Մոնիկա Բելուչին եւ Թիմ Բյորթոնը ցնցում են առաջացրել Մարոկկոյի միջազգային կինոփառատոնում Անջելինա Ջոլին կնկարահանվի բարձր նորաձեւության մասին ֆիլմում Այս մրգի պատճառով մարդիկ հայտնվում են վիրաբույժի դանակի տակ. ինչո՞ւ է ձմռանը վտանգավոր խուրման ուտելը Բժիշկը թվարկել է այն ապրանքները, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր ամանորյա սեղանին Լավագույն սուրբծննդյան տոնավաճառները ԱՄԷ-ում Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Սլովանի» հաղթանակին (տեսանյութ) Լույս չի լինելու․ հասցեներ Թույլ ձյուն կտեղա. եղանակը դեկտեմբերի 2-ից 6-ը Համայնքային ոոստիկանները մետրոյի տարածքում ձերբակալել են անչափահաս տղայի նկատմամբ ոտնձգություն կատարած կասկածյալին «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ զիջեց «Սպարտակ»-ին Քրիստոս մարդու կյանքում ներկա է, Քրիստոսի ներկայությունը փոխում է մարդու կյանքը. վարդապետ Զարգարյան «Ֆիորենտինա»-«Ինտեր» խաղն ընդհատվել է. «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստը ուշագնաց է եղել 

Սերժ Սարգսյանի շանտաժը՝ Կարեն Կարապետյանին…

Վերլուծական

Ինչպես հայտնի է, օրերս նախագահ Սարգսյանն այցելել էր կառավարություն՝ իր խոսքը հղելու դրա նորանշանակ անդամներին ու կատարելու այն շեշտադրումները, որոնք այսուհետ հանդիսանալու են այն հիմնական ելակետը, որից ելնելով Կարապետյանի կառավարությունն առաջիկայում ծրագրելու և իրականացնելու է իր քայլերն՝ ուղղված երկրի տնտեսության զարգացմանը: Տեղի ունեցածում, սակայն, ամենաուշագրավն այն է, որ նախագահի՝ նախարարներին ուղղված խոսքում նշմարվում էին որոշակի երանգներ ու թաքնված ուղերձներ, որոնք, ըստ էության, բացահայտում էին այն պրոցեսները, որ նեկայումս ընթանում են իշխանական բուրգի ներսում:

Առաջին բանը, որ աչք է զառնում նախագահի հնչեցրած ելույթում, այն է, որ Սարգսյանի սպասելիքները Կարապետյանի կառավարությունից ակնհայտորեն գերագնահատված են, ինչը չի կարող մի շարք հարցականներ չառաջացնել, քանի որ երկրի տնտեսության զարգացման ողջ հեռանկարն ու հնարավորությունները կապել ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեցող կառավարության հետ, մեղմ ասած, կասկածանք է հարուցում, քանի որ ներկայումս բոլորն են հասկանում՝ նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում Կարապետյանն ու իր թիմը չեն կարող այնպիսի ռեժիմով աշխատել, որպեսզի հնարավոր լինի ապահովել այն ցուցանիշները, որոնք ակնկալվում են նրանցից: Ավելին՝ ակնհայտ է նաև, որ Սարգսյանի՝ Կարապետյանի  նկատմամբ դրսևորած բացարձակ վստահությունը կարող է ինչ-որ մի պահից սկսած աշխատել ոչ թե հօգուտ նորանշանակ վարչապետի, այլ՝ ընդդեմ, քանի որ Սարգսյանն իր ելույթում, ըստ էության, սահմանում է մի նշաձող, ստանդարտ, որին հասնելը, վստահաբար, վեր է լինելու Կարապետյանի ու նրա թիմի ուժերից: Իսկ նախագահի ակնարկը, թե պետք է լինել հաստատակամ ու նեղացկոտ կեցվածք չընդունել, ուղղակիորեն ակնարկում է այն, որ Սարգսյանի՝ ներկայիս կառավարության նկատմամբ ունեցած հետագա վերաբերմունքը պայմանավորված է լինելու այն արդյունքներով, որոնք գրանցվելու են առաջիկայում, իսկ սպասելիքների չարդարացումն ինքնաբերաբար ունենալու է խիստ տհաճ հետևանքներ: Ասել կուզի՝ նախագահի՝ կառավարությանն ուղղված խոսքում ավելի շատ շանտաժի տարրեր կային, քան' աջակցության, ինչը, բնականբար, պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից գլուխ հանելու համար հարկավոր է դրանք դիտարկել Կարապետյան-Սարգսյան հարաբերությունների համատեքստում:

Չնայած առաջին հայացքից նախագահ-վարչապետ հարաբերությունները կարող են միանգամայն անամպ ու ջինջ թվալ, փաստը, սակայն, որ այդ հարաբերություններում դեռևս բացակայում է լիարժեք ու աներկբա փոխվստահության կարևորագուն տարրը, թույլ չի տալիս մեզ՝ դրանք գնահատելու բացարձակ անամպ, քանի որ որքան էլ թվա, թե Սարգսյանի՝ Կարապետյանի նկատմամբ ունեցած վստահությունը բացարձակ է, անհերքելի իրողությունն այն է, որ նախագահն այսօր խնդիր ունի վերահսկողություն պահպանելու բոլորի վրա՝ անկախ ամեն ինչից: Ուստի՝ սատարելով Կարապետյանին, Սարգսյանի առաջ խնդիր է ծառացած վերահսկել նրան ու թույլ չտալ երկրում երկիշխանության հաստատում, ինչպես դա եղել էր Հովիկ Աբրահամյանի օրոք, որից ձերբազատվելու համար նախագահը ստիպված էր բազմաքայլ ու խորքային կոմբինացիաներ մշակել ու իրականացնել: Որպես ճնշման հիմնական լծակ, դատելով նախագահի ելույթից, այս անգամ հանդես են գալու տնտեսական ցուցանիշները, որոնք, եթե բարձր չլինեն ու տնտեսությունը շարունակի դոփել տեղում, կարող են իսկական գլխացավանքի վերածվել Կարապետյանի համար, ով այսպես թե այնպես, հայտնվելու է ռիսկի տակ՝ կորցնելով համակիրներիրների այն բանակը, որ հիմա ունի: Ասել կուզի՝ Սարգսյանն ակնարկում է, որ այլևս ամեն բան կախված է լինելու կառավարության հնարամտությունից, ու եթե այսքանից հետո Կարապետյանի թիմն իրեն չարդարացնի, ուրեմն՝ թող հետո ոչ ոքի չմեղադրի. հետևանքները ճակատագրական են լինելու:

Իսկ այս ամենն, իր հերթին, նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, Կարապետյանին այդպես էլ չի հաջողվի դուրս գալ Սերժ Սարգսյանի ստվերից ու վերածվելու ինքնուրույն քաղաքական ֆիգուրի՝ մի բան, որն այնքան ձեռնտու է Սարգսյանին,ու որը տեղավորվում է նրա պլաններում. Կարապետյանն ընդամենը մենեջեր է՝ զուրկ քաղաքական որևիցե հենարանից, որ սեփական գոյությունը պահպանելու համար ստիպված է լինելու մշտապես ապավինել Սարգսյանի բարի կամքին. առանց նախագահի աջակցության՝ նրան ուղղակի կհոշոտեն:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մոնիկա Բելուչին եւ Թիմ Բյորթոնը ցնցում են առաջացրել Մարոկկոյի միջազգային կինոփառատոնում Անջելինա Ջոլին կնկարահանվի բարձր նորաձեւության մասին ֆիլմում Այս մրգի պատճառով մարդիկ հայտնվում են վիրաբույժի դանակի տակ. ինչո՞ւ է ձմռանը վտանգավոր խուրման ուտելը Բժիշկը թվարկել է այն ապրանքները, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր ամանորյա սեղանին Լավագույն սուրբծննդյան տոնավաճառները ԱՄԷ-ում Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Սլովանի» հաղթանակին (տեսանյութ) Լույս չի լինելու․ հասցեներԹույլ ձյուն կտեղա. եղանակը դեկտեմբերի 2-ից 6-ը Համայնքային ոոստիկանները մետրոյի տարածքում ձերբակալել են անչափահաս տղայի նկատմամբ ոտնձգություն կատարած կասկածյալին «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ զիջեց «Սպարտակ»-ինՔրիստոս մարդու կյանքում ներկա է, Քրիստոսի ներկայությունը փոխում է մարդու կյանքը. վարդապետ Զարգարյան «Ֆիորենտինա»-«Ինտեր» խաղն ընդհատվել է. «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստը ուշագնաց է եղելՊուտինը նոր պահանջ է մտցրել վարորդների համար Արամ Ա-ն քննարկել է Լիբանանը, Հայաստանը, Սփյուռքը, տարածաշրջանը հուզող հարցերն ու մարտահրավերները Սիրիան շարունակում է պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ․ Ասադը՝ Իրանի ԱԳ նախարարին Վրաստանի Առաջին ալիքի արտակարգ հայտարարությունը Ինքնաառաջադրվել եմ Փաշինյանի փրայմերիզին` որպես Գյումրու ղեկավարի ԺՊ թեկնածու․ Սարուխանյան Սիրիայի և Իրանի հետ սահմանները կփակվեն Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարվել է, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում ցուցարարների դեմ Զինյալներն ամբողջությամբ գրավել են Հալեպը, Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է հայ համայնքին տիրություն անել. սիրիահայ պատգամավորՀանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ին Եռօրյա աշխատանքային այցով գտնվում եմ Ֆրանսիայում․ Իշխան Սաղաթելյան«Հայկական դժոխքի» հեղինակը մեզ մտցնում է Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ․ Արմեն Աշոտյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ վիրավորներ կան Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ եվրաինտեգրումից հրաժարվելու պատճառով Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի փոխչեմպիոն Թբիլիսիում ցուցարարները վնասել են խորհրդարանի 48 սենյակ Ռուսաստանի Դաշնության 2025 թվականի բյուջեի 40 տոկոսը կուղղվի պաշտպանական ծախսերին Բաքվի բարբարոսական վարչախումբը լծված է «արդարացնելու» Սիրիայում ծայրահեղական ահաբեկիչներին. Վարդան Ոսկանյան Արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշում. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները հիվանդանոցում են Հալեպում հայկական դպրոցներն ու եկեղեցին այսօր փակ են եղել, հիմնական խնդիրը հացի ապահովումն է Միրզոյանը մեկնում է Նիդերլանդներ․ կմասնակցի ՄՔԴ պետությունների վեհաժողովի նիստին Ամենայն հայոց սուտասանը եկել ու հիմա էլ քարոզում է կրթություն. Ռուբեն Մելիքյան Դեպի Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհն ունի հետաքրքիր առանձնահատկություն, ինչի մասին քչերը գիտեն․ Մեսրոպ Առաքելյան Վերին Լարսը փակ է արդեն 5-րդ օրը. 863 հայկական բեռնատար սպասում է հերթում Հայտնաբերվել է ատրճանակով շրջող անչափահաս Հալեպում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել Ռումինիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակությունը կժամանի Հայաստան ՀՀ ԱԳՆ–ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ անցնող շաբաթվա ընթացքում Ֆինլանդիա կատարած այցը Մուրադովը նշանակվել է ՌԴ ցամաքային զորքերի փոխհրամանատար Վրաստանի իշխանությունները կխոսեն միայն ԱՄՆ նոր վարչակազմի հետ75 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Նիլս Արեստրուպը Ռուսաստանյան և սիրիական ինքնաթիռները ինտենսիվ ռմբակոծում են ահաբեկիչների հսկողության տակ գտնվող Իդլիբը52-ամյա Սոֆյա Վերգարան՝ լողազգեստով (լուսանկար)Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնումԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ ժամը 17։00-ի դրությամբԶովունիում «Լադա»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնինՄեդվեդևը հայտարարել է, որ Վրաստանը շարժվում է դեպի մութ անդունդ Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 1-ին
Ամենադիտված