Շմոլ գազից թունավորվել են 1 և 2,5 տարեկան երեխաներ
Emergency CaseԵրեկ՝ նոյեմբերի 8-ին, ժամը 22:40-ին շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն ընտանիքի 2 երեխաներ՝ 1 եւ 2.5 տարեկան՝ շմոլ գազից թունավորմամբ:
Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ընդունելու պահին ամենափոքրի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ միջին ծանրության: Վանաձորի բժշկական կենտրոնում՝ մարզի գլխավոր մանկաբույժ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Իշխան Անտոնյանի կողմից կատարվել են անհրաժեշտ բժշկական միջամտություններ, փոքրիկների վիճակը բարելավվել է: Այսօր առավոտյան երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից:
Պարզվել է՝ երեխաները թունավորվել են տանը, շմոլ գազից: ԲԿ-ն մեկ անգամ ևս հորդորում է ազգաբնակչությանը՝ տարվա հատկապես այս շրջանում խստորեն պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները: