NASA-ն զգուշացնում է Թուրքիայում երաշտի լուրջ վտանգի մասին
TurkeyԱմերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն 2021թ․ հունվարի 11-ի դրությամբ Թուրքիայի ստորերկրյա ջրերի պաշարները ցույց տվող քարտեզ է հրապարակել։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Գործակալության պաշտոնակայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի ստորերկրյա ջրային պաշարները նորմայից քիչ են։
2020թ․ վերջին ամիսներին Թուրքիայում տեղումների քանակը զգալիորեն ցածր է եղել նորմայից։ Տեղումների ցածր մակարդակն իր հերթին հանգեցրել է ջրամբարների պաշարների նվազմանը։ Արդյունքում, ըստ ՆԱՍԱ-ի գնահատման, Թուրքիայում երաշտի լուրջ վտանգ է առաջացել։
ՆԱՍԱ-ի վերլուծությունները հիմնված են Gravity Recovery և Climate Experiment Follow On (GRACE-FO) արբանյակներից ստացված տվյալների վրա։