Իրանը Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները համարում է երկրի ներքին գործը
IranՌուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին հարցն է։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Irna» գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հավելելով, որ Իրանը պաշտպանում է օրենքի գերակայությունը Ռուսաստանում:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է օրենքի գերակայությունը Ռուսաստանի Դաշնությունում», - ասել է Նասեր Քանանին՝ արձագանքելով «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից Ռուսաստանում զինված խռովության կազմակերպմանը։