2008-ի օգոստոսին հարյուրավոր մարդիկ զոհվեցին նրա ավանտյուրաների ու դավաճանության պատճառով․ Կոբախիձեն՝ Սահակաշվիլիի մասին
GeorgiaՄիխայիլ Սահակաշվիլին ոչ թե Վրաստանի երրորդ նախագահն է, այլ առաջին բռնապետն ու մարդասպանը։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Այդ բանտարկյալը ամենածանր հանցագործներից մեկն է, նրա ռեժիմը սպանեց մի քանի հարյուր բանտարկյալների, 2008-ի օգոստոսին հարյուրավոր մարդիկ զոհվեցին նրա ավանտյուրաների ու դավաճանության պատճառով, տասնյակ հազարավոր գործարարներ տուժեցին, նրանց ունեցվածքը խլեցին, թալանեցին, ոմանք վճարեցին իրենց կյանքով։ Հարյուրավոր և հազարավոր մարդկանց կյանքերն այս մարդու խղճին է, և հիմա ուզում եք, որ հասարակությունը խղճա նրան, դա մեզ չի հետաքրքրում»,- ասել է նա։