Շնաձկան ներսում հայտնաբերվել են անհետացած բայքերի մնացորդներ
OtherԱրգենտինայում անհետացած բայքերի մնացորդները հայտնաբերվել են շնաձկան ներսում, գրում է Mirror-ը։
Դիեգո Ալեխանդրո Բարիան անհետացել էր փետրվարի 18-ին, երբ իր կվադրացիկլով երթևեկում էր քարքարոտ տեղանքով: Այդ ժամանակից ի վեր, տղամարդու ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր, մինչև որ նրա մնացորդները չհայտնաբերվեցին ձկնորսների կողմից՝ իրենց որսած շնաձկան ներսում: Նշվում է, որ նրանք հայտնաբերել են տղամարդու նախաբազուկը՝ վրան վարդի տեսքով կանաչ-կարմիր դաջվածքով։
Մնացորդները տեղափոխվել են դիահերձարան, որտեղ Դիեգոյի կինը՝ Վիրջինիան, ճանաչել է նրան։ Այժմ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում և փորձում է պարզել, թե ինչպես է տղամարդուն կերել շնաձուկը։ Վարկածներից մեկի համաձայն՝ արգենտինացին վթարի է ենթարկվել, կորցրել գիտակցությունն ու ընկել օվկիանոսը։