Վստահ եմ, որ կարող ենք պայքարել ուղեգրի համար. Խոակին Կապառոս
SportՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրի խաղում 1։1 հաշվով խաղալուց հետո ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։
«Չհաղթեցինք, որովհետեւ պետք է գոլ խփել։ Պետք էր ավելի շատ գոլ խփել։ Մրցակիցը մեկ անգամ գրոհեց եւ գոլ խփեց։ Այսպիսին է ֆուտբոլը՝ երբեմն անարդար։
Մենք փորձում էինք երկու եզրերով էլ գրոհ էլ, սակայն արդյունավետ չէր ստացվում։ Մարզական բախտը չժպտաց մեզ։
Դավիդ Յուրչենկոն նախորդ երկու հանդիպումներում լավ խաղ ցուցադրեց։ Այս խաղում էլ այնպես չէ, որ գոլը նրա մեղքով էր։
Յուրաքանչյուր խաղ մեզ համար լինելու է եզրափակիչի նման։ Վստահ եմ, որ կարող ենք պայքարել ուղեգրի համար»,- ասել է Կապառոսը։
Այս ոչ ոքիից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով մնաց երկրորդ տեղում և 1 միավոր է հետ խմբի առաջատար գերմանացիներից, որոնք մեկ հանդիպում պակաս են անցկացրել: Խմբի մյուս խաղերում Գերմանիայի հավաքականը սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվի իսլանդացիներին, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կընդունի Ռումինիայի թիմին:
Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները հանդիպեցին 6-րդ անգամ: Նախորդ 5 խաղերում Հայաստանի հավաքականը տարել էր 3 հաղթանակ, ևս 2 անգամ թիմերը չէին պարզել հաղթողին: