Արիանա Գրանդեն դարձել է Ինստագրամում 200 մլն հետևորդ ունեցող առաջին կինը
Leisure27-ամյա երգչուհի Արիանա Գրանդեն դարձել է Ինստագրամում 200 մլն հետևորդ ունեցող առաջին կինը: Արիանայից մի փոքր ետ են մնում 23-ամյա Քայլի Ջենները և 28-ամյա Սելենա Գոմեսը, ովքեր ունեն համապատասխանաբար 193 և 190 միլիոն հետևորդներ։ Գրանդեին շնորհավորել է նրա գործընկերուհի Լեդի Գագան։ «Շնորհավորում եմ 200 միլիոն հետևորդ ունեցող ընկերոջս: Դու թագուհի ես, կրիր քո թագը»,- գրել է Գագան։
Նշենք, որ նույն հաջողությանն է նաև հասել ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ով այժմ ունի 237 միլիոն հետևորդ։