Գիտնականները պարզել են, թե ինչպես է ֆոտոռետուշն ազդում ինտելեկտի և գեղեցկության միջև կապի վրա ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Հաղթանակի 5-րդ բրիգադ»-ի շնորհավորանքը Նազիկ Ամիրյանին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինները գնահատող հետազոտությունը կլինի անվճար «Ինչղ օր իր հոր դիմաց դնի թեկնածությունը»․ Վարդան Ղուկասյանն ասում է, Արտյոմ Թումանյանն՝ արձագանքում Լույս չի լինի հարյուրավոր հասցեներում «Խնձորի գործով» արցախցի Ալբերտ Առստամյանը՝ դատարանում Դեմ ենք կեղծ «խաղաղությանը»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջմանը Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Բեգլարյան Սառը ցնցուղ դժոխքում, ուր հայտնվել են հայերը Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը. «Զարթոնք» 

Մոռացված հայը. Երվանդ Շահազիզ

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Գառնիկ Ստեփանյանի «Հոդվածներ և հուշեր» (Կարդացե՛ք նաև՝ «Վաստակաշատ բանասերը, արվեստաբանը, գրողը. Գառնիկ Ստեփանյան») գրքից Երվանդ Շահազիզին նվիրված հուշից մեկ փոքրիկ հատված:

 Տպարանական աշխարհն ինձ առիթ տվեց ծանոթանալու մի այլ ականավոր բանասերի հետ, որն ապրեց մոտ հարյուր տարի, բայց մնաց նոր-նախիջևանցի մտավորականի ազգային կաղապարի մեջ, անհաղորդ նոր գաղափարներին, կենցաղային հեղաշրջումներին: Նրա համար ամեն ինչի չափանիշը իր ժողովրդի մշակույթին ծառայելն էր:

Այդ բանասերը Երվանդ Շահազիզն էր: Մեր ժամանակաշրջանը շատ է երախտամոռ նման ազնիվ նկարագրի տեր մարդկանց հանդեպ: Այսօր Շահազիզի գերեզմանը, եթե ուզեք գտնել` պիտի դժվարանաք, մինչդեռ Երևանում փողոցներ կան հարյուրավոր մարդկանց անունով, որոնց ով լինելն էլ չգիտի ժողովուրդը:

Տասից ավելի ծանրակշիռ գիտական հետազոտություններ, որոնց մեջ «Հին Երևանը», «Նախիջևանը և նախիջևանցին», «Միքայել Ղազարյան Նալբանդյանց», «Նալբանդյանի նամականին», «Խաչատուր Աբովյանի դիվանի» երկու ստվար հատորները և այլն: Քանի՜-քանի՜ մարդիկ պիտի դժվարանային Նալբանդյանի, Պտականյանի, Աբովյանի մասին գրքեր գրել կամ դիսերտացիաներ պաշտպանել, եթե հրապարակի վրա չլիներին ականավոր բանասերի մեղվաջան աշխատանքի արդյունք այդ գրքերը, նրա ժամանակակցի հուշերը 19-րդ դարի բազմաթիվ գրողների, արվեստագետների մասին:

Երևանի գրականության և արվեստի թանգարանի հիմնադրումը պարտական ենք Շահազիզին, պարտական ոչ թե այն իրողությամբ, որ նա եղել է այդ թանգարանի առաջին վարիչը, այլ այն փաստով, որ Շահազիզի անձնվեր, հայրենասիրական ջանքերի շնորհիվ է Նոր – Նախիջևանից Հայաստան տեղափոխվել արխիվային և թանգարանային վիթխարի հարստություն` Միք. Նալբանդյանի, Պետրոս Ադամյանի, Պատկանյանի և այլոց բազմահարուստ արխիվները, ինքնագրերը, անձնական օգտագործման իրերը, հազվագյուտ ու հնատիպ գրքերը, որոնց նյութական արժեքը շատ դժվար պիտի լիներ որոշելը միլիոններով անգամ, մինչդեռ այդ ազնիվ հայը դրանց տեղափոխումն անգամ կատարել է իր վտիտ քսակով …

Կարճահասակ, փոքրամարմին, նիհարավուն մարդ էր Շահազիզը, որդեն 75 տարեկանի մոտ ծերուկ, երբ շարում էի նրա գրքերը, թվում էր, թե վերջին տարիներն է ապրում, սակայն ապրեց 18-20 տարի, հասավ հարյուրամյակի շեմքին, վախճանվեց 1951 թ., մեկ դարից զեղչելով ընդամենը հինգ տարի:

Բանավոր խոսքի մեջ նկատել էր 1860-1870-ական թվականների բուրմունք. օգտագործում էր գրաբարյան արտահայտություններ. Սոքա, դոքա, նոքա էր ասում` սրանք, նրանք, դրանքի փոխարեն: նա էլ, Աճարյանի և այլ ականավոր հայագետների նման չկարողացավ հաշտվել աբեղյանական ուղղագրության հետ: Գրում, անգամ գրքերը մակագրում էր ավանդական ուղղագրությամբ:

Մինչև մահն էլ մնաց 1860-ական թվականների ազնիվ խմորով շաղախված ավանդական հայը:

Երվանդ Շահազիզի գրաշարը եղել եմ 1930-1935 թվականներին: Շարել եմ նրա «Հին Երևանը» և «Դիվան Միքայել ՆՄալբանդյանի» գրքերը: Մի ուրիշը, եթե ցանկանար անգամ, պիտի չկարողանար անել այն, ինչ արել է Նալբանդյանի կյանքով ու գործով դեռևս 1880-ական թվականների կեսերից զբաղվող, շատ երևույթների մոտիկից իրազեկ այս կենդանի վկան:

«Հին Երևանից» էլ շատ բան սովորեցի, մոտիկից ճանաչեցի Հայաստանի մայրաքաղաքի հնամյա պատմությունը, հաղորդակից դարձա այս քաղաքի գլխին եկած փորձանքներին, բայց, այլ էր Միքայել Նալբանդյանի դիվանը: Այդ գիրքը ինձ տեղափոխեց մեկ հարյուրամյակ առաջվա մթնոլորտը, հաղորդակից դարձրեց մեծ հեղափոխականի կյանքի բոլոր ելևէջներին, մինչև Կամիշինի ահասարսուռ տարիները: Կարդում էի այդ ամենը ու երևակայությամբ լինում Նալբանդյանի հետ, աստիճանաբար ավելի ու ավելի սիրում, հոգով կապվում հայ ազատագրական պայքարի այդ ճշմարիտ առաքյալին:

շարունակելի

Նյութը`  Ք. Ա.-ի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գիտնականները պարզել են, թե ինչպես է ֆոտոռետուշն ազդում ինտելեկտի և գեղեցկության միջև կապի վրաՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Հաղթանակի 5-րդ բրիգադ»-ի շնորհավորանքը Նազիկ Ամիրյանին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինները գնահատող հետազոտությունը կլինի անվճար «Ինչղ օր իր հոր դիմաց դնի թեկնածությունը»․ Վարդան Ղուկասյանն ասում է, Արտյոմ Թումանյանն՝ արձագանքում Լույս չի լինի հարյուրավոր հասցեներում«Խնձորի գործով» արցախցի Ալբերտ Առստամյանը՝ դատարանում Դեմ ենք կեղծ «խաղաղությանը»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջմանը Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Բեգլարյան Սառը ցնցուղ դժոխքում, ուր հայտնվել են հայերը Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը. «Զարթոնք» ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությու՞ն», թե՞ «ռեյդերային զավթում». Հետք Պուգաչովային ստիպել են հետաձգել նոր ալբոմի թողարկումը25 միլիոն 59․065 դրամ՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառման համար․ մատակարարն էլի նույն ՍՊԸ-ն է ընտրվել Անհապաղ դադարեցրեք այս աղետաբեր քաղաքականությունը․ Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ «Վաճառեցին Հայրենիքը, նույն 30 արծաթով»․ Ռուբեն Մխիթարյանը նոր հոլովակ է հրապարակելԲաքվի դատարանում Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը պատասխանել են իրենց ուղղված հարցերին. Հետք Գուտերեշը ողջունում է Բաքու-Երևան խաղաղ բանակցությունների ավարտը Անվանվել է առանց դեղամիջոցների շագանակագեղձի քաղցկեղի պոտենցիալը բարելավելու միջոցՈրտե՞ղ է Արցախի վերջին պաշտպանության նախարարը. Վահագն Վարագյան Ոստիկանները հայտնաբերել են «BMW»-ով ծաղկի խանութից արհեստական ծառ գողացած կեղծ Կարաբալայի ընկերոջը Անի Լորակը իսպանացու հետ հարսանիքից հետո սոցցանցերում հրապարակում է արելՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ «Ոչ ոք չէր ասել, թե ինչքան դшժան հոգեբանական վիճակում եմ հայտնվելու, բոլորը նկարագրել էին մայրության միայն վարդագույն կողմը». Լարա Առաքելյան ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը BMW-ն հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում «Автотор»-ում հավաքված մեքենաների համարՍպառնացել են Ալեն Սիմոնյանին և իր երեխային, նա դիմել է իրավապահներին Խորվաթիան ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Բժիշկները բացատրել են, թե ինչպես կարելի է գնահատել ձեր առողջական վիճակը՝ հրում վարժության միջոցովՀանձնվելուց հրաժարվելու դեպքում Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականները կոչնչացվեն. ՄեդվեդևԱնկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքության առանցքն է․ Ոսկանյան ՀՀ ՆԳՆ-ն ահազանգում է կեղծ վարորդական վկայականների վաճառքի կիբեռմարտահրավերի մասին ՄԱԿ-ի դատարանի դատավորը մեղավոր է ճանաչվել երիտասարդ կնոջը ստրկության դրդելու մեջ«Նոան» 13 անընդմեջ հաղթանակ է տարել ՀՊԼ ընթացիկ առաջնությունումՊերուացի ձկնորսը ողջ է մնացել՝ 95 օր բաց ծովում մնալուց հետոԱդրբեջանն իր «դատավարություններով» հաշվարկել է, որ ՀՀ-ի «պատճառած վնասը» գերազանցում է 11 մլրդ ԱՄՆ դոլարը․ Թաթոյան Փաշինյանը ՀՀ-ում ադրբեջանական շահերի փաթեթավորող է աշխատում. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Անվանվել է դիետա, որը մեծացնում է երիկամներում քարերի առաջացման վտանգըՌԴ ԱԳՆ-ն ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է Թեհրանի հայ կանանց բարեգործական ընկերության ներկայացուցիչներին ԱՄՆ-ն և Ուկրաինան ավարտեցին հանածո վառելիքի վերաբերյալ բանակցությունները. ՍտեֆանիշինաՏատյանա Բուլանովան հայտարարել է իր կյանքում կտրուկ փոփոխությունների մասին. ահա թե ինչ է պատահելՌադայի պատգամավորը ցնցող հայտարարություն է արել Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի մասինԱլթայում կինը ծննդաբերության ժամանակ է իմացել, որ հղի էՄարկ Քարնին պաշտոնապես դարձավ Կանադայի վարչապետ «ՔՊ-ի պոպուլիզմը սահմաններ չունի»․ Կարեն Մալխասյան Դա խաղաղության պայմանագիր չէ, այլ Հայաստանի երկրորդ կապիտուլյացիան․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Երջանկության հորմոնն օգնում է պահպանել «վատ» հիշողություններ. Պարզել են գիտնականները
Ամենադիտված