Բացահայտվել է Կարբիի «հրեշի» առեղծվածը
ՀասարակությունԱյսօր՝ ապրիլի 18-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի տարածքից Աշտարակի ոստիկանություն են բերման ենթարկել մի տղամարդու:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ ինքը Արագածոտնի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչ Վարդան Վարդանյանն է: Ոստիկանները նրան կասկածում են արդեն տևական ժամանակ Արագածոտնի մարզի Կարբի գյուղը «դիվադադար անելու» և ողջ գյուղը սարսափի մեջ պահելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, մոտ մեկ ամիս է՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում խուճապ է: Գյուղացիները պատմում են ինչ-որ «հրեշի» մասին, որը մութն ընկնելուն պես հարձակվում է մարդկանց վրա, մորթում է փողոցի շներին եւ բակերից գողացված իրերը շաղ է տալիս փողոցներով մեկ: Կանայք ու աղջիկները մութն ընկնելուն պես վախենում են տնից դուրս գալ, իսկ տղամարդիկ բահերով ու լոմերով «զինված» են դուրս գալիս: