Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են ԳԱԶ-3110-ն ու աղբատար բեռնատարը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Emergency CaseԱյսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 18:50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 42-ամյա Մհեր Մայիլյանի վարած Գազ-3110 մակնիշի 34 ZV 139 համարանիշի և 57-ամյա Գարեգին Գալոյանի վարած ԳԱԶ-53 մակնիշի 808 OP 61 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3110-ի վարորդ Մ. Մայիլյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ՝ 39-ամյա Հեղինե Քոչինյանը և 69-ամյա Շողիկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Հիվանդանոցում Հ. Քոչինյանը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ Շ. Մանուկյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
shamshyan.com-ի տեղեկություններով, մահացածը ԳԱԶ-3110-ի վարորդի կինն էր, իսկ Շ. Մանուկյանը՝ նրա մայրը: