոգի ժամանակակիցն էր: Եթե մի փոքր ձգեր` ֆովիստների ժամանակակիցն էլ կլիներ: Այնպես էլ չէր, որ ասենք, թե մի մութ անկյունում մնացած` չգիտեր, թե ինչ է կատարվում աշխարհում:

- Ո՛չ, չի թվում, - պատասխանում է Վարպետը: - Ի՛նչ անախրոնիզմ` նա իր դարաշրջանի մեջ է: Իսկ դա, քո նշածներինը լինելուց բացի, նաև Դավիդի, Էնգրի, բարբիզոնցիների, Կորոյի, Դելակրուայի դարաշրջանն էր: Հետո` արվեստի էվոլյուցիան հո գեղարվեստական սկզբունքների միագիծ շարանով և աստիճան առ աստիճան չի՛ ընթանում, անախրոնիզմ լինելն ու չլինելն էլ տասնամյակներ ետ կամ առաջ լինելով չի՛ որոշվում:

- Է՜, Դուք պարզապես նրան ցանկանում եք արդարացնել, Վարպետ:

Այստեղ Սարյանը նույնանման կուլտուր-պատմական նոր արգումենտներ է բերում:

- Նախ, նկատի ունեցիր, որ նա ապրում և ստեղծագործում էր կոնկրետ (ռուսական իմպերիայի) միջավայրում: Եվ այս միջավայրի ժողովուրդների բազմամիլիոն մեծամասնության, այդ թվում և մտավորականության շատ ու շատ բարեկիրթ, արվեստասեր, լավը վատից տարբերվող ներկայացուցիչների համար Այվազովսկու արվեստը բոլորովին էլ անախրոնիզմ չէր: Նույնը պետք է ասել դրսի, Եվրոպայի հենց ամենազարգացած երկրների որոշակի միջավայրերի համար: Բացի այդ էլ, կարելի՞ է, ասենք, էպոխայի ֆրանսիական արվեստի պատմության խրոնոլոգիան մեխանիկորեն տեղափոխել Ռուսաստան` Պետերբուրգ, Մոսկվա, Թիֆլիս, Ղրիմ … և ըստ այդմ վճռել` ժամանակավրե՞պ է Այվազովսկին, թե՞ ժամանակավրեպ չէ: Գուցե XX դարի սկզբի ռուսական կայսրության մտավորական շրջանների մի բուռ մարդկանց, հատկապես մոսկովյան մի քանի նկարիչների ու նկարիչ ուսանողների տեսակետից անախրոնիզմ էր: Ինչո՞ւ գուցե` իրո՛ք այդպես էր: Բայց դա հո ամեն ինչ չի որոշում:

- Իսկ Ձեր երիտասարդության օրերին նրա արվեստը Դուք անախրոնիզմ չէի՞ք համարում, - հարցնում եմ:

- Բա՛ն ասացիր, - պատասխանում է Վարպետը, - այդ ժամանակ ինձ և ընկերներիցս մի քանիսի համար անախրոնիզմ էին թվում պոստիմպրեսիոնիստները, Գոգենն ու Վան Գոգը: Ո՛ւր մնաց, թե Այվազովսկին անախրոնիզմ չլիներ մեզ համար: Հետո կամաց-կամաց սկսեցի հասկանալ, և գնալով ավելի ու ավելի համոզվեցի, որ Այվազովսկու ստեղծագործությունը մեծ ֆունկցիա է կատարել և՛ իր կենդանության օրոք, և՛ այնուհետև: Այժմ էլ կատարում է: Գեղարվեստական բարձր մակարդակով, տեխնիկական բացառիկ հմտությամբ նրա մարմնավորած հույզերն ու գաղափարները, մտորոմներն ու իդեալները այսօր էլ արդիական են, շա՛տ արդիական:

- Այնուամենայնիվ, նրա ստեղծագործական մեթոդը, ոճաձևաբանական սկզբունքը, արդեն անցած էտապ, ժամանակավրեպ չէի՞ն իր ապրած օրերի համար, - նորից ու նորից համառում եմ ես:

- Դու գտնում ես, որ Այվազովսկու ռոմանտիզմը և ապա ռեալիզմը նեոկլասիկական-ակադեմիական հիմք ունեն, ճի՞շտ է:

- Ո՛չ միայն հիմք, - պատասխանում եմ, - այլև բնույթ, ընդհանուր ուղղվածություն:

- Թերևս այդպես է: Դա սխալ բնութագրություն չէ: Անտարակույս, նրան, այսպես ասած, մաքուր ռոմանտիկ կամ ռեալիստ չես համարի (Դելակրուա, Կուբրե կամ սերով և` Այվազովսկի …): Այո՛, - ակադեմիական ռոմանտիզմ, ակադեմիական ռեալիզմ: Բայց դրանից չի հետևում, թե նրա գործերը, իրենց ստեղծման օրերին և հետո, անցած-հնացած, ժամանակավրեպ էին: Նրա գործերի պահանջը կա՛ր: Դրանք շատ ու շատ մարդկանց համար սիրելի գործեր էին: Ուրեմն, նրա արվեստը հենց իր` քո ասած հիմքով ու բնույթով հանդերձ հնացած չէր, որովհետև կրկնություն չէր: Եթե այն նեոկլասիցիզմի, ակադեմիզմի կրկնություն լիներ` արվեստային արժեք չէր ունենա ու հետաքրքրություն չէ՛ր էլ առաջացնի ճաշակի և ոչ մի միջավայրում: Առհասարակ, լա՛վ իմացիր, անախրոնիկ միջոցներով արվեստ չես ստեղծի, եթե նույնիսկ, ասենք, Ռեմբրանդտի հանճարով ես օժտված: Եվ ոչ ոք այդպիսով արվեստ չի ստեղծել, արհեստի մակարդակից վեր չի բարձրացրել: Իսկ Այվազովսկու ստեղծածը, կրկնում եմ, արվե՛ստ է, արվեստային է`  ուրե՞մն …

Դավիդի գործերը ակադեմիական էին, իսկ Այվազովսկունը` ակադեմիական-ռեալիստակա՛ն: Հիմա դու կասես, թե Այվազովսկու ստեղծագործական կյանքի երկրորդ (հենց ակադեմիական ռեալիզմի) շրջանում ինքը` բուն ռեալիստական ուղղությունն էլ անցած էտապ էր և իր ավանգարդային դիրքերը զիջել էր իմպրեսիոնիզմին: Բայց այն, որ Այվազովսկու նկարչությունը գեղարվեստական արդյունքի էր հասնում` նշանակում է, թե ակադեմիական ու նոեկլասիկական տրադիցիան, որպես ստեղծագործական ճանապարհ, դեռևս չէր սպառել նորովի բացահայտվելու ու դրսևորվելու իր հնարավորությունները: Այվազովսկին ապացուցեց դա` այդ ճանապարհով ընթանալիս երևան հանելով նոր ուղիներ, ձեռք բերելով նոր արժեքներ: Ես այդպես եմ տեսնում նրա ստեղծագործական կյանքը: Եվ հետո` հո չե՛նք կարող բոլորից (տվյալ դեպքում Այվազովսկուց) պահանջել ռևոլյուցիոներ, մոդեռնիստ, նորարար լինել: Բացի այդ, հիշիր, որ Այվազովսկուն ժամանակակից հենց ֆրանսիական ավանգարդիստներից շատերը` իմպրեսիոնիստներ, ապա սիմվոլիստ-սինթետիստներ և այլ պոստիմպրեսիոնիստներ ստեղծեցին գեղարվեստական ոչ մի արժեք չներկայացնող կամ աննշան արժեք ներկայացնող աշխատանքներ: Այվազովսկու գործերի արժեքն ո՜ւր, դրա՛նցն ուր:

Նյութը`  Ք. Ա. –ի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Գազայի հատվածում երեխաներն ու կանայք թունավորվել են իսրայելցի զինվորականների թողած պահածոներից Ռոնալդուն նշել է կխաղա արդյո՞ք որդու հետ նույն թիմում Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Ռուսաստանը ոչ մեկին չպետք է տեղեկացներ միջին հեռահարության հրթիռի փորձարկումների մասին. Պեսկով Պուտինը կատակ չի անում և, ցավոք, մենք աստիճանաբար գնում ենք դեպի աղետ․ Վուչիչ Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի հարվածից մահացածը Զվարթնոցից էր․ Oragir.News Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համար Սուրեն Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության երկրորդ օրվա եզրափակիչ գոտեմարտերին Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է. Տիգրան Աբրահամյան Հայաստանը պատրաստակամ է աջակցելու ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան Մենք վստահ ենք, որ կարող ենք նորից հասնել Չեմպիոնների լիգա․ Մխիթարյան Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտումՆիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին հարցազրույց կտա Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ Եթե արել ես, մի ափսոսա. ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է արել Լիոնում կայացել է Հայաստանի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններին նվիրված համաժողովՊարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախուման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը Կինը որտե՞ղ, ներքին գործերի նախարար լինելը որտե՞ղ (տեսանյութ)ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Time ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկին Իլոն Մասկի լուսանկարն է«Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերա (տեսանյութ) «Էս վայ-իշխողները այլևս անսեռ, անդեմ, աննյութ մասսա են, որոնց ինչ ասում են, էդ էլ անում են, ոնց ծռմռում են, լիզունի պես ծորում են»․ Մարգարիտա Եսայան Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին 24 ժամ ջուր չի լինի Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Եկե՞լ է երկիր կառավարի, թե՞ մեզ թալանի (տեսանյութ) ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկըՀայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը. Հրաչյա Ռոստոմյան Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է․ Shamshyan Վրաստանում ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները վրաններ են տեղադրել համալսարանի բակում Մենք բաց ենք բանակցությունների համար. Զախարովա Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ելույթով է հանդես եկել Քյարամյանը ՊՎԾ պետ չի նշանակվելու, ոչ մի պաշտոն չի ստանալու. 24News Լուիզա Ներսիսյանը` Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի Շինարարների միության նախագահ Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է․ ՖԱՖ Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան Շուկայից հետ են կանչվել Գեղարքունիքում արտադրված կաթնամթերքի խմբաքանակներ Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները․ MediaHub Խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են․ ՔԿ Արտակարգ վիճակ՝ Սիլիկյան թաղամասում. կոյուղաջրերը ողողել են ամբողջ փողոցը և լցվել քաղաքացիների տները Փաշինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը
Ամենադիտված