Էրդողանն ու Բաշար Ասադը կարող են 10 տարի անց կրկին հանդիպել
WorldԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը կառավարության նիստում կքննարկի Սիրիայի ընդդիմության ու երկրի նախագահ Բաշար Ասադի հաշտեցման հարցով նախաձեռնությունները:
Այս մասին հայտնում է Sabah գործակալությունը:
Բացի այդ, լրատվամիջոցների տվյալներով, Էրդողանը և Ասադը հնարավոր է 10-ամյա դադարից հետո առաջին անգամ հանդիպեն ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ, որը նախանշված է սեպտեմբերի 15-16-ը՝ Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում: