Աննա Հակոբյանը Փարիզում հանդիպել է ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ
ArmeniaՖրանսիա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ hոկտեմբերի 21-ին հանդիպել է ֆրանսահայ մի խումբ կին հասարակական գորիչների հետ։ Այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:
Արվեստագետ, դերասանուհի Կորին Զարզավանջյանը, քաղաքագետ Քլեր Մուրադյանը, գրող Մարինա Դեդեյանը, հայագիտության դասախոս Անահիտ Տոնապետյանը, ՀԲԸՄ Եվրոպայի և Ֆրանսիայի տարածաշրջանի տնօրեն Նադիա Գործունյանը Աննա Հակոբյանին պատմել են իրենց գործեունեության մասին։
Հանդիպման ընթացքում կարևորվել է կանանց ներգրավվածությունը հասարակական կյանքում, քննարկվել՝ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։