Աննա Ֆրանկի օրագիրը կարող են պոռնոգրաֆիկ բնույթի ճանաչել
Համաշխարհային Մամուլ
«Դրսից, երբ դուք նայում եք այնտեղ, միայն մազեր են երևում: Ոտքերի արանքում փոքրիկ բարձիկների նման փափուկ ինչ-որ բան կա, որը մազածածկույթով է պատված: Հնարավոր չէ տեսնել, թե ինչ կա դրանց ներսում: Երբ նստում ես, դրանք հեռանում են իրարից, իսկ ներսում կարմիր մսանման զանգված է երևում»:
Սա հատված է «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքից, որը հանձնարարվում է ԱՄՆ-ում միջին դասարանի դպրոցահասակ երեխաներին որպես ընթերցանության նյութ: Այս հարցի կապակցությամբ դպրոցականների ծնողները հարց են բարձրացրել գիրքը պոռնոգրաֆիկ բնույթի ճանաչելու համար: ԱՄՆ-ի դպրոցականներից մեկի մայրը բողոքում է. «Այո, գիրքը պոռնոգրաֆիկ է: Այն անհրաժեշտ է գրաքննադատության տակ մտցնել: Այն ցենզուրից դուրս է»,-փոխանցում է Bild գերմանական պարբերականը:
Գեյլ Հորալքեյը պաշտոնապես բողոք է ներկայացրել Միչիգանի Նորդվիլ դպրոցի ուսուցչական խորհրդին: Նա իր արարքը հիմնավորում է «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի սեռական բովանդակությամբ: Այն հանձնարարվում է 7-րդ դասարանի դպրոցահասակ իմ աղջկան, որի ընթերցանության ժամանակ նա անհարմարության զգացողություններ է ապրում. ասում է մայրը:
«Գիրքը շատ ավելի պոռնոգրաֆիկ բնույթի է, քան կարելի է թույլատրել կարդալ 7-րդ դասարանի տղաներին և աղջիկներին»,-ասում է Հորալեքը:
Մայրը դպրոցից պահանջում է ընթերցանության համար պատրաստել գրքի ցենզուրային տարբերակը: Այժմ դպրոցական խորհուրդը քննարկելու է ծնողների ներկայացրած բողոքը: Ներկայացնում ենք այլ հատվածներ գրքից:
«Նախքան 11-12 տարեկան դառնալս ես նույնիսկ չգիտեի, որ գոյություն ունեն ներքին սեռական շուրթեր, որոնք տեսանելի չեն»: Աննա Ֆրանկը նկարագրում է իր սեռական օրգանները, հեշտոցը և զարմացած նշում իր բացահայտումները այդ օրգանների կապակցությամբ:
«Այնքան փոքր է ներքին այս անցքը, որ ես զարմանում եմ, թե ինչպես կարող է դրանից մի ամբողջ երեխա լույս աշխարհ գալ: Այնտեղ նույնիսկ մեկ մատս չի տեղավորվում»,-ապշահար գրում է Աննա Ֆրանկը:
Աննա Ֆրանկը ծնվել է 1929-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Մահացել է 1945-ին ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում: Հրեական ծագմամբ աղջիկն իր ընտանիքի հետ 1934-ին նացիստներից փախել էր Նիդեռլանդներ, ուր թաքնվել էր 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին: Ամստերդամում գտնվող այդ տանն էլ նա գրել է իր օրագրերը: Ավելի քան 2 տարի աղջիկն ապրել է այդ տանը:
Նրա թաքստոցը հայտնաբերվել էր 1944-ին: Նացիստները Աննային և նրա քույր Մարգոյին տեղափոխեցին Օսվենցիում համակենտրոնացման ճամբար, ուր և երկու քույրերը մահացան 1945-ին բռնկված տիֆի համաճարակից:
Աննայի օրագիրը հայտնաբերել և փրկել էր նրանց տան օգնականը: Այն գրքի տեսքով հրատարակվել էր արդեն պատերազմից հետո: Աննա Ֆրանկի օրագիրը համարվում է հրեաների Հոլոքոստի ժամանակաշրջանի կարևորագույն ձեռագիր փաստաթղթերից մեկը: Գիրքը դասվում է աշխարհում ամենաընթերցվող գրքերի շարքին: Նրա գրառումների շնորհիվ մարդկանց հիշողություններում արթուն են մնում նացիստների կողմից կատարված սարսափելի հանցագործությունները:
