Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը
USAՆախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թրամփը «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է, որ նախորդ գիշեր առաջատար է եղել գրեթե բոլոր առանցքային նահանգներում, որտեղ վերահսկում էին և կառավարում էին Դեմոկրատները, սակայն հաշվարկելու ժամանակ այդ քվեաթերթիկները սկսել են կախարդական կերպով անհետանալ:
« Շատ տարօրինակ է, և «սոցիոլոգները» դա հասկացել են միանգամայն և պատմականորեն սխալ »,- գրել է Թրամփը: