60 հազար ստացողները երբեք չեն կարող միասնական լինել
Բլոգոսֆերա
Կարեն Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««ՕՏԱՐՎԱԾՆԵՐԸ». 60 ՀԱԶԱՐ ՍՏԱՑՈՂԸ ԵՐԲԵՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ
Ամեն անգամ, երբ քաղաքական գործիչները օգտագործում են իրենց քաղաքական ֆիշկան' միասնության գաղափարը հիշում եմ սպարապետ Վազգեն Սարգսյանի անմահ արժեքավոր խոսքերը հնչեցրած 1999թ-ի հունվարի 29-ին ՀՀԿ-ը համագումարի ժամանակ' Հայաստանին անհրաժեշտ է իրական-ինքնագիտակցական միասնություն:
Զարգացնելով, այս հրաշալի խոսքերը ուզում եմ ավելացնել, որ արտաքին քաղաքականության մեջ դա դեռ հնարավոր է, քանզի չքավորությունը, որում զգալի տեղ են զբաղեցնում մտավորականները բազմիցս ապացույցել են, որ երկրի թշնամինների դեմ պայքարում նրանք, ոչ թե միասնական, այլ նաև որոշիչ դերակատարում ունեն, իսկ ինչ դերակատարում կարող է ունենալ չքավորությունը երկրի սոցիալ տնտեսական ոլորտում, ոլորտ, որտեղ որոշիչ փաթեթը այն մարդկանց ձեռքում է, ովքեր կարծում են, որ չքավորությունը դա աշխատել չցանկացող զանգված է, այլ ոչ թե շուկայական հարաբերություններում չկայացած իրավիճակ: Վազգեն Սարգսյանը ի տարբերություն նորայհայտ քաղաքական գործիչների հասկանում էր, ինչ բարդ պրոցեսս է իրենից ներկայացնում միասնության գաղափարը, հենց այդ պատճառով էլ նա շեշտը դնում էր իրական-ինքնագիտակցական միասնության վրա, քանզի իրական բառը շատ փակագծեր է բացում:
Այդ պատճառով, երբ նորաթուխ քաղաքական գործիչները առանց գիտակցելու լոկ հնչեցնելու համար գոչում են` մենք պետք է միասնական լինենք, նրանք երևի չեն հասկանում, որ իրենց հնչեցրածը նմանվում է “բարբաջանքի”:
Նմանվում է բարբաջանքի, քանզի ինչպես կարող է միասնական լինել այն մարդը, որի եկամուտները համարյա հավասարազոր են զրոյի: Այո նմանվում է բարբաջանքի, քանզի`
Քանզի անհնար է, որպեսզի քաղաքացին այս թանկ ու կրակ պայմաններում ստանալով լումաներ մտածի, ինչ, որ վեհ գաղափարների մասին
Քանզի անհնար է, չէ, որ օր օրի վատանում է մարդկանց սոցիալ տնտեսական վիճակը, ով կարող է արտագաղթում է, իսկ ով չէ, վերածվում է “մարգինալի”:
Քանզի գումար չլինելու պատճառով նա պատշաճ պաշտպանված չէ դատաիրավական համակարգի կողմից
Քանզի գումար չլինելու պատճառով նրա երեխաները նույնիսկ մինիմալ ուսում ստանալու հնարավորություն չունեն
Քանզի նա այսպիսի եկամուտների պարագայում զրկված է առողջապահական հարթության ծառայություններից
Քանզի նա առավոտից երեկո մտածում է` ահա մոտենում է կոմունալ վճարների մուծման ժամկետը
Միտքս ավարտելով ոզում եմ դիմել իշխանամետ հասարակւթյանը, փնտրեք միասնության բանաձևը, այս համատեքստում»:


















































Ամենադիտված
Լավրովը շոկային հայտարարություն է արել. Ձերբակալվել են քրեական հեղինակություններ (տեսանյութ)