Ռոտերդամում պատմական կամուրջը կապամոնտաժվի, որպեսզի Բեզոսի զբոսանավը կարողանա անցնել (լուսանկարներ)
PhotosՆիդեռլանդներում Ռոտերդամի իշխանությունները պայմանավորվել են ժամանակավորապես ապամոնտաժել հին Դե Հեֆ կամուրջը, որպեսզի դրա տակով նավարկվի Amazon-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսի եռակայմ զբոսանավը, հայտնում է տեղական Rijnmond հեռուստաընկերությունը։
1927 թվականին կառուցված Կոնինգսհավենբրուգ կամուրջը, որը նաև հայտնի է որպես Դե Հեֆ, վերանորոգվել է 2017 թվականին, և տեղի իշխանությունները խոստացել են, որ այն այլևս երբեք չեն քանդի։ Սակայն այժմ կամրջի մի մասը ժամանակավորապես ապամոնտաժվում է, որպեսզի միլիարդատեր Բեզոսի զբոսանավը կարողանա նավարկել դրա տակով։
Ալբլասերդամի հոլանդական նավաշինարանում 430 միլիոն եվրո արժողությամբ եռակայմ զբոսանավ է կառուցվում։ Իր բարձրության պատճառով՝ նավը չի կարողանա անցնել հնագույն կամրջով։ Բեզոսը և զբոսանավեր կառուցող Oceano-ն քաղաքային խորհրդին խնդրել են իրենց միջոցներով ժամանակավորապես ապամոնտաժել կամրջի մի մասը։ Ռոտերդամի իշխանությունները համաձայնել են նման քայլի գնալ՝ չնայած քաղաքի համայնքի վրդովմունքին։