Թրամփը խոստովանել է, որ Իրանը Հորմուզի վրայով խոցել է ամերիկյան ուղղաթիռը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երեւանում և մարզերում Ֆրանսիան վերջին ստուգողական խաղում պարտության մատնեց Հյուսիսային Իռլանդիային Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Արտաշատի ՋՕԸ գործադիր տնօրեն Կարեն Բենիամինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից Ո՞րն է մեր երկրի զարգացման իրական բանաձեւը. գործարար, հրապարակախոս Ռուբեն Գրիգորյան (տեսանյութ) ՀԱՊԿ-ը պատրաստվում է «Անխախտ եղբայրություն-2026» զորավարժությանը Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Մանդատներ վերցնելը քաղաքական ինքնասպանությու՞ն․ Վիկտոր Մնացականյանը՝ Euromedia24-ի տաղավարում (տեսանյութ) «Գլուխները պատին են տվել, թե կարող են ղումար խաղալ քվեների վրա»․ ընդդիմությունը կվերցնի՞ մանդատները (տեսանյութ) Ռուսաստանը մնում է ուժեղ. Մեդվեդև. Քրեական հետապնդում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ (տեսանյութ ) Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից 

Մեր լեզուն մեզ միավորելու և դարձնելու է մեկ միասնական բռունցք. Տիգրան Սարգսյան

Հայաստան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի բացմանը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից:

ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք համահայկական բոլոր միջոցառումները և դա է պատճառը, որ հինգ տարի առաջ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ առաջին անգամ ձևավորվեց սփյուռքի նախարարություն, որի նպատակն է համախմբել ողջ հայությանը, աշխարհով մեկ սփռված հայերին: Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր շաբաթ մահանում է մեկ կենդանի լեզու, այսինքն՝ այդ լեզվի կրողները, այդ տեսակը վերանում է երկրագնդի վրայից: 21-րդ դարում էապես ուժգնանում է մրցակցությունը, այդ թվում ազգերի միջև և հասկանալի է, որ ինքնության պահպանության առանցքը, կարևորագույն երաշխիքը մայրենի լեզուն է: Մեր լեզուն է, որ մեզ միավորելու է և դարձնելու մեկ միասնական բռունցք, որը և հնարավորություն է տալու լուծել բազմաթիվ մարտահրավերներ, որոնցով լի է ժամանակակից աշխարհը»:

Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհը թևակոխել է մի փուլ, որին բնորոշ են արագ փոփոխությունները և մեր երիտասարդները պետք է ունակ լինեն չկորցնել մեր ինքնությունը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ինքնության պահպանման շարժիչ ուժը մեր պետությունն է և այդ տեսակետից, վերջին 20 տարիների ընթացքում մեզ հաջողվել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, մարտահրավերներ, վտանգներ, որով լի է և աշխարհը, և տարածաշրջանը: «Մենք մեր պետության ներսում ձևավորում ենք այնպիսի հիմքեր, որոնք երաշխավորելու են հայ երիտասարդի ձգտումը՝ պահպանել իր ազգի արժեքները և ապահովել նրա հարատևությունը: Այդ տեսակետից, այսօր գոյատևման կարևոր պայքար է մղվում Լեռնային Ղարաբաղում: Արցախի խնդիրը մեր ազգի ապագայի խնդիրն է: Արցախի խնդրի ընկալումը երիտասարդության կողմից բնորոշում է այն, թե ինչպիսի ապագա ենք մենք ունենալու, քանի որ մենք համախմբված, միասնական ձևով միայն կարող ենք հասնել Արցախի խնդրի արդարացի լուծման»,- ընգծել է գործադիրի ղեկավարը:

Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ տարածաշրջանում ունենալով հզոր բանակ՝ առաջին անգամ մեր ժողովուրդը հնարավորություն ունի երաշխավորել մեր ազգի անվտանգությունն իր սեփական ռազմական ուժերով, ինչն էլ մեր անվտանգության ապահովման ամենահուսալի երաշխիքն է:

«Ժամանակակից աշխարհը գիտելիքի աշխարհ է և այստեղ է, որ հայ ժողովուրդն ունի հարաբերական առավելություն: Եկել է ժամանակը, որ մեր երիտասարդներն ամբողջ աշխարհին ցույց տան, որ ազգերի մրցակցության մեջ մենք կանք և լինելու ենք, և այդ բնագավառում մենք ունենք տաղանդաշատ երիտասարդներ: 21–րդ դարում մրցակցությունը տեղափոխվել է ինտելեկտուալ, գիտելիքի դաշտ և դա նշանակում է, որ պետության թիվ մեկ խնդիրն այնպիսի կրթական համակարգի ձևավորումն է, որը ձեզ հնարավորություն է տալու ստանալ ժամանակակից, մրցունակ գիտելիք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը կարևորել է ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «Լույս» հիմնադրամի աշխատանքները, որը ֆինանսավորում է աշխարհի լավագույն 10 բուհեր ընդունվող յուրաքանչյուր հայի ուսումը:

Տիգրան Սարգսյանը սփյուռքահայ երիտասարդներին հիշեցրել է, որ մեր ուժը մեր միասնության մեջ է և համոզմունք հայտնել, որ նրանք խորացնելով մայրենի լեզվի իմացությունը՝ կկարողանան այս կարևոր գաղափարը հաղորդել ապագա սերունդներին:

Ապրիլի 22-24-ն անցկացվող համահայկական այս համաժողովին մասնակցում են 500 երիտասարդներ աշխարհի 30 երկրներից:

Քննարկումների միջոցով կբարձրաձայնվեն համազգային կարևորության խնդիրներ և կառաջադրվեն նոր լուծումներ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, լեզվի և մշակույթի, հայապահպանության ուղղությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել ենԹրամփը խոստովանել է, որ Իրանը Հորմուզի վրայով խոցել է ամերիկյան ուղղաթիռը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երեւանում և մարզերում Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունըՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7,595 արձանագրություն․ ՆԳՆՖրանսիան վերջին ստուգողական խաղում պարտության մատնեց Հյուսիսային Իռլանդիային Եվրոպայում շարունակվում են Ուկրաինային աջակցության քննարկումներըՌուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Արտաշատի ՋՕԸ գործադիր տնօրեն Կարեն Բենիամինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից Չեխիան 2027 թվականին առաջին անգամ սեփական տիեզերագնացին կուղարկի ՄՏԿԲուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբՈ՞րն է մեր երկրի զարգացման իրական բանաձեւը. գործարար, հրապարակախոս Ռուբեն Գրիգորյան (տեսանյութ)Հանրության հիմնավոր դիրքորոշումից ու արդարացի տրամադրություններից հետ մնալն անթույլատրելի է, այն էլ՝ այսպիսի վճռորոշ պահերին. Արմեն Այվազյան 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. ԿոբախիձեՀԱՊԿ-ը պատրաստվում է «Անխախտ եղբայրություն-2026» զորավարժությանը Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Հայաստան-Մոլդովա խաղն ավարտվեց ոչ-ոքիԶախարովան արձագանքել է Թաիլանդում դեսպանի կնոջ անվան տակ ներկայացող ռուսաստանցու պատմությանըՌուսաստան–Ուկրաինա հակամարտությունում դիվանագիտական ակտիվություն է նկատվումՄանդատներ վերցնելը քաղաքական ինքնասպանությու՞ն․ Վիկտոր Մնացականյանը՝ Euromedia24-ի տաղավարում (տեսանյութ)Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն ԴաութիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Ուկրաինայի իրավիճակըԼեհաստանի վարչապետը խոսել է Զելենսկու որոշ հայտարարություններից դժգոհության մասինՀակակոռուպցիոն դատարանը վերջին երկու ամսում ստացել է խուզարկության մոտ 400 միջնորդությունՀամաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը«Գլուխները պատին են տվել, թե կարող են ղումար խաղալ քվեների վրա»․ ընդդիմությունը կվերցնի՞ մանդատները (տեսանյութ)Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր՝ Վայքում, Եղեգնաձորում և ԿապանումԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այս շաբաթ Սյունիքում է1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավերՌուսաստանում չեն ցանկանում տեսնել Գերմանիայի ներկայացուցչին որպես ԵՄ հնարավոր միջնորդ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. բժիշկներն արձանագրել են «07»-ի վարորդի մահըՂրղզստանի Հանրապետությունը բարձր է գնահատում ՀՀ-ի հետ ձևավորված միջպետական հարաբերություններն ու համագործակցությունըՈ՞րն է մեր երկրի զարգացման իրական բանաձեւը. գործարար, հրապարակախոս Ռուբեն Գրիգորյան (տեսանյութ)Երևանում հունիսի 9-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսաստանը մնում է ուժեղ. Մեդվեդև. Քրեական հետապնդում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ (տեսանյութ )Արևմտյան մամուլում քննադատել են Կայա Կալլասի հայտարարությունները Ռուսաստանի վերաբերյալ23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն ԱսլանյանՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց Ձորի մարզերումԱրեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակըԶելենսկին հայտարարել է, որ առաջիկա ամիսները կարող են վճռորոշ լինել հակամարտության համար«Գլուխները պատին են տվել, թե կարող են ղումար խաղալ քվեների վրա»․ ընդդիմությունը կվերցնի՞ մանդատները (տեսանյութ)Քաղաքագետը բացատրել է՝ ինչու է Աբրամովիչը ներգրավված Ուկրաինայի շուրջ բանակցային շփումներումՓորձագետը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված արբանյակների դերի մասինՎերջին 2 ամիսներին դատարան է ներկայացվել խափանման միջոց կիրառելու ավելի քան 160 միջնորդություն Ուկրաինան և Լատվիան համաձայնագիր են ստորագրել անօդաչու սարքերի համատեղ արտադրության մասինՄանդատներ վերցնելը քաղաքական ինքնասպանությու՞ն․ Վիկտոր Մնացականյանը՝ Euromedia24-ի տաղավարում (տեսանյութ)Ռուսաստանում տղամարդ է ձերբակալվել ահաբեկչական կազմակերպությանը գումար փոխանցելու կասկածանքովՔրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետի նկատմամբՀայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան
Ամենադիտված