ՊՍԺ-ի ֆուտբոլիստները ստիպված են եղել բաժանել Նեյմարին ու Դոննարումային
Sport«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը քիչ էր մնում կռվի բռնվեր իր թիմակից դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հետ։
Կոնֆլիկտի պատճառը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալին» կրած պարտությունից հետո փոխադարձ կշտամբանքներն էին։
«Պարի Սեն Ժերմենը» 1-3 հաշվով պարտվեց «Ռեալին» և 1/8 եզրափակչում դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։
Փարիզցիները հաղթում էին 1-0 հաշվով, սակայն դարպասապահ Դոննարումմայի կոպիտ սխալը թույլ տվեց Մադրիդին հավասարեցնել հաշիվը։ Հանդիպումից հետո հարձակվող Նեյմարը կոպտորեն բողոքել է դարպասապահին։
Ինչպես հայտնում է Championship.com-ը, վեճը կարող էր ծեծկռտուքով ավարտվել: Սակայն թիմակիցները կանխել են հարձակվողի և դարպասապահի ծեծկռտուքը։