Լարիսա Գուզեևայի վիճակը վատացել է
OtherՄոսկովյան հիվանդանոցի բժիշկները հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւային նոր պրոցեդուրա են նշանակել կորոնավիրուսի բուժման համար, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Բժիշկները բացասական տեղաշարժի պատճառով ստիպված են եղել Գուզեեւային դեղամիջոց ներարկել, որը պետք է կանգնեցի թոքային հյուսվածքների ախտահարումը։
«Լարիսա Գուզեեւային նոր պրոցեդուրա են նշանակել եւ «Արտլեգիա» ներարկել։ Սա կենսաբանական ակտիվ թերապիա է, որն արվում է վարակի նկատմամբ օրգանիզմի իմունային պատասխանը նվազեցնելու համար։ Իմունային պատասխանի իջեցման հաշվին պետք է կանգ առնի թոքային հյուսվածքի ախտահարումը։ Վերջին համակարգչային տոմոգրաֆիայի ընթացքում արտիստի մոտ թոքերի 7 տոկոս ախտահարում է հայտնաբերվեկ, թեեւ ընդունվելիս Լարիսա Դոլինայի թոքերը մաքուր էին։ Դա վկայում է հիվանդության զարգացման բացասական դինամիկայի մասին»,- պարբերականին հայտնել է աղբյուրը։
Պարբերականի հաղորդմամբ՝ մեկ սրվակի արժեքը 50 հազար ռուբլի է, եւ այն օգտագործվում է գերազանցապես ծանր հիվանդների բուժման նպատակով։
Գուզեեւան հոսպիտալացվել է հոկտեմբերի սկզբին Ղրիմ կատարած ճամփորդությունից հետո, ուր մասնավոր կլինիկաներից մեկում առողջացնող պրոցեդուրաներ է անցել։