Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերումն ավարտում է այլ երկրների «վերակառուցման» փորձերի դարաշրջանը. Բայդեն
WorldԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում ասել է, որ Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերումը կավարտի այլ երկրները «վերակառուցելու» փորձերի դարաշրջանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Աֆղանստանի վերաբերյալ որոշումը միայն Աֆղանստանի մասին չէ: Խոսքը գնում է այլ երկրների վերակառուցմանն ուղղված խոշոր ռազմական գործողությունների դարաշրջանի ավարտի մասին», - ասել է պետության ղեկավարը:
Նա նաեւ ընդգծել է, որ հրաժարվել է շարունակել պատերազմը Աֆղանստանում, քանի որ ռազմական գործողությունների վարումն այլեւս չի բխում ԱՄՆ-ի հիմնարար շահերից: