Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
PoliticalՓետրվարի 18-ին Մյունխենում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել գերմանացի գործարարների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպմանը ներկա էին «Veridos», «Giesecke+Devrient(G+D)», «Secunet» և այլ առաջատար գերմանական ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient(G+D)» ընկերության կենտրոնակայանում: