Մարիամ Մելիքյանի թուրք ամուսինը նկարահանվել է պատերազմին վերաբերող հայկական սերիալում․ նա հայերեն է խոսում (տեսանյութ)
VideoՍցենարիստ Դիանա Գրիգորյանի «Երդում» սերիալն արդեն հեռուստաէկրանին է։ Սակայն ուշագրավ է ոչ միայն այն, որ պատերազմին վերաբերող սերիալի որոշ կադրեր նկարահանվել են Թուրքիայում, այլև այն, որ այնտեղ նկարահանվում է նաև դերասանուհի Մարիամ Մելիքյանի թուրք ամուսինը։ Ավելին՝ վերջինս խոսում է հայերեն։
Թեև հեռուստասերիալի 2 սերիա է ցուցադրվել, սակայն որոշների մոտ զարմանք է առաջացել, որ ոչ միայն սերիալում խաղալու հնարավորություն է ստացել թուրքի հետ ամուսնացած Մարիամ Մելիքյանը, այլև սերիալում նկարահանվում է նրա՝ ազգությամբ թուրք ամուսինը։
Նշենք, որ Մարիամ Մալիքյանը մի քանի տարի է ինչ ամուսնացած է ազգությամբ թուրքի հետ և բնակության է մեկնել Ստամբուլ։ Նա ունի երկու դուստր։ Ի դեպ, հիշեցնենք, որ տարիներ առաջ թուրքական հաղորդումներից մեկի ժամանակ էլ Մարիամ Մելիքյանն էր խոսում թուրքերեն, հետևաբար այնքան էլ տարօրինակ չէ, որ նրա ամուսինը համաձայնել է հայերեն խոսել։