Կորոնավիրուսով վարակված Պորոշենկոյի ինքնազգացողությունը վատթարացել է
WorldՈւկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի վիճակը, ով հիվանդացել էր կորոնավիրուսով, վատթարացել է: Այս մասին հայտնել է նրա կինը՝ Մարինա Պորոշենկոն։ «Նրա վիճակը վատթարացել է։ Նա ունի երկկողմանի թոքաբորբ, այժմ գտնվում է հիվանդանոցում։ Նա բուժում է ստանում»,֊ ասել է նա: Սեպտեմբերի 29-ին Պորոշենկոն հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Հետագայում նա երկկողմանի թոքաբորբի պատճառով հոսպիտալացվել է Կիևում: