Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը Փարիզում են Ջուր չի լինի Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդիպել են. քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները Բեռնատարը վնասել է Շամբի խմելու ջրի ջրագիծը և հայտնվել Որոտան գետում․ Իրանի քաղաքացին մահացել է Մեր երկրում Նիկոլ Փաշինյանը «сам дежурный, сам дневальный». Էդուարդ Շարմազանով Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի Էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցն Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում 

Հասել ենք արդեն այն օրին, երբ մաքսավորն ինքն է մաքսանենգությամբ զբաղվել, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք

Վերլուծական

Ճիշտ է, տվյալ գործով բռնվել է ընդամենը մեկը, բայց այս դեպքը և, ընդհանրապես, մեր երկրում առկա իրավիճակը հուշում են, որ նա ընդամենը բռնվածն է, իսկ նրա գործընկերների շարքերում կան մաքսանենգությունը և կաշառակերությունը սիրելի զբաղմունք դարձրած բազմաթիվ ուրիշներ, որոնք դեռ չեն բռնվել և երևի չբռնվեն էլ, քանի դեռ Հայաստանում կոռուպցիայի դեմ իրական պայքարի փոխարեն, կոռուպցիայի դեմ պայքարի երևութականություն է:

Ժամանակն է, վաղուց ժամանակն է բոլոր մաքսավորների, ինչպես նաև հարկային տեսուչների, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ համապատասխան աշխատակիցների (անկախ նրանից' բարձրաստիճան կամ ղեկավար պաշտոնյաներ են նրանք, թե ոչ) գույքը, եկամուտներն ու ծախսերը հայտարարագրելու, համապատասխան օրենքում համապատասխան լրացումներ կատարելու: Եթե ՀՀ կառավարությունում իսկապես մտադրություն ունեն կոռուպցիայի դեմ պայքարելու, ապա հենց այդպես էլ կվարվեն, այսինքն' համապատասխան օրենքի նախագիծ կներկայացնեն Ազգային ժողով, իսկ եթե ոչ, թող չփորձեն թոզ փչել հասարակության աչքերին, թե պայքարում են կոռուպցիայի դեմ կամ խստացնում են այդ պայքարը:

Այս կապակցությամբ ինչ-որ առարկությո՞ւն ունեն պարոնայք Հովիկ Աբրահամյանը և Դավիթ Հարությունյանը, եթե այո, խնդրեմ, թող հայտնեն այդ առարկությունը…

Ապա նայեք բոլոր մաքսավորների, հարկային տեսուչների, ԴԱՀԿ համապատասխան աշխատակիցների պաշտոնապես երևացող եկամուտների չափերին և դրանք համեմատեք նրանց կատարած ծախսերի, նրանց ունեցած ու ձեռք բերվող գույքի հետ: Թանկարժեք ավտոմեքենաներ, բնակարաններ և առանձնատներ, արտասահմանյան ուղևորություններ և այլն, և այլն… Եթե ոչ գրեթե բոլորի, ապա մեծ մասի մոտ ահռելի տարբերություններ կհայտնաբերեք: Ի՞նչ է' բոլորն իրենց տատի կամ պապի ոսկիների շնորհի՞վ են այդ ամենը ձեռք բերել, բոլորը գործարար, մեծահարուստ հայր, որդի կամ եղբա՞ր ունեն, ինչպես, օրինակ, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը… Հուսով եմ' չեն պատճառաբանի, թե «շեֆի» օրինակը վարակիչ է եղել իրենց համար:

Իսկ հիմա' մաքսանենգության (և ոչ միայն) բուն դեպքի մասին, որի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Աշոտ Գևորգյանն աշխատելով որպես ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի բաժնի «Բավրա» մաքսակետի բաժանմունքի մաքսային տեսուչ, հանդիսանալով պաշտոնատար անձ, մաքսային կետում իրականացնելով ապրանքների, տրանսպորտային միջոցների և անձի զննման, համապատասխան մաքսային ձևակերպումներից հետո բացթողման, մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում դրա վերաբերյալ արձանագրության կազմման լիազորություններ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել է մաքսանենգություն: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, Ա. Գևորգյանը, Ջհանգիր Ապրեսյանի, Տիգրան Խաչատրյանի, Վարուժան Վարդանյանի, Տիգրան Գինոսյանի, Կարեն Մկրտումյանի, Արտեմ Ավետիսյանի, Ժորա Ասլանյանի, Արթուր Ոսկանյանի, Ալբերտ Ներսիսյանի, Մարատ Սաֆարյանի, Միխաիլ Դանելիայի և Բադրի Գումբերիձեի հետ նախնական համաձայնությամբ, 2013թ. դեկտեմբերից մինչև 2014թ. փետրվարի 3-ը ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 10 դեպքով ՀՀ մաքսային սահմանով առանց մաքսային հսկողության տեղափոխել է խոշոր չափերով ապրանքներ:

Բացի վերը նշվածից, համաձայն քր. գործի նյութերի, Ա. Գևորգյանը նույն ժամանակահատվածում անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար 3 դեպքով պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Նույն քր. գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Ալբերտ Ներսիսյանին այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում նախնական համաձայնության է եկել «Ակլեռ» ՍՊԸ փաստացի սեփականատեր Տիգրան Գինոսյանի հետ և վերջինիս միջոցով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի բաժնի «Բավրա» բաժանմունքի մաքսային տեսուչ Ա. Գևորգյանի հետ' մաքսանենգությամբ ապրանքներ Հայաստանի տարածք տեղափոխելու վերաբերյալ:

Տվյալ գործով քրեական պատասխանատվության է կանչվել նաև Տիգրան Գինոսյանը: Վերջինս, ըստ մեղադրական եզրակացության, 2013թ նոյեմբեր-դեկտեմբերի ընթացքում նախնական համաձայնության է եկել «Ակլեռ» ՍՊԸ տնօրեն Ա. Ներսիսյանի հետ և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի բաժնի «Բավրա» բաժանմունքի մաքսային տեսուչ Ա. Գևորգյանի հետ' Հայաստանի տարածք մաքսանենգությամբ ապրանքներ տեղափոխելու վերաբերյալ: Այնուհետև պայմանավորվածություն է ձեռք բերել կահույքի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատեր Ս. Հովհաննիսյանի հետ' նրա կողմից Չինաստանից ներմուծվող 17 150 կգ ընդհանուր քաշով, 10 912 326 դրամին համարժեք 26 740 ԱՄՆ դոլար արժողության կահույքը փաստացի իր կողմից ղեկավարվող «Ակլեռ» ՍՊԸ անվամբ առավել շահավետ եղանակով մաքսազերծելու և համապատասխան գնման ակտով Ս. Հովհաննիսյանին հանձնելու համար, ինչի դիմաց Ս. Հովհաննիսյանից 2014թ. հունվարի սկզբներին պահանջել և ստացել է 17 000 ԱՄՆ դոլար:

Վերը նշված արարքների համար Աշոտ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի («Մաքսանենգությունը») 3-րդ մասի 1-ին կետի, 311-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 4-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ մասի 3-րդ կետի, Ալբերտ Ներսիսյանին' 38-215-րդ հոդվածի (մաքսանենգության կազմակերպումը) 3-րդ մասի 1-ին կետի, Տիգրան Գինոսյանին' 38-215-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 312-րդ հոդվածի («Կաշառք տալը») 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Բնականաբար, հարց է առաջանում' եթե Ա. Գևորգյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 10 դեպքով ՀՀ մաքսային սահմանով առանց մաքսային հսկողության (մաքսանենգությամբ) տեղափոխել է խոշոր չափերով ապրանքներ, ինչո՞ւ նրան մեղադրանք չի առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»):

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը Փարիզում են Ջուր չի լինիԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդիպել են. քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները Բեռնատարը վնասել է Շամբի խմելու ջրի ջրագիծը և հայտնվել Որոտան գետում․ Իրանի քաղաքացին մահացել է Մեր երկրում Նիկոլ Փաշինյանը «сам дежурный, сам дневальный». Էդուարդ Շարմազանով Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո«Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի Էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Զելենսկին Կիրկորովին, Լորակին և ևս 32 արտիստի զրկել է պետական ​​պարգևներիցՍուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցն Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հյուսիսային պողոտայից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. մանրամասներ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Միշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի. փաստաբան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյան (տեսանյութ) Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հանդիպում է ունեցել «Արտաշատ» բժշկական կենտրոնի անձնակազմի հետ Հարցազրույց տվեցի․ Փաշինյան (տեսանյութ) Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ով են ԱԳՆ և ՊՆ նախարարները. Շարմազանով (տեսանյութ) Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Կրեմլը հայտնել է՝ ինչու են Ռուսաստանին անհրաժեշտ միգրանտներըԵրևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահինՊարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին (տեսանյութ)ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ Ռուսական հարվածի հավանականության պատճառով՝ Գերագույն Ռադան չեղարկել է նիստը2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99 000 դոլարը Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում Նոյեմբերի 22-ի աստղագուշակ
Ամենադիտված