Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ով են ԱԳՆ և ՊՆ նախարարները. Շարմազանով (տեսանյութ) Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Պարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին 

«Սա «Մամա Ռոզան» է Ստամբուլի». Բավական Խաչատրյանի առնչությամբ այս խոսքի հեղինակի հաղորդումից հետո քրեական գործ է հարուցվել (տեսանյութ)

Վերլուծական

Ադրբեջանցիները նույնիսկ հատուկ գնում են Թուրքիայում գտնվող պոռնկատներ' այնտեղ մարմնավաճառությամբ զբաղվող կամ սեռական շահագործման ենթարկվող հայ կանանց հետ սեռական հարաբերություններ ունենալու, մեկը մյուսին հայուհի նվիրելու համար: Այս տեղեկատվությունը փոխանցողը հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանն է:
Եթե որևէ մեկը 1988 թվականին Ազատության հրապարակում համարձակվեր բարձրաձայն կանխատեսել, որ 2016 թվականին նման բան է լինելու, հենց միայն այդ մառազմատիկ կանխատեսման համար ներկաները նրան հավանաբար տեղում շանսատակ կանեին կամ առնվազն կջարդեին քիթումռութը: Մինչդեռ այսօր հայ կանանց մարմնավաճառությունն ու սեռական շահագործումը Թուրքիայում, Էմիրություններում և այլուր, որքան էլ ցավալի, բայց և դաժան իրականություն է:

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում 2016թ. փետրվարի 16-ին հանդես գալով մամուլի ասուլիսով, հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը վերը մեջբերվածից բացի, հրապարակած այլ տեղեկությունների թվում ասել է նաև.

«Ես մի լուսանկար եմ ուզում ցույց տալ, սա անպայման կհրապարակեք, սա «Մամա Ռոզան» է Ստամբուլի, անունը' Բավական, իսկական անունը, ազգանունը' Այվազյան, բայց այս կինը ունի չորս հատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության անձնագիր, և Հայաստանի Հանրապետությունից դեռատի տարիքի, պատանի տարիքի աղջիկներին Կիրովական, Վանաձոր, ուզում եմ ասել, Շիրակի մարզի տարբեր քաղաքներից հայուհիներին խաբելով' բարձր աշխատավարձով քեզ գործ եմ ճարել, տանում է և Թուրքիայի տարբեր պոռնկատներում, բորդելներում աշխատեցնում է այս կինը:

Հետաքրքիր է, որ Հայաստանի Հանրապետության կողմից հետախուզվող այս կնկան չեն ճարում, ես այս կնկան տունը գիտեմ, ձեռքի հեռախոսը գիտեմ, որտեղ է ապրումն էլ գիտեմ, իրա բոլոր շրջապատը գիտեմ, և Ստամբուլում մարդ չկա չիմացող այս տիկնոջ մասին, բայց ձայն բարբառո հանապատի: Նման կանայք ինչքան ուզես կան, բայց սա առանձնահատուկ երևույթ է այդ մնացածի մեջ, իսկական հանցագործ, որովհետև դեռ նոր Հրազդան քաղաքից երեք հատ աղջիկ է տարվել, պոլսահայերն այդ երեք աղջիկներին, պոռնկատնում հայտնված երեք աղջիկներին, ուրեմն, գտել, հանել էին պոռնկատնից, ասել էին' մենք ձեզ, ինչքան պետք է, փող կտանք, գնացեք, մի՛ արեք այդ բանն այստեղ, խնդրում ենք, մեր ազգի, այսպես ասած, ճակատին բիծ է սա, երբևէ չեն ասել հայը մարմնավաճառ է Թուրքիայի Հանրապետությունում, այսօր, ցավով, շատ ցավով, ասում է' ես նման ցավ չեմ ապրել, ադրբեջանցիները հատուկ գնում են այդ պոռնկատները մեկը մյուսին հայուհի նվիրելու համար: Հասկանո՞ւմ եք դուք… Այս աստիճան ստոր արարք չի կարելի թույլ տալ…»:

Այո, նման ստոր, ավելի ճիշտ, ստորագույն արարքի անթույլատրելիության առումով լիովին համամիտ լինելով պարոն Հացպանյանի հետ, հուսանք ու պատկան մարմիններից պահանջենք, որ Թուրքիայում և այլ պետություններում հայ կանանց ներգրավմամբ կավատությամբ զբաղվող կամ հայ կանանց սեռական շահագործման ենթարկող ՀՀ բոլոր քաղաքացիները խստագույն պատասխանատվության կենթարկվեն, իսկ ՀՀ քրեական օրենսգիրքը վերոնշյալի առումով համապատասխան փոփոխությունների կենթարկվի' այդ հանցավոր բիզնեսի կազմակերպիչների և նրանց հովանավորների պատասխանատվությունն առավել խստացնելու համար:

Ինչ վերաբերվում է վերոնշյալ կնոջ' Բավական Խաչատրյանի (Հացպանյանի պնդմամբ' տվյալ անձն ունի նաև այլ անձնագիր և ազգանուն' Աբազյան, որն ասուլիսում շփոթել է Այվազյան ազգանվան հետ) «Մամա Ռոզա» լինել-չլինելուն, ապա դա առաջիկայում, երբ Հացպանյանը կներկայացնի իր հիմնավորումները, կպարզի դատարանը կամ արդեն ՀՀ քննչական կոմիտեն: Բացատրենք…

