23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի գործունեությունը Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին Հալեպում մարտեր են ընթանում զինյալների և սիրիական բանակի միջև Գազալցակայանում պայթյունից տուժած քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է Վրաստանում այլևս ապահով տեղ չի մնացել․ Զուրաբիշվիլի Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշի մարզում Realpolitik․ Կայսրության խանձված թևերը (տեսանյութ) Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել զինծառայության համար պիտանիության չափորոշիչներում Ջրցան մեքենաներ, հատուկ նշանակության ջոկատներ․ իրավիճակը՝ Վրաստանում (տեսանյութեր) ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի Հայաստան Ավստրալիայում տղամարդը գտել է հնագույն երկնաքարի կտոր 

Կարեն Կարապետյանի «աջ ձեռքը»…

Վերլուծական

Կարեն Կարապետյանի՝ հայաստանյան իրականության կարևորագույն ու այլևս անբաժան մասնիկը դառնալուն զուգահեռ, երբ երկրում ձևավորվում էր նոր կառավարություն, ու ցրվում հինը, շատ հայտնի դեմքեր, որոնք երկար ժամանակ զբաղեցնում էին պետական բարձր պաշտոններ, ստիպված եղան հրաժեշտ տալ իրենց աթոռներին՝ մատնվելով անորոշության, մնալով, ինչպես ասում են՝ օդից կախված. քչերին հաջողվեց այս ընթացքում վերագտնել իրենց կոչումը, ժամանակից շուտ՝ չանցնել թոշակառուների հոծ շարքերը:

Դրանցից մեկն Արմեն Մուրադյանն էր, ով, ինչպես հայտնի է՝ արդեն իսկ հասցրել է աշխատանքի անցնել ԵՊԲՀ-ում, ուր, ասում են՝ անձամբ վարչապետ Կարեն Կրապետյանի միջնորդական ջանքերի շնորհիվ, զբաղեցնում է ռեկտորի բարձր պաշտոնը: Թե հատկապես ինչպես պատահեց, որ հենց նրան Կարեն Կարապետյանն աչքաթող չարեց, իհարկե, մնում է մշուշոտ, բայց, որ Մուրադյանին բարձր պաշտոն վստահելն ամենևին էլ ինքնանպատակ չէր, արդեն իսկ սկսել է հասկանալի դառնալ այն գործելաոճից, որ որդեգրել է Մուրադյանն. ասում են՝ ԲՈՒՀ-ում ամենայն ուժգնությամբ իսկական «չիստկաներ» են սկսվել: Ընդ որում, որքան էլ կարող է մարդկանց ականջին տարօրինակ հնչել, «չիստկաներն» այդ՝ ամենևին էլ չեն սահամանափակվում ներքին կադրային տեղաշարժերով. դրանք շատ ավելի խորքային են, քան կարելի էր նույնիսկ պատկերացնել:

Ըստ համառորեն շրջանառվող լուրերի՝ Արմեն Մուրադյանը պայքար է սկսել տարիներ ի վեր համալսարանը սեփական եկամուտների անսպառ աղբյուրը դարձրած, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ամենավառ ներկայացուցիչ Կարեն Ավագյանի դեմ։ Մուրադյանին հաջողվել է փակել մի քանի եկամտաբեր խողովակներ, որոնք, ըստ որոշ գնահատականների, ավելի քան տասը տարի ծառայել են Աշոտյանի ֆինանսական վիճակն անշեղորեն բարելավելու գործին։ Նույնիսկ ասում են՝ առաջիկայում բավական աղմկահարույց բացահայտումներ են սպասվում՝ կապված վերոհիշյալ դեմքերի կողմից թույլ տրված չարաշահումների հետ, որ կարող են անգամ քրեական գործեր հարուցելու պատճառ դառնալ:

Այն, որ Հայաստանում իրոք սկսվել են փոփոխություններ ու տեղի են ունենում բաներ, որոնց մասին դժվար էր ենթադրել նույնիսկ մի քանի ամիս առաջ, փաստ է. Կարապետյանով սկսված ՀՀԿ թյունինգը, պետք է նկատել՝ բավական լայն մասշտաբներ է ընդգրկել ու հասել նույնիսկ այն աստիճանի, որ սպառնում է ՀՀԿ հին գվարդիային: Իսկ այն, որ հին գվարդիան ընդգրկում է ոչ միայն ՀՀԿ ավագ սերնդի առանձին ներկայացուցիչների, այլև՝ ջահելների, նորություն չէ, ու նույն Աշոտյանն ու Ավագյանն այդ շերտի ամենավառ, հանրահայտ ներկայացուցիչներն են: Ու ինչպես հին սերունդը, սրանք էլ՝ այս երկարուձիգ տարիների ընթացքում հասցրել էին իրենց համար «լևի» եկամտի աղբյուրներ ստեղծել ու մանրից կեղեքել ժողովրդին: Ու հիմա, դատելով ամենայնից՝ փորձ է կատարվում ստեղծված անհեթեթ իրավիճակը հնարավորինս շտկել: Իհարկե, թե Մուրադյանի ձեռնարկած քայլերի բուն նպատակը որքանով է ազնիվ, կարող է ցույց տալ միայն ժամանակը, բայց, որ այս ամենից Աշոտյանի տրամադրությունը մի լավ փչանալու է, կասկածից վեր է. առանց այն էլ վերջին ժամանակներս կուսակցությունում զբաղեցրած նրա դիրքերն էականորեն թուլացել են ու նույնիսկ հասցրել է ներքաշվել սկանդալային պատմությունների մեջ…

Որպես երիտասարդ սերունդ իրենց հրամցնող որոշ երիտասարդներ, որոնք իսկական պատուհաս են դարձել այս երկրի գլխին, կարծում ենք՝ արդեն այսքանից հետո մտածելու բան կունենան ու կդադարեն այդպիսին հանդիսանալ իրենց այն սերնդակիցների գլխին, որոնք այս կամ այն պատճառներով զուրկ են «էլիտար» որակավորումից. այս երկրի ապագան ոչ թե ոսկե երիտասարդների մեջ է, որոնք այդպիսին են դարձել ամենևին էլ ոչ ազնիվ ճանապարհով, այլ՝ նրանց, որոնք միջուկն են կազմում Հայաստանի, որոնց մեջ է կայանում մեր երկրի ապագան…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 17–ամյա Էլեն Բադալյանը դարձավ «Ну-ка, все вместе!» երգի մրցույթի հաղթող (տեսանյութ)Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի գործունեությունը Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններինՀալեպում մարտեր են ընթանում զինյալների և սիրիական բանակի միջևԳիտնականները զգուշացրել են ընթրիքի ժամանակ բջջային հեռախոս օգտագործելու վտանգների մասինԳազալցակայանում պայթյունից տուժած քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է Վրաստանում այլևս ապահով տեղ չի մնացել․ Զուրաբիշվիլի Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշի մարզումRealpolitik․ Կայսրության խանձված թևերը (տեսանյութ) Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել զինծառայության համար պիտանիության չափորոշիչներումՋրցան մեքենաներ, հատուկ նշանակության ջոկատներ․ իրավիճակը՝ Վրաստանում (տեսանյութեր) ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի ՀայաստանԱվստրալիայում տղամարդը գտել է հնագույն երկնաքարի կտորԴուրս են բերվել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները Աննա Հակոբյանը բացատրել է «նորաձև» բառի նշանակությունը Որտեղ ՔՊ-ն պարտվում է, պարզվում է՝ դիմացինը հանցագործ է. Խաչատրյան (տեսանյութ) Հալեպում կրկին վիճակը լարված է. Ազգային Առաջնորդարանը հալեպահայերին հորդորում է խուճապի չմատնվելՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը կոչ է արել խստորեն կարգավորել միգրանտների մուտքը ՌուսաստանԱռևանգել են բրիտանացի մոդելին և նրա 11-ամյա որդուն (լուսանկարներ)Փաշինյանը Հնդկաստանում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր լիազորությունները փոխանցեց Անտոնիո ԿոստայինԼիբանանի հայ համայնքը կոչ է անում հայերին դուրս չգալ փողոց և չմատնվել խուճապի Զինված տղամարդը ներխուժել է սրահ և անվճար մերսում պահանջելՎերին Լարսի անցակետը կրկին փակ է ԵԽ–ն ափսոսանք է հայտնել ԵՄ-ի վերաբերյալ Վրաստանի կառավարության որոշման համար Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ԱՄՆ-ում և Ֆրանսիայում կհանդիպի մի շարք ոլորտների ներկայացուցիչների հետՎանաձորում գազալցակայանի պայթյուն-հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ (տեսանյութ)Անկարան արձագանքել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններինՀայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից Պայթյուն` Վանաձորի գազալցակայաններից մեկումԱվարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները «Չայնիի» ոլորաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Վարչապետի հետ բարեկամական կապեր չունեմ. ՏԿԵ նախարար Առաջին անգամ Մոսկվայում կցուցադրվեն Հայաստանի լավագույն նորակառույցները. Վրույր Փենեսյան Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին՝ ժամը 20։10-ի դրությամբ Էներգետիկ ըմպելիքները վնասակար են. ինչո՞ւ է պետք զգուշանալ (տեսանյութ)Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահոգ էլ չլինե՞մ. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) Սուտ է դա, Հովիկ Աղազարյանն իմ ընկերն է. Սասուն Միքայելյանը՝ Աղազարյանի հետ վիճելու մասին (տեսանյութ) Փաշինյանը հանդիպել է ՔՊ խմբակցության հետ․ քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր«Հպարտանում եմ». Գալուզինն ասել է` ինչ զգացողություններ է ունենում Երևան այցելելիս Թբիլիսիում ընդդիմադիրները վերսկսել են իրենց բողոքի ակցիաները խորհրդարանի մոտ (տեսանյութ)Կառավարությունը նպատակ ունի կատարելագործել գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացըԼՂ–ն քո համար նույնն է, ինչ Ուզբեկստանը կամ Տաջիկստանը, ի՞նչ իրավունքով ես խոսում Ղարաբաղի փոխարեն. Նորատ Տեր–Գրիգորյանցը՝ ՓաշինյանինՏնտեսության հետ կապ չունեցող ղեկավարներ են նշանակվել․ Հրայր Կամենդատյանը՝ տրանսպորտի թանկացման մասին (տեսանյութ) Տհաճ միջադեպ` ՌԴ-ում ՀՀ դեսպանի մասնակցությամբ «Ռուսաստան-Հայաստան» համաժողովից առաջ (լուսանկարներ)57 տարի առաջ այս օրը հանդիսավոր արարողությամբ բացվեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի՝ առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա ՀովսեփյանՁմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի
Ամենադիտված