Բավական Խաչատրյանի ներկայացուցիչը' փաստաբան Արտուր Հարությունյանը, ժխտելով ասուլիսում իր վստահորդի առնչությամբ Հացպանյանի ասածները, նաև վերջինիս դեմ հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարան' խնդրելով պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել Բավական Խաչատրյանին «Մամա Ռոզա» անվանելու համար, նույն լրատվամիջոցներով (որոնք ներկայացրել են իր վստահորդի վերաբերյալ ասուլիսում Հացպանյանի հայտնած հիշյալ տեղեկությունները) հրապարակային հերքում տալ զրպարտության համար, Ս. Հացպանյանից հօգուտ Բ. Խաչատրյանի բռնագանձել 2 միլիոն դրամ' լրատվամիջոցներով տարածած զրպարտության համար, և 1 մլն դրամ' «որպես վիրավորանք հասցնելու համար ոչ նյութական վնասի փոխհատուցում»:

Վերոնշյալի կապակցությամբ առաջիկա դատական նիստը նշանակված է ս. թ. հունիսի 22-ին, սակայն մինչ այդ Սարգիս Հացպանյանը, ինչպես նաև ևս մեկ անձ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչություն: Այստեղ նրանց հաղորդումների հիման վրա ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչությունում նախապատրաստված նյութերը մոտ 10 օր առաջ ըստ ենթակայության հանձնվել են ՀՀ քննչական կոմիտե:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչը քննարկելով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում Սարգիս Հացպանյանի և Գ. Ս.-ի հաղորդումների կապակցությամբ նախապատրաստած նյութերը, պարզել է, որ 2016թ. հունիսի 3-ին Սարգիս Հացպանյանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի բնակչուհի Բավական Խաչատրյանը տևական ժամանակով բնակվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, Հայաստանի Հանրապետությունից հավաքագրել և Թուրքիա տեղափոխելուց հետո սեռական և աշխատանքային շահագործման է ենթարկել մի շարք կանանց, ինչպես նաև կատարել է այլ հանցագործություններ:

2016թ. հունիսի 4-ին Վանաձոր քաղաքի բնակչուհի Գ. Ս.-ն ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ Բավական Խաչատրյանը խաբեությամբ' Ստամբուլ քաղաքում հավաքարարի աշխատանք տրամադրելու կեղծ խոստումներ տալով, հավաքագրել ու Թուրքիա տեղափոխելուց հետո իրեն ենթարկել է աշխատանքային շահագործման, ինչպես նաև բռնություն գործադրելով և այդպիսիք գործադրելու սպառնալիքներ տալով, փորձել է ենթարկել սեռական շահագործման:

Սարգիս Հացպանյանի և Գ. Ս.-ի հաղորդումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն: Նկատի ունենալով, որ Սարգիս Հացպանյանի և Գ. Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 55-րդ, 175-176-րդ, 180-182-րդ և 187-րդ հոդվածներով, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչը 2016թ. հունիսի 9-ին որոշել է դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի («Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը») 1-ին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ և կատարել նախաքննություն:

Նախաքննությունն այժմ ընթացքում է, առաջիկայում դեռ շատ բան կա պարզելու, Բավական Խաչատրյանի' ՀՀ քաղաքացու առնվազն երկու անձնագիր, երկու ազգանուն ունենալու հարցը պարզելու գործով զուգահեռաբար կզբաղվենք նաև մենք:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը' այստեղ:

Լուսանկարում' Բավական Խաչատրյանը

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ով են ԱԳՆ և ՊՆ նախարարները. Շարմազանով (տեսանյութ) Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Կրեմլը հայտնել է՝ ինչու են Ռուսաստանին անհրաժեշտ միգրանտներըԵրևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահինՊարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին (տեսանյութ)ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ Ռուսական հարվածի հավանականության պատճառով՝ Գերագույն Ռադան չեղարկել է նիստը2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99 000 դոլարը Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում Նոյեմբերի 22-ի աստղագուշակԿիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի` երկիրը չի կարող ինքնիշխան լինել Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան Սև բերետավորների՝ ցուցարարների վրա հարձակումները համակարգող Հայկ Բաբայանը ծանր է տարել մեր հրապարակումը. Լիա Սարգսյան Ես շատ կուզեմ Ձեզ անվճար պաշտպանել, պարոն Աղազարյան․ Արսեն ԲաբայանՈստիկանության կապիտան է մահացել վթարից Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուսաստանն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին, վերջինն էլ՝ Ուկրաինային․ Պեսկով «Հրապարակ». 3 միլիոն դրամը փող չէ՞Փաշինյանը նորից վտանգավոր ուղե՞րձ ունի. հարցազրույց կտա Պետրոս Ղազարյանին«Իրավունք». Նարեկ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար«Հրապարակ». Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին«Հրապարակ». Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր ՊողոսյանըԱյս մթերքները քայքայում են լյարդը Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Գազայի հատվածում երեխաներն ու կանայք թունավորվել են իսրայելցի զինվորականների թողած պահածոներից Ռոնալդուն նշել է կխաղա արդյո՞ք որդու հետ նույն թիմում Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Ռուսաստանը ոչ մեկին չպետք է տեղեկացներ միջին հեռահարության հրթիռի փորձարկումների մասին. Պեսկով Պուտինը կատակ չի անում և, ցավոք, մենք աստիճանաբար գնում ենք դեպի աղետ․ Վուչիչ Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի հարվածից մահացածը Զվարթնոցից էր․ Oragir.News
Ամենադիտված